Խոակին Կապառոս. «Պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է շարունակել վստահել տղաներին» - VNews
Բաժիններ

Խոակին Կապառոս. «Պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է շարունակել վստահել տղաներին»

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 4 տուր

14 Հոկտեմբեր 2020 - 22:45

1

Էստոնիա

1

Հայաստան

1 - 0 Ռաունո Սապպինեն - 13`

1 - 1 Կամո Հովհաննիսյան - 8`

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Էստոնիայի դեմ արտագնա խաղից առաջ:

Խաղից առաջ՝

«Դեռ մեկ մարզում ունենք, կտեսնենք, թե ինչպես են վերականգվել ֆուտբոլիստները: Բարեբախտաբար, վնասվածքներ չկան:

Պետք է հավատարիմ մնանք մեր փիլիոսափությանը ու հետևողական լինենք դրան: Եվ դա ժամանակ է պահանջում: Մենք անընդհատ չենք կարող փոփոխությունների դիմել: 

Անհրաժեշտ է հավատարիմ մնալ մեր գաղափարներին: Պետք է ունենանք մեր սեփական խաղային անհատականությունը, մեր ֆուտբոլը թելադրենք մրցակիցներին: Ամենակարևորն այն է, որ Հայաստանի հավաքականը ցուցադրի թիմային խաղ:

Էստոնիայի հավաքականի մասին՝

Կարծում եմ, որ հաստատվեց այն, ինչ մենք ասում էինք, մեր խմբում հավասար պայքար է: Ցանկացած սխալ կամ հաջողություն կարող է անհավասարակշռություն մտցնել խաղի մեջ: Ես չէի ցանկանա առանձնացնել որևէ ֆուտբոլիստի, քանի որ թիմային ֆուտբոլի կողմնակից է: Բնականաբար, Էստոնիան պարտությունից հետո շատ մոտիվացված կլինի, հաշվի առնելով Երևանից կրած պարտությունը, այդ պատճառով մեր թիմը պետք է մեծ ինտեսիվությամբ ու առավելագույն կենտրոնացումով հանդես գա:

Վբեյմար Անգուլոյի փոխարինումը Վրաստանի հետ խաղում՝

Ֆուտբոլը այնպիսի խաղ է, որը բաղկացած է սխալներից ու հաջող գործողություններից: Պետք չէ մեղավորներ փնտրել, այլ պետք է շարունակել վստահել տղաներին: Եթե պետք է այս կամ այն ֆուտբոլիստը փոխարինման դուրս գա, մենք պետք է վստահություն հաղորդենք ֆուտբոլիստներին, և դա առաջին հերթին վերաբերում է մարզչական շտաբին:

Վրաստանի դեմ խաղում կրեատիվության պակասի ու Վահան Բիչախյանին տրված խաղաժամանակի մասին՝

«Ես այդքան էլ համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ մեզ ստեղծարարություն էր պակասում այդ խաղում, մեզ դիմակայում էր ուժեղ հավաքական, վատ չխաղացինք: Ես գոհ եմ տղաների խաղից: Ինչ վերաբերում է Վահան Բիչախչյանին տրված խաղաժամանակին, կասեմ, որ ես այդպես նպատակահարմար գտա»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականը բարելավել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Որքան գումար Հայաստանը կստանա՝ Ազգերի լիգայի իր խմբում հաղթելու համար

Խոակին Կապառոսը գրառում է կատարել Մարադոնայի մահվան կապակցությամբ

Բայրամյան. «Ինչպե՞ս կարող է հավաքականում հատուկ վերաբերմունք չլինել Մխիթարյանի նկատմամբ»

Խավիեր Մինյանոյի կյանքի օրենքները և ֆուտբոլային ուղին (տեսանյութ)

Մխիթարյան. «Իմ ազգին ուժ ու համերաշխություն եմ մաղթում՝ սիրելի որդիների կորստի վիշտը հաղթահարելու համար»

Podcast #16. Հայաստանի ազգային հավաքականի նվաճման հետքերով

Վահան Բիչախչյանը հավաքականի հաղթանակը նվիրել է հայ զինվորներին

Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ WhoScored-ի խորհրդանշական հավաքականում

«Այն պահը, երբ B լիգայի ուղեգիր ենք նվաճում». ՀՖՖ-ն նոր լուսանկար է ներկայացրել

Հավաքականի ֆուտբոլիստներն ու մարզիչները պատմական խաղից հետո կատարում են ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Կապառոսի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականը գլխավորած 20 մարզիչների մեջ

Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել Հայաստանի հավաքականում

«Կապառոսի հաղթական ու յուղոտ վերջակետը». Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հս. Մակեդոնիայի հետ խաղում

Տիգրան Բարսեղյանը՝ Ազգերի լիգայի հիմնական փուլի լավագույն ասիստենտ

Սոլոմոն Ուդո. «Մեծ պատիվ է պատմություն կերտել Հայաստանի հավաքականի հետ»