«Մեր գլխավոր որակն անձնազոհությունն է». Խոակին Կապառոսի հարցազրույցն ՈՒԵՖԱ-ի հետ - VNews
Բաժիններ

«Մեր գլխավոր որակն անձնազոհությունն է». Խոակին Կապառոսի հարցազրույցն ՈՒԵՖԱ-ի հետ

Screenshot 3 5 - «Մեր գլխավոր որակն անձնազոհությունն է». Խոակին Կապառոսի հարցազրույցն ՈՒԵՖԱ-ի հետ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է մի շարք թեմաների մասին:

Ազգային հավաքականում ու ակումբում աշխատանքի տարբերության մասին

«Բոլորովին տարբեր բաներ են: Ակումբում ամենօրյա աշխատանք է պետք, խաղեր կան չորեքշաբթի ու կիրակի օրերին: Թիմին հարկավոր է ղեկավարել ամբողջ շաբաթվա ընթացքում:

Նախագահի ու մարզական տնօրենի հետ քննարկումներ են լինում, թե ում տրանսֆերային իրավունքները կարելի է ձեռք բերել, որ խաղացողից պետք է հրաժարվել: Հավաքականում այլ է, քանի որ ընտրություն պիտի կատարես այն ֆուտբոլիստների շրջանում, որոնք, ըստ քեզ, լավագույնս համապատասխանում են տվյալ խաղին: Բայց դա հեշտ չէ, բարդ խնդիր է:

Հարկավոր է նաև համախմբված մարզչական շտաբ, իսկ մեզ հաջողվեց լավ թիմ կառուցել: Առաջին բանը, որ մենք ֆուտբոլիստներին ասացինք, այն է, որ ցանկանում ենք այնպիսի հավաքական ստեղծել, որը նման կլինի ակումբի: Հեշտ է ասել, սակայն ինձ թվում է՝ աստիճանաբար շարժվում ենք դեպի այդ նպատակը»:

Տիպիկ հայ խաղացողի մասին

«Տիպիկ հայ ֆուտբոլիստը բավական հպարտ է: Դրանում իր դերն ունեն հայկական մշակույթն ու այն ամենը, ինչի միջով անցել է այս ժողովուրդը: Այս ժողովուրդը ստիպված էր մեծ դժվարությունների միջով անցնել, բայց նրանք գիտեն, թե ինչպես է պետք իրենց տեր կանգնել: Երբ նրանց վայր են գցում, նրանք կրկին բարձրանում են, ու դա երևում է խաղադաշտում: Հայաստանը երկիր է, որտեղ կա շատ հպարտություն ու քաջություն, բայց՝ բառիս լավ իմաստով:

Կարծում եմ՝ մեզ հաջողվեց լավ թիմ կառուցել: Կարևորագույնն այն է, որ մենք կարողացանք այնպես անել, որ բոլորը միմյանց հետ շատ լավ հաղորդակցվեն, իսկ դա բարդ էր, քանի որ հանդերձարանում խոսում ենք չորս լեզուներով: Մենք շփվում ենք ռուսերեն, հայերեն, անգլերեն ու իսպաներեն: Բայց կա հաղորդակցության այլ տարբերակ՝  ոչ բանավոր լեզուն, որն օգնում է շատ ավելի լավ հասկանալ դիմացինին:

B Լիգայի ուղեգրի մասին

«Մեծ ձեռքբերում էր, քանի որ մենք քայլ ենք կատարել դեպի առաջ երկրում ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում: Սպորտի դրական կողմերից է նաև այն, որ նույնիսկ ամենաբարդ պահերին օգնում է մարդկանց նորից ուրախ լինել: Այդ տրամադրությունն անդրադարձավ նաև ֆուտբոլիստների վրա: Նրանց հաջողվեց տեղ գտնել եվրոպական ֆուտբոլի քարտեզի վրա: Մարդիկ հիմա խոսում են հայ ֆուտբոլիստների մասին: Դրա վառ ապացույցը մեր ավագներից Վատոյի(Վարազդատ Հարոյան) տեղափոխությունն է Իսպանիայի առաջնություն, էլիտար առաջնություն, որտեղ նա հանդես է գալիս «Կադիսի» կազմում: Այլ հայ խաղացողներ էլ առաջիկայում կարող են հանդես գալ Իսպանիայի առաջնությունում, ինչը շատ լավ է»:

ԱԱ 2022-ի J խմբի առաջատար լինելու մասին

«Շատ ուրախ եմ, քանի որ հիմա մենք կարողանում ենք ցուցադրել այն, ինչ արդեն արել էինք Ազգերի լիգայում: Մենք երիտասարդ տղաներ ենք ներգրավել ազգային հավաքական, թիմի ներսում կա մրցակցություն, երիտասարդ խաղացողները հավաքական հրավիրվելու մեծ ցանկություն ունեն:

Հիմա մենք պետք է որոշենք՝ ով պետք է խաղա ազգային հավաքականում, ով՝ ոչ: Պետք է հասկանանք՝ որն է թիմի համար ավելի լավ ու ավելի կարևոր: Մենք գիտենք, որ շատ բարդ է, քանի որ մենք պիտի խաղանք այնպիսի թիմերի դեմ, ինչպիսիք են Ռումինիայի, Իսլանդիայի ու, իհարկե, Գերմանիայի հավաքականները: Բայց մենք ուրախ ենք դրա համար ու անհամբերությամբ ենք սպասում այդ խաղերին: Մենք ցանկանում ենք խաղալ բարձրակարգ ու ուժեղ հավաքականների դեմ, որ ավելի լավ հասկանանք մեր թերությունները»:

Գերմանիայի հավաքականի դեմ խաղի մասին

«Չեմ կարծում, թե մարզչի փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա նրանց խաղաոճի վրա: Գերմանիան երկար տարիներ աշխատում է այն սկզբունքով, որը մենք ենք որդեգրել: Նրանք մեկնարկեցին երիտասարդական հավաքականների զարգացմամբ, ֆուտբոլիստներ զարգացրին: Չեմ կարծում, թե նրանց խաղաոճը շատ կտարբերվի նախորդ խաղերից:

Այս խաղին կմոտենանք մեր ուժերի նկատմամբ հավատով: Մենք հենց այս խաղին պատրաստվելու համար ընկերական խաղեր անցկացրինք Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների հետ: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ կարող ենք պայքարել ուժեղ հավաքականների հետ, եթե մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրենք:

Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերի մասին

«Մեր գլխավոր որակն անձնազոհությունն է: Երբ մեր ֆուտբոլիստները հագնում են ազգային հավաքականի մարզաշապիկը, զգացմունքային յուրահատուկ կերպարանափոխության են ենթարկվում: Երբ դիտում եք մեր ֆուտբոլիստներին ակումբներում, իսկ հետո՝ հավաքականում, թվում է, թե լրիվ այլ խաղացողներ են: Սա շատ կարևոր է ու մեր ուժեղ կողմերից է, որը մենք փորձում ենք ցույց տալ խաղադաշտում:

Ֆուտբոլիստները, որոնք խաղում են այլ առաջնություններում, զարգացնում են իրենց որակները, հավաքականից հրավեր են ստանում: Սա այն է, ինչ պիտի լինի ու լինում է Հայաստանի հավաքականում: Մենք ցանկանում ենք, որ մեր երիտասարդ ֆուտբոլիստները հանդես գան ամենաուժեղ առաջնություններում՝ Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում և այլն»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

Խոակին Կապառոսն այսօր նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը

Մեսին քննադատել է բրազիլացի մրցավարին

Հայաստանի ազգային հավաքականը 29 տարեկան է

Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է

Ռոնալդուի հերթական բացառիկ նվաճումը

ԱԱ 2022-ում կարող է կիրառվել խաղից դուրս վիճակի արձանագրման ավտոմատ համակարգ

Դանիայի հավաքականի ցնցող վիճակագրությունն ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում

Պորտուգալիան ու Դանիան հաղթեցին, Անգլիան ոչ-ոքի խաղաց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ռոնալդուն թարմացրեց համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)

Պորտուգալիայի և Անգլիայի մեկնարկային կազմերը

Ինչ չափանիշների պետք է համապատասխանեն երկրները՝ ԵՎՐՈ 2028-ն ընդունելու համար

Սպերցյանը «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստն է սեպտեմբերին

Գևորգ Հովհաննիսյանը՝ ԱԱ 2022-ի որակավորման խմբային փուլի հանդիպման մրցավարների տեսուչ

Կապառոսյան հեքիաթն ավարտվեց. 2-րդ տեղը զբաղեցնելն անիրատեսական դարձավ

Ովքեր բաց կթողնեն Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը որակազրկման պատճառով