fbpx
Բաժիններ

Խոջայան. «Մեր սամբիստները Եվրոպական խաղերին ապացուցեցին, որ աշխարհում լավագույններից են»

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպական երկրորդ խաղերից վերադարձել է 3 մեդալով՝ 1-ական ոսկի, արծաթ և բրոնզ: 3-րդ մրցանակին էր արժանացել Արսեն Ղազարյանը, արծաթե մեդալ նվաճել էր Դավիթ Գրիգորյանը, իսկ Եվրոպական խաղերի չեմպիոն էր դարձել Տիգրան Կիրակոսյանը:

Մարզիկները, մարզիչ Վովիկ Խոջայանը և ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեցին իրենց ելույթները մրցաշարում:

Ֆեդերացիայի նախագահը ընդգծեց, որ մեր ընտրանու գրանցած արդյունքը հաջողություն է: Նրա խոսքով՝ մեր հավաքականը ավելի լավ մարզավիճակով կմոտենա աշխարհի առաջնությանը: Խոջայանն էլ, իր հերթին, գովասանքի խոսքեր չխնայեց իր սաների համար՝ նշելով, որ բոլոր կամային որակները ցուցադրեցին իրենց գոտեմարտերի ընթացքում:

Տիգրան Կիրակոսյանի համար սկզբունքային էր հաղթանակը ռուս սամբիստի նկատմամբ, որին պարտվել էր նախորդ տարվա աշխարհի առաջնությանը մրցավարական կոպիտ սխալների պատճառով:

Մարզիչը պատմեց, որ Դավիթ Գրիգորյանը շատ ուժեր ծախսեց կիսաեզրափակիչում. դա էր պատճառը, որ վճռորոշ գոտեմարտում մեր սամբիստը պարտություն կրեց:

Արսեն Ղազարյանը, իր հերթին, նշեց, որ իր համար այդ մեդալը շատ կարևոր էր և մինչև աշխարհի առաջնությունը աշխատելու է սխալները շտկելու ուղղությամբ:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ լրատվականի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Ջուլֆալակյան. «Արթուր Ալեքսանյանը գոտեմարտ առ գոտեմարտ ավելացնում էր»

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական 2-րդ խաղերի մեդալակիրների հետ (տեսանյութ, ֆոտոշարք)

Եվրոպական խաղերի չեմպիոնների ու մրցանակակիրների ժամանումը Հայաստան (տեսանյութ)

Եվրոպական խաղերում մեծ հաջողությունից հետո հայ մարզիկները ժամանեցին Հայաստան (ֆոտոշարք)

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները

Մինսկ 2019. Փակման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը Հովհաննես Բաչկովն է

Հովհաննես Բաչկով. «Հաջորդ քայլս աշխարհի առաջնությունն է, որպեսզի բրոնզե մեդալս դարձնեմ ոսկե»

Արթուր Հովհաննիսյանի չեմպիոնական մենամարտն ու պարգևատրումը Եվրոպական խաղերում (տեսանյութ)

Օրվա 4-րդ ոսկին․Արթուր Դավթյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Վահագն Դավթյանը՝ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Հովհաննես Բաչկովի չեմպիոնական մենամարտը և պարգևատրումը Եվրոպական խաղերում (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական գոտեմարտը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն

Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր

Մաքսիմ Մանուկյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում