Խոշոր մրցաշարի ցավոտ կողմը․ 10 դեպք, երբ խաղացողը բաց է թողել ԵՎՐՈ-ն կամ Մունդիալը վնասվածքի պատճառով - VNews
Բաժիններ

Խոշոր մրցաշարի ցավոտ կողմը․ 10 դեպք, երբ խաղացողը բաց է թողել ԵՎՐՈ-ն կամ Մունդիալը վնասվածքի պատճառով

0 naysmith - Խոշոր մրցաշարի ցավոտ կողմը․ 10 դեպք, երբ խաղացողը բաց է թողել ԵՎՐՈ-ն կամ Մունդիալը վնասվածքի պատճառով

Սերխիո Ռամոս, Զլատան Իբրահիմովիչ, Մարկ Անդրե տեր Շտեգեն, Վիրջիլ վան Դեյկ, Տրենտ-Ալեքսանդր Առնոլդ, Դոնի վան դե Բեկ, Դանի Կարվախալ, Ֆերլան Մենդի, Լուկաս Վասկես, Մարկո Ռոյս։ Այս բոլոր խաղացողները մեկ ընդհանուր բան ունեն․ նրանք բաց են թողնելու ԵՎՐՈ-2020-ը:

Ֆուտբոլային խոշոր մրցաշարերից առաջ միշտ էլ լինում են ցավալի կորուստներ։ Ակումբային մրցաշրջանը քամում է խաղացողներին։ Երբ գալիս է ամառը, նրանցից շատերը լրջագույն խնդիրներ են ունենում ու չեն կարողանում օգնել իրենց թիմերին այս խոշոր մրցաշարերում։ Դժվար է գտնել թեկուզ մեկ խոշոր մրցաշար, որի ընթացքում չեն եղել նշանակալի բացականեր ուժեղագույն հավաքականների կազմում։

VNews-ը ԵՎՐՈ-2020-ի մեկնարկին ընդառաջ ներկայացնում է 10 դեպք, երբ հավաքականների աստղային խաղացողը վնասվածքի պատճառով բաց է թողել աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունը։

Ֆաբիո Կանավարո (ԵՎՐՈ-2008)

2000-ականներին «Սկուադրա աձուրայի» պաշտպանության հիմնասյունը Ֆաբիո Կանավարոն էր։ 2006-ի հաղթական Մունդիալում Իտալիան ընդամենը երկու գոլ բաց թողեց։ Դրանում մեծ էր Կանավարոյի դերը։ Պատահական չէ, որ այդ տարի նա ճանաչվեց France Football-ի վարկածով տարվա լավագույն խաղացող՝ ստանալով «Ոսկե գնդակը»։ «Ռեալի» նախկին խաղացողը մինչև օրս վերջին պաշտպանն է, որը նվաճել է «Ոսկե գնդակը»։ Առանց նրա այդ տարիներին Իտալիայի հավաքականի պաշտպանությունը հնարավոր չէր պատկերացնել։

Cannavaro On Track To Recovery | Goal.com

2006-ի աշխարհի առաջնությունից հետո հաջորդ խոշոր մրցաշարը Կանավարոն բաց թողեց։ Նա ԵՎՐՈ-2008-ի նախապատրաստական հավաքի առաջին մարզման ժամանակ կոճի վնասվածք ստացավ, ինչի պատճառով էլ ստիպված եղավ չմասնակցել ԵՎՐՈ-ին։ Կանավարոն մնաց հավաքականի հետ, սակայն Իտալիային կարող էր օգնել միայն ֆիզիկական ներկայությամբ։ Առանց նրա Իտալիան հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա հարվածաշարով պարտվեց Եվրոպայի ապագա չեմպիոն Իսպանիային։ Ամեն դեպքում ակումբային մրցաշրջանը Կանավարոյի համար ամենևին էլ վատը չէր։ Նա «Ռեալի» հետ Իսպանիայի չեմպիոն էր դարձել։

Սանտիագո Կանիսարես (ԱԱ-2002)

UtdArena on Twitter: "Goalkeeper: José Santiago Cañizares Ruiz He made 416 appearances for Valencia in all competitions and anchored that wonderful late-90s early-00s team to two La Liga titles, a Copa del

Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը 2002 թվականի Մունդիալը բաց թողեց ֆուտբոլի պատմության մեջ ամենատարօրինակ վնասվածքներից մեկի պատճառով։ Նա լոգանք ընդունելիս ոտքին էր գցել սափրվելու գելը ու վնասվածք ստացել։ Այս տարօրինակ վնասվածքից հետո Կանիսարեսը ոչ միայն բաց թողեց աշխարհի առաջնությունը, այլև «ֆուրիա ռոխայում» առաջին համարի դիրքը զիջեց Իկեր Կասիլյասին։ «Ռեալի» դարպասապահի խաղը նրան դարձրեց Իսպանիայի հավաքականի անվիճելի առաջին համարը։ Իսպանիան առանց Կանիսարեսի հասավ քառորդ եզրափակիչ ու պարտվեց Հարավային Կորեային։

Ֆրենկ Լեմպարդ (ԵՎՐՈ-2012)

802863 20701263 2560 1440 960x540 - Խոշոր մրցաշարի ցավոտ կողմը․ 10 դեպք, երբ խաղացողը բաց է թողել ԵՎՐՈ-ն կամ Մունդիալը վնասվածքի պատճառով

2012 թվականին Չեմպիոնների լիգայում պատմական հաղթանակից հետո Ֆրենկ Լեմպարդին Անգլիայի հավաքականի ճամբարում սպասում էին անհամբերությամբ։ «Չելսին» այդ տարի հաղթել էր նաև Անգլիայի գավաթում։ Սակայն ԵՎՐՈ-2012-ին Անգլիան մնալու էր առանց իր գլխավոր առաջատարներից մեկի։ Լեմպարդը ազդրի վնասվածքի պատճառով չէր միանալու հավաքականին։ Անգլիան առանց Լեմպարդի հասավ մինչև քառորդ եզրափակիչ։ Հետխաղյա հարվածաշարում Լեմպարդի դիպուկ հարվածը կարող էր շատ օգնել Անգլիային, սակայն Լեմպարդը միայն տանից էր հետևելու ազգային հավաքականի հերթական ձախողմանը ԵՎՐՈ-ում։

Սթիվեն Ջերարդ (ԱԱ-2002)

Gary Naysmith on THAT Steven Gerrard tackle - and the amazing quirk behind Thomas Gravesen's Real Madrid move - Liverpool Echo

Եթե մի տեղ կա Լեմպարդը, պետք է լինի նաև Ջերարդը, ու հակառակը։ Անգլիական ֆուտբոլի ծագող աստղ 21-ամյա Սթիվեն Ջերարդից սպասելիքները շատ էին աշխարհի 2002 թվականի առաջնությանը։ Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ չեմպիոնի անունը հայտնի էր։ «Արսենալը» նվաճել էր գավաթը։ Սակայն երկրորդ տեղի համար կատաղի պայքար էր ընթանում «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։ Եզրափակիչ տուրում «մերսիսայդցիների» մրցակիցը «Իսպվիչն» էր։ 5-0 հաղթանակից հետո «Լիվերպուլն» ապահովեց երկրորդ տեղը։ Սակայն երիտասարդ Ջերարդը հենց այդ խաղում աճուկի վնասվածք ստացավ, ինչի պատճառով էլ բաց թողեց Մունդիալ-2002-ը։

Կառլես Պույոլ (ԵՎՐՈ-2012)

Why The Aging Lion Carles Puyol Needs To Lessen His Roar - The Daisy Cutter

Իսպանիայի հավաքականը ԵՎՐՈ-2012-ին մնաց առանց Պույոլի։ «Բարսելոնայի» ավագը վնասվածք ուներ ու պետք է վիրահատվեր։ Պույոլը կարող էր ռիսկի դիմել ու մասնակցել ԵՎՐՈ-ին, սակայն հայտարարեց, որ ակումբային կարիերան առողջ շարունակելու համար պետք է վիրահատվել հիմա։

«Ֆուրիա ռոխայի» համար այս բացակայությունը կարող էր շատ ցավոտ լինել 2008-ին և 2010-ին։ Բայց 2012-ի ԵՎՐՈ-ում կային խաղացողներ, որոնք կարող էին փակել այդ դիրքը։ Ռամոսը պաշտպանության աջ եզրից տեղափոխվել էր կենտրոն, կար Ժերար Պիկեն։ Նույնիսկ առանց Պույոլի Իսպանիան նորից դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Մեր ընտրանին

Մարկո Ռոյս (ԱԱ-2014)

Marco Reus: Borussia Dortmund star who came back from the brink - CNN

Ֆուտբոլի պատմության մեջ ամենացավալի վնասվածքներից մեկը: Մարկո Ռոյսը Գերմանիայի հավաքականի ամենակարևոր ֆիգուրներից պետք է դառնար 2014-ի Մունդիալում, սակայն Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպումը փոխեց ամեն ինչ։ Արթուր Եդիգարյանի հետ պայքարում Ռոյսը կոճի սարսափելի վնասվածք ստացավ։ Ապաքինվելու ու Մունդիալին պատրաստ լինելու հեռանկար չկար, Ռոյսը չմասնակցեց աշխարհի առաջնությանը։ Գերմանիան դարձավ աշխարհի չեմպիոն։ Չարաբաստիկ վնասվածքը թույլ չտվեց Ռոյսին նվաճել կարիերայի գլխավոր տիտղոսը։ Ի դեպ, նա չկա նաև ԵՎՐՈ-2020-ում։

Վենսան Կոմպանի (ԵՎՐՈ-2016)

Injured Belgium Captain Vincent Kompany Out of Euro 2016 | Football News

Բելգիայի հավաքականը ԵՎՐՈ-2016-ի գլխավոր ֆավորիտներից էր։ Սակայն մինչև առաջնության մեկնարկը նրանք կորցրին ավագին։ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում առաջին անգամ հասել էր կիսաեզրափակիչ։ «Ռեալի» դեմ առաջին խաղում Կոմպանին վնասվածք ստացավ։ Օրեր անց նա հայտնեց, որ չի կարողանա օգնել Բելգիայի հավաքականին Եվրոպայի առաջնության ընթացքում։ Բելգիան առանց Կոմպանիի հասավ քառորդ եզրափակիչ ու այնտեղ անակնկալ պարտություն կրեց Ուելսից։ Կար վտանգ, որ սա կլինի Կոմպանիի վերջին մասնակցությունը խոշոր մրցաշարին։ Սակայն երկու տարի անց՝ Մունդիալ-2018-ում, նա իր հավաքականի հետ էր։

Ռադամել Ֆալկաո (ԱԱ-2014)

Ֆալկաոն 2014 թվականին համարվում էր աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը։ Նրա բացակայությունը մեծ կորուստ էր Կոլումբիայի հավաքականի համար։ Դեռևս հունվարից լատինաամերիկյան հավաքականը գիտեր, որ 2014-ի Մունդիալին մնալու է առանց իր գլխավոր աստղի։ Ֆալկաոյի մոտ ծնկի վնասվածք էր։ Մեծ հաշվով այս վնասվածքը նրան խանգարեց ոչ միայն աշխարհի առաջնության մասնակցության հարցում, այլ նաև հետագա կարիերայում։ «Ռիվեր Փլեյթի» սանի ցուցանիշները այդ տարվանից հետո զգալիորեն վատացան։

Radamel Falcao García Injury Update: Colombian Striker Could Miss 2014 World Cup After Suffering Torn ACL In Monaco Win

Սակայն Կոլումբիան 2014-ի Մունդիալում հիասքանչ ֆուտբոլ խաղաց նույնիսկ առանց Ֆալկաոյի։ Կոլումբիական ֆուտբոլում հայտնվեց նոր աստղ՝ ի դեմս Խամես Ռոդրիգեսի, որը մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց։ Կոլումբիան պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակիչում՝ զիջելով Բրազիլիային։

Դանի Կարվախալ (ԵՎՐՈ-2016)

Առաջին հայացքից Կարվախալը կարող է համարվել ամենահաջողակ խաղացողներից մեկը։ Նա «Ռեալի» հետ հաղթել է ամեն ինչ, սակայն Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում վնասվածք ստանալն ու փոխարինվելը հաստատ լավագույն փորձառությունը չէ, որ կարող է ունենալ այսպիսի խաղացողը։

Spain's Dani Carvajal Doubtful for Euro 2016 Due to Leg Injury

2016 թվականին «Ատլետիկոյի» հետ եզրափակիչում Կարվախալը ծնկի ներքին հատվածի ջլի վնասվածք ստացավ։ Նա հեռացավ դաշտից՝ արցունքներն աչքերին: Նրան փոխարինեց Դանիլոն։ Կարվախալի վնասվածքը բավականին լուրջ էր։ «Ֆուրիա ռոխան» 2016-ի Եվրոպայի առաջնությանը մնաց առանց հիմնական աջ պաշտպանի։

Կարվախալը վնասվածք էր ստացել նաև 2018-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Խոշոր մրցաշարից առաջ ակումբային ֆուտբոլի ամենախոշոր մրցաշարի եզրափակիչում վնասվածք ստանալը վատագույն հիշողություններ առաջացրեց նրա մոտ։ Սակայն Մունդիալ-2018-ին նա մասնակցեց, թեպետ գուցե հիմա ցանկանար մասնակցած չլիներ։ Կարվախալը չկա նաև այս ԵՎՐՈ-ին։ Նա նորից վնասվածք ունի։ Դանի Կարվախալը դեռևս չի խաղացել Եվրոպայի առաջնություններում։ Որքան էլ զարմանալի է սա, բայց անհերքելի փաստ է։

Միխայել Բալակ (ԱԱ-2010)

Chelsea's Michael Ballack to miss 2010 World Cup with Germany after cruel FA Cup final injury | Goal.com

2010 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղը «Չելսիի» համար լավ դասավորվեց։ Նրանք հաղթեցին «Պորտսմուտին» նվազագույն հաշվով ու նվաճեցին տիտղոսը։ Բայց Գերմանիայի հավաքականի երկրպագուները տխրելու ու անհանգստանալու առիթ ունեցան այս հանդիպումից հետո։ Առաջին կեսի վերջում Միխայել Բալակը վնասվածք ստացավ ու փոխարինվեց։ Երկրպագուների մտավախությունը, որ բունդեսթիմի աջակիցների սիրելի խաղացողը բաց կթողնի աշխարհի առաջնությունը, հաստատվեց։ Կոճի վնասվածքի պատճառով նա չէր կարող օգնել Գերմանիային։ Առանց Բալակի Յոահիմ Լյովի թիմը հասավ կիսաեզրափակիչ ու պարտվեց Իսպանիային։ Միխայել Բալակն այս վնասվածքից հետո այդպես էլ չհրավիրվեց Գերմանիայի հավաքական։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեյսոն Մաունթ. ով է Լեմպարդի «բալիկը», որ դարձավ «Չելսիի» ամենաառանցքային ֆուտբոլիստը

Իրենց «ճոխություն» թույլ տվողները. 5 աստղեր, որոնք մարզիչների որոշմամբ չեն մասնակցի ԵՎՐՈ-2020-ին

Ֆրենկ Լեմպարդն ընդգրկվեց Պրեմիեր լիգայի «փառքի սրահում»

Մարկո Ռոյսը չի մասնակցի ԵՎՐՈ 2020-ին

Կրաուչն ասել է, թե երբ Ջերարդը կգլխավորի «Լիվերպուլը»

Լեմպարդը կարող է գլխավորել Պրեմիեր լիգայի ակումբը

Տուխելը գնահատել է Լեմպարդի կատարած աշխատանքը «Չելսիում»

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

«Ռեալի» պաշտպանի համար մրցաշրջանն ավարտված է

«Կիսափակ լուսաբացներ». Ինչպես Բալակը «գողացավ» թիմակցի հղի կնոջը

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից

This is Անկում. Կլոպի ժամանակը սպառվե՞լ է «Լիվերպուլում»

Կառլես Պույոլը կվերադառնա «Բարսելոնա»

«Ռեալի» առաջատարներից մեկի վերադարձը խաղադաշտ շատ մոտ է

«Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

Marvel-ի ոճով. Ծանր պահերին օգնության հասնող անսպասելի հերոսներ