Խուճապ ՊՍԺ-ում. Տուխելը լուրջ խնդիրներ ունի թիմի աստղերից մեկի հետ - VNews
Բաժիններ

Խուճապ ՊՍԺ-ում. Տուխելը լուրջ խնդիրներ ունի թիմի աստղերից մեկի հետ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի և թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի՝ Անխել դի Մարիայի միջև կոնֆլիկտը լուրջ անհանգստություն է առաջացրել ակումբի ղեկավարության շրջանում:

Գերմանացի մասնագետը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Լայպցիգի» հետ վճռորոշ խաղում փոխարինեց դի Մարիային հանդիպման 64-րդ րոպեին, ինչն առաջացրեց արգենտինացի ֆուտբոլիստի անթաքույց դժգոհությունը: Հետագայում դի Մարիան խոսել է Տուխելի հետ ու բացատրել իր զայրույթի պատճառը, սակայն դա էլ չի փոխել գերմանացի մասնագետի՝ Ֆրանսիայի առաջնության՝ «Բորդոյի» դեմ խաղում դի Մարիային պահեստայինների նստարանին թողնելու որոշումը:

Ինչպես տեղեկացնում է Le Parisien-ը, ՊՍԺ-ին ամենից շատ անհանգստացնում է դի Մարիայի հետ պայմանագրի երկարաձգման հարցը: Ակումբում կարծում են, որ Տուխելի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցն ավելի կբարդանա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դելե Ալին ընդունել է տրանսֆերային առաջարկը. նա չի մարզվում թիմի հետ

Համացանցում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբները

Տոմաս Տուխելը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ

Դի Մարիան կարող է վերադառնալ Պրեմիեր լիգա

Հսկայական տարբերություն. Որքա՞ն տարբեր են «Ռեալի» ու ՊՍԺ-ի առաջարկները Մբապեին

Աղբյուր. ՊՍԺ-ն պատրաստ է Ռամոսին 3 տարվա համար 45 միլիոն եվրո վճարել

ՊՍԺ-ի լեգենդների խորհրդանշական հավաքականը՝ ըստ Նեյմարի

Ռամոսը մտադիր է ընդունել գրանդ ակումբի առաջարկը

Պոչետինոն փոխել է ՊՍԺ-ի խաղաոճը

Մբապեն նորություններ է հայտնել իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ն վստահ հաղթանակի հասավ Տեր-Զաքարյանի «Մոնպելյեի» դեմ խաղում (տեսանյութ)

Ինչո՞ւ է հնարավոր Մեսիի տեղափոխությունը ՊՍԺ. Ռիվալդոյի հիմնավորումը

«Բարսելոնային» զայրացրել է ՊՍԺ-ի՝ Մեսիի նկատմամբ ակնհայտ հետաքրքրությունը

ՊՍԺ-ն պատրաստ է խոշոր գումար վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի դիմաց

«Ռեալը» տեղյակ է՝ որքան կկազմի Մբապեի տրանսֆերը, բայց․․․

Մոուրինյոյի հերթական զոհը. Ալին որոշել է ապագա ակումբը