Կիկե Սետյենն ու «Բարսելոնան» կհանդիպեն դատարանում - VNews
Բաժիններ

Կիկե Սետյենն ու «Բարսելոնան» կհանդիպեն դատարանում

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը որոշել է դատի տալ կատալոնական ակումբին։ Նման հայտարարություն մասնագետը հրապարակել է իր թվիթերյան էջում։

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» Սետյենի հետ պայմանագիրը խզել է վաղաժամ, իսկ նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Լա լիգայի մեկնարկային տուրում միայն տրիբունայից կարող է հետևել իր թիմի խաղին։

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի մեկամսյա լռությունից և մեր բազմաթիվ խնդրանքներից հետո միայն երեկ էր, որ մենք պաշտոնական հաղորդագրություն ստացանք մեր պաշտոնանկությունների մասին։

Հաղորդագրությունից պարզ դարձավ, որ թիմի ղեկավարությունը մտադրություն չունի կատարելու 14․01․2020թ․-ին կնքված պայմանագրի պահանջները։

Կոնկրետ իմ վերաբերյալ օգոստոսի 17-ին արդեն հայտնի էր, որ ես հեռացված եմ պաշտոնից, սակայն աշխատանքից հեռացվելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունն ստացել եմ միայն երեկ՝ սեպտեմբերի 16-ին(առանց վերջնահաշվարկի)։

Ինչ վերաբերում է մարզչական շտաբի մյուս անդամներին, ապա նրանք ևս միայն երեկ են իմացել իրենց ապագայի մասին։

Վերոնշյալ բոլոր պատճառները հաշվի առնելով՝ մենք ստիպված եղանք մեր իրավունքների պաշտպանությունը վստահել փաստաբաններին, որոնք կներկայացնեն համապատասխան դատական հայցեր։

Մենք նման քայլի ենք դիմել՝ պաշտպանելու մեր իրավունքներն ու այն, ինչ ժամանակին համաձայնեցված էր մեր միջև»,- մասնավորապես նշված է Սետյենի հայտարարության մեջ։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է, թե ով կսպասարկի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը

Իսպանացի լրագրողը Ֆատիին անվանել է «սև առևտրական, որը փախնում է ոստիկաններից»

«Գրիզմանի գլխավոր խնդիրը Մեսին է». Վենգեր

Մեսին կրկնել է Ռայան Գիգսի պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում

17-ամյա Պեդրին Չեմպիոնների լիգայում նորամուտի գոլից հետո տաքսիով է վերադարձել տուն

«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի 4 ֆուտբոլիստի հետ

Անսու Ֆատին պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» առանց լուրջ խնդրի հաղթեց «Ֆերենցվարոշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Ֆերենցվարոշի» դեմ խաղում

«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ

Կուման. «Մեսին կարող է ավելի լավ խաղալ»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Տեր Շտեգենը, Դե Յոնգն ու Լանգլեն են համաձայն աշխատավարձի կրճատմանը

Զիդանն անդրադարձել է «Կադիսից» կրած պարտությանը