Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի երկրորդ մրցախաղում - VNews
Բաժիններ

Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի երկրորդ մրցախաղում

Screenshot 1 11 - Կիսաեզրափակչի ուղեգրի հարցը կվճռվի երկրորդ մրցախաղում

Champions Chess Tour-ի 7-րդ փուլի Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան քառորդ եզրափակչի առաջին մրցախաղերը:

Լևոն Արոնյանը հնդիկ շախմատիստ Էրիգայսի Արջունի հետ արագ շախմատի 4 պարտիաներից բաղկացած առաջին մրցախաղն ավարտեց ոչ-ոքի: Առաջին պարտիայում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, իսկ հաջորդ պարտիան ավարտվեց սպիտակներով խաղացող Արջունի հաղթանակով:

3-րդ պարտիայում Արոնյանը ռևանշի հասավ ու հավասարեցրեց հաշիվը, իսկ 4-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Կիսաեզրափակչի ուղեգրի տերը հայտնի կդառնա մրցակիցների միջև վաղը կայանալիք երկրորդ մրցախաղում, որում Արոնյանին հաղթանակ է անհրաժեշտ: Ոչ-ոքի արդյունքի դեպքում մրցակիցների միջև կայծակնային շախմատի երկու պարտիայից բաղկացած լրացուցիչ մրցախաղ կանցկացվի: Հավասար արդյունքի դեպքում մրցախաղի հաղթողը կորոշվի «արմագեդոնում»:

Քառորդ եզրափակիչ մյուս մրցախաղերում Վլադիսլավ Արտեմևը 3-0 հաշվով պարտության մատնեց Անիշ Գիրիին, իսկ Մագնուս Կառլսենն առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ՝  2,5-1,5: Դին Լիժենի և Յան-Քշիշտոֆ Դուդայի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Արոնյանը բավարարվեց 6,5 հազար դոլար պարգևավճարով

Ոչ-ոքի՝ 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում