Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին - VNews
Բաժիններ

Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

levon aronian - Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Goldmoney Asian Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ առաջին մրցախաղերը:

Լևոն Արոնյանն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցախաղի առաջին պարտիայում սպիտակներով 48-րդ քայլին հաղթանակ տոնեց: 2-րդ պարտիայում Կառլսենը ռևանշի հասավ՝ սպիտակներով 64-րդ քայլին պարտության մատնելով մրցակցին:

3-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ հաջորդ պարտիայում Կառլսենը սպիտակներով կրկին հաղթեց և վճռեց առաջին մրցախաղի ելքը՝ 2,5-1,5:

Դին Լիժենի և Վլադիսլավ Արտեմևի կիսաեզրափակիչ առաջին մրցախաղի հաղթողին որոշելու համար բավարար եղան խաղացված 3 պարտիաները, որոնցում չինացի շախմատիստն առավելության հասավ 2,5-0,5 հաշվով:

Վաղը կկայանան կիսաեզրափակիչ երկրորդ մրցախաղերը, որոնք էլ կանվանեն եզրափակչի մասնակիցներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Արոնյանը բավարարվեց 6,5 հազար դոլար պարգևավճարով

Ոչ-ոքի՝ 3-րդ տեղի համար առաջին մրցախաղում