Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց Լե Քուանգին - VNews
Բաժիններ

Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց Լե Քուանգին

Screenshot 4 2 - Կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում Արոնյանը պարտվեց Լե Քուանգին

Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարում կայացան կիսաեզրափակչի առաջին մրցախաղերը:

Այս փուլում Արոնյանի մրցակիցը վիետնամցի գրոսմայստեր Լե Քուանգն է:  Առաջին պարտիան, որում սպիտակներով խաղում էր Արոնյանը, 60-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Հաջորդ պարտիայում վիետնամցի շախմատիստը սպիտակներով 83-րդ քայլին հաղթանակ տարավ:

Ցավոք, Արոնյանին չհաջողվեց շտկել դրությունը: 3-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Իսկ վերջին՝ 4-րդ պարտիայում Լևոնը սևերով 44–րդ քայլին պարտվեց: Այսպիսով, Արոնյանը Լե Քուանգի հետ կայացած առաջին մրցախաղում պարտվեց 1-3 հաշվով:

Վաղը կկայանա մրցակիցների երկրորդ մրցախաղը: Եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Արոնյանին նախ հարկ կլինի շահել երկրորդ մրցախաղը, ապա հաղթել նաև լրացուցիչ մրցախաղում: Այնպես որ հայ շախմատիստի առջև բավական դժվար խնդիր է ծառացած:

Կիսաեզրափակիչ մյուս մրցախաղում Ուեսլի Սոն 2,5-1,5 հաշվով հաղթեց Վլադիսլավ Արտեմևին: Վաղը մրցակիցները կանցկացնեն 2-րդ մրցախաղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը և 40 հազար դոլար պարգևավճար ստացավ

Արոնյանը վստահ հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոնի նկատմամբ

Արոնյանը հաղթեց ու մոտեցավ առաջատար եռյակին

Արոնյանը կրկին պարտվեց

Լևոն Արոնյանը շարունակում է անկայուն ելույթները

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տոնեց

Լևոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյանը պարտությամբ սկսեց Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլը

Արոնյանը կմասնակցի Champions Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին

Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց