Կիսաեզրափակիչի փոխարեն այլ կանգառ. «մահվան խումբը» սկսվում է լեգենդար դիմակայությամբ - VNews
Բաժիններ

Կիսաեզրափակիչի փոխարեն այլ կանգառ. «մահվան խումբը» սկսվում է լեգենդար դիմակայությամբ

FrancevGermanyQuarterFinal2014FIFAWorldzRkFPR1enD3x - Կիսաեզրափակիչի փոխարեն այլ կանգառ. «մահվան խումբը» սկսվում է լեգենդար դիմակայությամբ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 1 տուր

15 Հունիս 2021 - 23:00

1

Ֆրանսիա

0

Գերմանիա

1 - 0 Մաթս Հումելս (ինքնագոլ) - 20`

ԵՎՐՈ-2020-ի յուրահատկությունն այն է, որ խմբերից մեկում երեք թոփ հավաքական կա, իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր տուրում տեսնելու ենք սուպերխաղ: Այսօր «մահվան խմբի» հանդիպումների օրն է, որի շրջանակում կկայանա այնպիսի թիմերի խաղ, որոնց նախկին հանդիպումներից մեկը համարվում է ֆուտբոլի պատմության լավագույններից մեկը: Մյուս զույգում՝ ամեն ինչ ավելի կանխատեսելի է թվում:

Հունգարիա – Պորտուգալիա

Պորտուգալիան և Հունգարիան անհամեմատելի են թվում, բայց կար ժամանակ, երբ Հունգարիան, շատերի կարծիքով, աշխարհի ուժեղագույն հավաքականն էր, իսկ այդպես մեկ անգամ չէ  որ եղել է: Այդ պատճառով կրկնակի ավելի զարմանալի է, որ նրանք երբեք չեն կարողացել հաղթել Պորտուգալիային: Իսկ դրա համար շատ առիթներ են եղել՝ ընդհանուր 13 անգամ: Այդ հանդիպումներից 9-ում հաղթել են պորտուգալացիները, իսկ 4-ում՝ ոչ-ոքի է գրանցվել: Գոլերի հարաբերակցությունն էլ ավելի խոսուն է՝ 30:11:

Չնայած հաճախակի հանդիպումներին, խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում Պորտուգալիան և Հունգարիան մրցել են ընդամենը 2 անգամ: Առաջինն ԱԱ-1966-ում էր, որում տեղի ունեցավ պատմական իրադարձութուն: Անգլիայում կայացած Մունդիալից առաջ, Բրազիլիան երկու անգամ անընդմեջ դարձել էր աշխարհի չեմպիոն և թվում էր՝ այդ թիմին անհնար է հաղթել: Երրորդ խմբում «սելեսաոյի» մրցակիցներն էին Պորտուգալիան, Հունգարիան և Բուլղարիան: Առաջին տուրում Բրազիլիան 2:0 հաշվով հաղթեց Բուլղարիային, իսկ հաջորդ օրը կայացավ հենց Պորտուգալիա – Հունգարիա խաղը, որում արդեն «եվրոպական բրազիլացիներն» առավելության հասան՝ 3:1:

Բայց ամեն ինչ առջևում էր: Երկրորդ տուրում Հունգարիան 3:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Բրազիլիայի նկատմամբ, իսկ 4 օր անց Պորտուգալիան նույն հաշվով պարտության մատնեց աշխարհի չեմպիոնին: Այդպես եվրոպական երկու թիմեր վերջ դրեցին բրազիլացիների հեգեմոնիային:

Հունգարիայի ու Պորտուգալիայի մյուս խաղը եզրափակիչ փուլերում 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում էր: Կրիշտիանու Ռոնալդուն և նրա թիմակիցները հաջող չէին մեկնարկել՝ գրանցելով երկու ոչ-ոքի: Վերջին տուրում Հունգարիային նույնիսկ ոչ-ոքին կբավարարեր խմբում առաջին տեղը գրավելու համար և դա հաջողվեց նրանց (3:3): Բայց հուգարացիներին չհաջողվեց վերահսկել Կրիշտիանու Ռոնալդուին, որը դարձավ շքեղ դուբլի հեղինակ: Պորտուգալիան ընդհանուր առմամբ վաստակեց 3 միավոր, խմբում գրավեց ընդամենը երրորդ տեղը, սակայն ԵՎՐՈ-ի նոր ձևաչափի շնորհիվ կարողացավ փլեյ-օֆֆ դուրս գալ և հետագայում դառնալ չեմպիոն:

portugal 960x549 - Կիսաեզրափակիչի փոխարեն այլ կանգառ. «մահվան խումբը» սկսվում է լեգենդար դիմակայությամբ

Մարզավիճակ

Հունգարիան 2021 թվականին հինգ խաղ է անցկացրել, որոնցից 3-ում հաղթել է և 2-ում ոչ-ոքի գրանցել: Հաղթանակները եղել են նրանց զգալի զիջող թիմերի դեմ, իսկ ոչ-ոքիները՝ Լեհաստանի ու Իսլանդիայի:

Պորտուգալիան նույնպես 2021-ին անպարտելի է: Նրանք հաղթել են Ադրբեջանին, Լյուքեսմբուրգին և Իսրայելին, իսկ Իսպանիայի ու Սերբիայի հետ ոչ-ոքի են գրանցել:

Շանսերը

Հունգարիան այօսրվա խաղն անցկացնելու է սեփական հարկի տակ՝ Բուդապեշտում: Երևի թե, հենց այդ պատճառով Vivarobet-ը նրանց շանսերը մի փոքր բարձր է գնահատում, սակայն միևնույն է գործող չեմպիոնը բացահայտ ֆավորիտ է համարվում:

Հունգարիայի հաղթանակ՝ 9,3

Ոչ-ոքի՝ 4,7 

Պորտուգալիայի հաղթանակ՝ 1,44

Ֆրանսիա – Գերմանիա

Համաշխարհային երկու գրանդները 31 խաղ են անցկացրել, որոնցից ընդամենը 7-ը՝ պաշտոնական հանդիպումներում: Այդ 31 խաղում Ֆրանսիան տոնել է 14 հաղթանակ, Գերմանիան՝ 10, իսկ 7-ն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Գոլերի հարաբերակցությունը գրեթե հավասար է, 49:46՝ հօգուտ ֆրանսիացիների:

Աշխարհի գործող ու նախկին չեմպիոնները պատմության ընթացքում 5 նշանակալի խաղ են անցկացրել: ԱԱ-1958-ի ժամանակ երկու թիմերն էլ պարտվել են կիսաեզրափակիչում և հանդիպել են երրորդ տեղի համար խաղում: Ֆրանսիացիները հաղթել են ոչ ֆուտբոլային՝ 6:3 հաշվով, իսկ մրցաշարի լավագույն ռմբարկու Ժյուստ Ֆոնտենը դարձել է պոկերի հեղինակ:

Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն խաղերից մեկը (եթե ոչ լավագույնը) համարվում է ԱԱ-1982 կիսաեզրափակիչը, որում Գերմանիան ու Ֆրանսիան իսկական ներկայացում են պարգևել երկրպագուներին: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը ևս 2-ական գոլ են խփել: 3:3 հաշվով ավարտված հանդիպման ելքը որոշել են հետխաղյա 11-մետրանոցները, որոնցում գերմանացիներն ավելի դիպուկ են եղել՝ 5:4:

Կիսաեզրափակիչներն ավանդաբար դարձել են Ֆրանսիայի ու Գերմանիայի հանդիպման վայրը, և նրանք կրկին այդ փուլում հանդիպել են արդեն հաջորդ Մունդիալում՝ 1986 թվականին: Այս անգամ «բունդեսթիմի» հաղթանակն ավելի համոզիչ է եղել՝ 2:0: Գոլերի հեղինակ են դարձել Անդրեաս Բրեմեն ու Ռուդի Ֆյոլերը: Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ եզրափակիչ դուրս գալուց հետո գերմանացիները պարտվել են չեմպիոնական խաղում:

Խոշոր մրցաշարերում մյուս հանդիպումը կայացել է գրեթե 30 տարի անց՝ ԱԱ-2014-ում, բայց այս անգամ քառորդ եզրափակիչում: «Բունդեսթիմը» կրկին հաղթել է (1:0), իսկ միակ գոլը խփել է Մաթս Հումելսը:

«Եռագույների» «գերմանական տառապանքներն» ավարտվել են տնային ԵՎՐՈ-ում՝ 2016 թվականին: Կիսաեզրափակիչում Ֆրանսիան առավելության է հասել 2:0. դուբլի հեղինակ է դարձել Անտուան Գրիզմանը: Ճակատագրի հեգնանքով՝ ֆրանսիացիները նույնպես եզրափակիչում պարտվել են:

Մարզավիճակ

Աշխարհի գործող չեմպիոնը հիանալի մարզավիճակում է: 2021-ին անցկացրած 5 խաղում նրանք 4 հաղթանակ են տոնել և մեկ ոչ-ոքի գրանցել Ուկրաինայի հետ:

Գերմանիայի հավաքականը 2021-ին սենսացիոն պարտություն է կրել Հյուսիսային Մակեդոնիայից և խառնել ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի խմբի դասավորությունը: Յոահիմ Լյովի թիմը նաև ոչ-ոքի է խաղացել Դանիայի հետ: Մյուս երեք մրցակցիներին՝ Իսլանդիային, Ռումինիային ու Լատվիային «բունդեսթիմը» հաղթել է վստահորեն:

rue8df6cfe763 960x640 - Կիսաեզրափակիչի փոխարեն այլ կանգառ. «մահվան խումբը» սկսվում է լեգենդար դիմակայությամբ

Շանսեր

Հավանաբար չեզոք դաշտում Vivarobet-ն նկատելի առավելություն կտար Ֆրանսիային, բայց այսօրվա խաղն անցկացվելու է Մյունխենի «Ալյանց Արենայում»: Դա նշանակում է, որ Լյովի թիմը լրացուցիչ առավելություն ունի, ինչը գրեթե հավասարեցնում է մրցակցիների շանսերը.

Ֆրանսիայի հաղթանակ՝ 2,71

Ոչ-ոքի՝ 3,26

Գերմանիայի հաղթանակ՝ 2,93

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆլիկն սկսել է աշխատանքը Գերմանիայի հավաքականի ղեկին

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

«Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Տոկիո-2020․ Ֆրանսիան խոշոր հաշվով պարտվեց Մեքսիկային (տեսանյութ)

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

ՈւԵՖԱ-ն ներկայացրեց ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից

«Մակլարենի» արշավորդին թալանել են ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչից հետո ստադիոնում

Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո

Գավաթն արդեն Հռոմում է. Իտալիայի հավաքականը տոնում է չեմպիոնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)