-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին խոստովանել է, որ փոքր տարիքում երկրպագել է այլ իտալական ակումբի:
«Ցավոք, «Միլանի» երկրպագու եմ եղել, սակայն դա անցել է: Տարիների ընթացքում դարձել եմ ավելի խելացի: Մալդինին այդ ժամանակների իմ սիրելի ֆուտբոլիստն է:
Ես զույգ եղբայր ունեմ, որը «Յուվենտուսի» երկրպագու է, իսկ ես «Միլան», որպեսզի լինեի նրա դեմ: Կարո՞ղ եք պատկերացնել, որքան երջանիկ էր նա, երբ ինձ 20 տարեկանում գնեց «Յուվենտուսը»: Երբ ժամանեցի Թուրին, միանգամից սիրեցի այդ ակումբը: Հիմա մտածում եմ, որ դժվար է ամբողջ մոլորակում գտնել մեկին, որը սիրում է «Յուվենտուսը» ավելի շատ, քան ես»,-Կիելինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Պաշտպանը 2004-ին է տեղափոխվել «Յուվենտուս»: «Ծեր սինյորայի» կազմում նա անցկացրել է ավելի քան 500 հանդիպում ու հաղթել 18 գավաթ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո