-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Եվրոպայի լավագույն մրցավարներից մեկը՝ Մարկ Կլատենբուրգը խոսել է Լիոնել Մեսիի, Կրիշտիանու Ռոնալդուի և Լուիս Սուարեսի մասին:
«Ռոնալդուն անհավանական ֆուտբոլիստ է, ինչպես և Մեսին: Նրա մեջ ամենաշատը գնահատում եմ այն, որ հայտնվում է իր թիմի համար ամենածանր պահերին: ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչում մեդալներ ստանալիս նա գրկեց ինձ, իսկ խաղերից մեկից հետո ես ստացա նրա մարզաշապիկը՝ հետևյալ գրությամբ. «Մարկ, լավագույն մաղթանքներս, Կրիշտիանուից»: Ես չէի էլ խնդրել, բայց շատ հաճելի նվեր էր:
Մեսիի առաջին հանդիպումը, որ սպասարկել եմ, ՊՍԺ-ի դեմ էր: Նա այդ երեկո մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Ես, առհասարակ, միշտ նայում եմ գնդակին, բայց երբ Մեսին էր գնդակով, կորցնում էի այն տեսադաշտիցս. պատկերացրե՛ք, թե որքան դժվար է պաշտպանների համար: Մեսիի մասնակցությամբ խաղերը սպասարկելն առանձնահատուկ զգացում է:
Սուարեսի խաղից նույնպես շատ եմ տպավորվել: Առաջին խաղից հետո, երբ նա պոկերի հեղինակ դարձավ, եկա տուն ու ասացի, որ նոր աստղ է հայտնվելու:
Բայց նա իր կեղտոտ կողմն էլ ունի, ինչպես, օրինակ՝ Դիեգո Կոստան: Սուարեսը երբեմն տգեղ բառեր է ասում իսպաներենով, ես էլ լավ գիտեմ իսպաներեն ու նրան մի քանի անգամ պատասխանել եմ, որից հետո նա զարմացել է», – խոստովանել է Կլատենբուրգը Sportsmail-ին տված հարցազրույցում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո