«Կլիպերսի» մարզիչ Ռեքս Կալամյանը ծրագրում էր այցելել Հայաստան - VNews
Բաժիններ

«Կլիպերսի» մարզիչ Ռեքս Կալամյանը ծրագրում էր այցելել Հայաստան

«Լոս Անջելեսի Կլիպերսի» գլխավոր մարզչի օգնական Ռեքս Կալամյանը տեսաուղերձի միջոցով հայտնել է, որ ծրագրել էր Հայաստան մեկնել, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի ստացվել իրականացնել այն:

«Հուսով եմ ՝ առողջ և անվտանգ եք այս անորոշ ու աննախադեպ ժամանակներում: Բասկետբոլը համախմբել է բազմաթիվ հայերի ամբողջ աշխարհից: Երկարատև դադարից հետո ես ծրագրել էի այցելել Հայաստան այս ամառ՝ աշխատելու Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ, բայց, ցավոք, աշխարհում համաճարակի պատճառով այսօր մենք չենք կարող ճանապարհորդել: Օգտվելով հնարավորությունից ես կցանկանայի ողջունել հայկական բասկետբոլի ընտանիքի անդամներին: Վստահ եմ, որ միասին մենք կհաղթահարենք այդ դժվարությունները և ավելի ուժեղ կվերադառնանք»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: