fbpx
Բաժիններ

Կլոպ. «Ադրիանն առաջատար է նաև հանդերձարանում. ընդմիջմանն ինձնից բարձր էր խոսում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Չելսիի» դեմ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթային խաղից հետո անդրադարձել է հանդիպմանը՝ խոսելով վնասվածք ստացած Ալիսոն Բեկերին փոխարինած Ադրիանի, ինչպես նաև հանդիպման մրցավարության մասին: Հիշեցնենք, որ խաղն սպասարկում էր կանանց մրցավարական խումբը:

«Սիթիի» դեմ խաղից առաջ դարպասապահների մարզիչն ինձ ասաց, որ Ադրիանին ժամանակ է հարկավոր՝ մարզավիճակ ձեռք բերելու համար: Նա չստացավ այդ ժամանակը, սակայն երեկ ուղղակի ֆանտաստիկ խաղաց: Չեմ կարող ասել՝ վերջին անգամ երբ էր պաշտոնական խաղում խաղադաշտ դուրս եկել, սակայն այս խաղում ուղղակի անհավատալի էր:

Ադրիանն առաջատար է ոչ միայն խաղադաշտում, նա այդպիսին է նաև հանդերձարանում: «Չելսիի» դեմ խաղի ընդմիջմանը նա ինձնից բարձր էր խոսում:

Ինչ վերաբերում է մրցավարությանը, ապա խաղից հետո ես նրանց ասացի, որ եթե մենք խաղայինք այնպես, ինչպես նրանք սպասարկեցին խաղը, ապա կհաղթեինք 6-0 հաշվով: Նրանք գերազանց կատարեցին իրենց առաջադրանքը:

Սա պատմական պահ էր(նման մասշտաբային խաղում կին մրցավարը-խմբ.): Նման պատասխանատու խաղում հավանաբար պատասխանատվության բեռն ավելի ծանր պետք է լիներ, սակայն նրանք հանգիստ մնացին ու արեցին այն, ինչ նախատեսված էր: Ես մեծ հարգանք եմ տածում Ստեֆանի Ֆրապարի նկատմամբ»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Կլոպի խոսքը:

«Հաղթանակի բերկրանքը». VNews-ի բացառիկ ֆոտոշարքը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի պարգևատրման արարողությունից (լուսանկաներ)

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Օքսլեյդ-Չեմբերլենը նշել է, թե ինչու Սալահը հաճախ չի փոխանցում գնդակը

Լեմպարդն ասել է, թե իր հետ աշխատած մարզիչներից ում ներգործությունն է զգում ամենից ուժեղ

Սալահն այլևս չի լինի «Լիվերպուլի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Գվարդիոլա․ «Այդ թիմն ամենաբարդ մրցակիցն է, որին բախվել եմ մարզչական կարիերայիս ընթացքում»

Կլոպ. «Ոչ մի տեղ գրված չէ, որ մենք չենք հաղթելու «Չելսիին»

«Լիվերպուլի» պաշտպանը սպանության սպառնալիքների պատճառով փակել է իր թվիթերյան էջը

«Չելսիի» ամենահեռանկարային ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրն ու կստանա աստղային աշխատավարձ

Կարիուսի կոպիտ սխալը նորից դարձել է բոլորի քննարկման թեման (տեսանյութ)

Կլոպը կատաղած է. «Շատ բան կասեի, բայց չեմ ուզում վատ պարտվող լինել»

«Վալենսիան» հաղթեց «Չելսիին», «Այաքսը»՝ Ֆրանսիայի փոխչեմպիոնին (տեսանյութ)

Գործող գավաթակիր «Լիվերպուլի» պարտությունը Նեապոլում, 8 գոլ՝ «Զալցբուրգ» – «Գենկ» խաղում (տեսանյութ)

«Նապոլի» – «Լիվերպուլ», «Չելսի» – «Վալենսիա»․ Մեկնարկային կազմեր

Կլոպը պարզաբանել է իր գործակալի խոսքերը

Կլոպ. «Ես լսել եմ, որ նրանք են աշխարհի լավագույն թիմը»

Ազարը նշել է «Ռեալի» ու «Չելսիի» տարբերությունը

Կայացել է աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը