Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ որոշ ֆուտբոլիստներ կհեռանան թիմից, եթե ակումբը չկարողանա ՉԼ-ին մասնակցելու ուղեգիր ձեռք բերել:
«Ես գիտեմ, որ այստեղ ֆուտբոլիստները հավատարիմ են: Չեմ ճանաչում որևէ ֆուտբոլիստի, որ ինձ ասի՝ «ես կհեռանամ, եթե մենք մյուս տարի չմասնակցենք Չեմպիոնների լիգային»: Նման բան չի լինի, ես լավ գիտեմ իմ տղաներին: Ես դեռ տարիներ առաջ եմ ասել. ինձ պետք չեն այն ֆուտբոլիստները, որոնք գալիս են այստեղ Չեմպիոնների լիգային մասնակցելու համար: Եվ եթե թիմի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ ՉԼ-ին չմասնակցելու պատճառով, նա նույնպես ինձ պետք չէ», – Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո