Կլոպ. «Խոստանում եմ՝ ամեն ինչ կանենք, որ քամբեք կատարենք» - VNews
Բաժիններ

Կլոպ. «Խոստանում եմ՝ ամեն ինչ կանենք, որ քամբեք կատարենք»

jurgen klopp - Կլոպ. «Խոստանում եմ՝ ամեն ինչ կանենք, որ քամբեք կատարենք»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած արտագնա պարտությունը (1:3):

Խաղի մասին

«Մենք արժանի չէինք հաղթանակի, վատ էինք խաղում: Դա անհանգստացնում է ինձ: Շատ գնդակներ էինք կորցնում, մի քանի անսպասելի իրավիճակներում հայտնվեցինք: Հանդիպումը լավ սկսեցինք, սակայն հետո արագորեն կորցրեցինք մեր խաղը: Միակ դրական կողմն այն է, որ գոլ խփեցինք»:

Մրցավարը

«Ռեալի» երկրորդ գոլից առաջ ակնհայտ խախտում կար: Մրցավարը սխալ որոշում կայացրեց և ես ասացի նրան այդ մասին: Թվում էր, թե նա ինչ-որ բան ունի իմ դեմ»:

Սեփական սխալները

«Երբ վերլուծում ես «Ռեալի» խաղը, հասկանում ես, որ նրանք շատ արագ են հակագրոհում: Մենք չափազանց շատ էինք գնդակը կորցնում և հեշտացնում նրանց գործը: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար պետք է արժանի լինեք դրան, բայց այսօրվա մեր խաղով արժանի չէինք դրան: Լավ է, որ դեռ պատասխան մրցավեճ կա»:

«Ռեալն» ավելի ուժեղ էր

«Երբ մենք 0:3 հաշվով պարտվեցինք «Բարսելոնային», միևնույն է լավ ֆուտբոլ էինք ցուցադրել, բայց այսօր այդպես չէր: «Ռեալն» ավելի ուժեղ էր: Բայց մենք դեռ հնարավորություն ունենք նրանց համար խնդիրներ ստեղծել»:

Հանդիսականների բացակայությունը

«Բարսելոնայի» դեմ քամբեքի 80 տոկոսը մեր երկրպագուների շնորհիվ էր: Հիմա արդեն այլ իրավիճակ է, բայց ես խոստանում եմ՝ ամեն ինչ կանենք, որ քամբեք կատարենք»,- գերմանացու խոսքն է մեջբերում Marca-ն:

Խաղը սպասարկել է գերմանացի Ֆելիքս Բրիխը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կրոսն արձագանքել է Մաունթի խոսքերին

Ազարն անդրադարձել է լուսանկարի վերաբերյալ քննադատություններին

Լաուտարոն խոստովանել է, «Բարսելոնա» տեղափոխությունը քննարկել է Մեսիի հետ

Կլոպի գործակալը հստակություն է մտցրել գերմանացու ապագայի հարցում

«Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են՝ Զիդանը կհեռանա

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

«Բարսելոնան» կիսապաշտպան է փնտրում. 3 ֆուտբոլիստեր, որ կարող են փոխարինել Բուսկետսին

«Ռեալը» որոշում է կայացրել Ազարի ապագայի վերաբերյալ

Ինչի է պատրաստ Ագուերոն հանուն «Բարսելոնայի» ու Մեսիի հետ խաղալուն

«Բարսելոնան» Անսու Ֆատիի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարություն է արել

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը կարող է փոխվել

Հայտնի է «Բարսելոնա» – «Ատլետիկո» խաղի մրցավարը

«Ռոմայի» ավագը հնարավոր է տեղափոխվի անգլիական գրանդ

Ընթրիքից հետո «Բարսելոնայի» խաղացողները հավելյալ թեստավորում են անցել․ պատասխանները հայտնի են

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին