Կլոպ. «Սովորաբար կենտրոնանում եմ իմ խաղացողների վրա, բայց այսօր բացառություն կանեմ» - VNews
Բաժիններ

Կլոպ. «Սովորաբար կենտրոնանում եմ իմ խաղացողների վրա, բայց այսօր բացառություն կանեմ»

Կլոպ. Սովորաբար կենտրոնանում եմ իմ խաղացողների վրա բայց այսօր բացառություն կանեմ - Կլոպ. «Սովորաբար կենտրոնանում եմ իմ խաղացողների վրա, բայց այսօր բացառություն կանեմ»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Խմբային Փուլ 1 տուր

15 Սեպտեմբեր 2021 - 23:00

3

Լիվերպուլ

2

Միլան

1 - 0 Ֆիկայո Տոմորի (ինքնագոլ) - 9`

1 - 1 Անտե Ռեբիչ - 42`

1 - 2 Բրահիմ Դիաս - 44`

2 - 2 Մոհամեդ Սալահ - 49`

3 - 2 Ջորդան Հենդերսոն - 69`

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում այսօր կայանալիք խաղից առաջ խոսել է «ռոսոներիների» ու Դանիայի հավաքականի պաշտպան Սիմոն Կյերի՝ ԵՎՐՈ 2020-ում կատարած հերոսության մասին:

Հիշեցնենք, որ դանիացի Քրիստիան Էրիկսենը, սրտի կանգով պայմանավորված, կորցրել էր գիտակցությունը խաղադաշտում՝ ընկնելով խոտածածկին: Կյերն անմիջապես առաջին բուժօգնություն էր ցուցաբերել խաղընկերոջը, որից հետո բժիշկները կարողացան փրկել ֆուտբոլիստի կյանքը: Ավելի ուշ Կյերն ու բուժանձնակազմն ստացան ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակը:

«Այս երեկո հնարավոր է՝ Սիմոն Կյերը մեր դեմ խաղա «Միլանի» մեկնարկային կազմում: Նա այն մարդն է, որին, կարծում եմ, հարգում է ամբողջ մարզաշխարհը:

Ինչպես միլիոնավոր այլ մարդիկ, այնպես էլ ես ուղղակի ցնցվեցի այն ամենից, ինչ տեղի ունեցավ Քրիստիան Էրիկսենի հետ ԵՎՐՈ 2020-ի ժամանակ: Այդ գիշերը հերոսներ ունեցավ՝ ի դեմս Դանիայի հավաքականի բուժանձնակազմի, մարզադաշտում, իսկ հետագայում հիվանդանոցում գտնվող այլ բժիշկների: Սիմոնն այդ ցավալի օրը փայլեց իր վարքագծով:

Իմ կարծիքով՝ Դանիայի հավաքականի ֆուտբոլիստների կազմած պատնեշը, որով նրանք պաշտպանում էին Էրիկսենին տեսախցիկներից, հավերժ կմնա պատմության ամենանշանավոր դրվագներից մեկը: Դա ցույց տվեց մարդկային լավագույն կողմերը՝ կարեկցանք, խնամք ու սեր սեփական ընկերոջ հանդեպ:

Ճիշտն ասած՝ ես գաղափար չունեմ, թե նա ինչպես կարողացավ ոչ միայն պահպանել սառնասրտություն այդ ճգնաժամային իրավիճակում, այլև կայացնել որոշումներ: Նրա պահվածքը հիացրեց բոլորիս:

Ինձ ասացին, որ Սիմոնի հայրը «Լիվերպուլի» երկրպագու է: Եթե այդպես է, ապա նա պետք է հպարտ լինի, քանի որ իր որդին «Դուք երբեք միայնակ չեք քայլի»(You’ll Never Walk Alone) օրհներգի մարմնավորումն է ամբողջ աշխարհում:

Ես գիտեմ, որ մեր երկրպագուները խելամիտ ու մեծահոգի են: Սիմոնը կզգա՝ ինչպես են տանտերերը հարգում նրան, բայց 90 և ավելացված րոպեների ընթացքում նա մեր մրցակիցն է լինելու»,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արսենալի» նախկին կիսապաշտպանը համեմատել է Ռոնալդուին և Սալահին

«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Ինչու է «Չելսին» առաջին հորիզոնականում, ոչ թե «Լիվերպուլը». թիմերի ցուցանիշները նույնն են

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1-1. թուրինյան ակումբը շարունակում է միավորներ կորցնել (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Միլանի» առաջատարը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը

«Լիվերպուլը» 15 խաղ անպարտելի է ԱՊԼ-ում

Թվեք Ռոնալդուի բոլոր գոլերը «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին. VNews-ի Quiz-ը

«Լիվերպուլն» ու «Արսենալը» հաղթեցին, «Սիթին» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Մրցավարը՝ Կլոպին. «Դուք բախտավոր եք, որ ընդամենը 0-3 հաշվով եք պարտվում «Ռեալին»

Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն ու գոլը (տեսանյութ)

Դանիել Մալդինին իր նորամուտը նշեց «Միլանի» կազմում ՉԼ-ում

«Շատ անելիք չունեի». «Բրյուգեի» դարպասապահը՝ Մեսի, Նեյմար, Մբապե հարձակման դեմ խաղից հետո

Չեմպիոնների լիգայի ամենագոլառատ խաղերի տասնյակը

Գվարդիոլա. «Ներկայումս մենք չունենք ֆուտբոլիստ, որ կկարողանա 25 գոլ խփել»