Կլոպի տրիումֆը, «Յունայթեդի» վերադարձն և դե Բրույնեի ռեկորդը. Ամփոփում ենք Պրեմիեր Լիգայի 19/20 մրցաշրջանը - VNews
Բաժիններ

Կլոպի տրիումֆը, «Յունայթեդի» վերադարձն և դե Բրույնեի ռեկորդը. Ամփոփում ենք Պրեմիեր Լիգայի 19/20 մրցաշրջանը

Հին մայրցամաքի գրեթե բոլոր ուժեղագույն առաջնություններն արդեն իջեցրել են վարագույրն ու ֆուտբոլիստներին ուղարկել են վաստակած կարճատև դադարի։ Քանի դեռ նոր մրցաշրջանները չեն մեկնարկել, իսկ այդ օրը սարերի հետևում չէ, մենք սկսում ենք այդ առաջնությունների ամփոփումը։ Միակ թոփ լիգան, որը դեռ ընթացքի մեջ է՝ Իտալիան է։ Ա սերիայում թեպետ չեմպիոնն արդեն հայտնի է (հա-հա-հա), սակայն կան դեռևս չլուծված հարցեր։ Իսկ Անգլիան, Իսպանիան ու Գերմանիան հանգիստ կարող ենք առնել մանրադիտակի տակ։

Առաջինը սկսում ենք Անգլիայից, որտեղ գլխավոր՝ չեմպիոնական ինտրիգը մահացել էր դեռևս «երիտասարդ տարիքում»։ «Լիվերպուլն» անցկացրեց ֆենոմենալ առաջնություն՝ սահմանելով մի շարք ռեկորդներ։ Սակայն նրանից ներքև զարգացող իրադարձությունները հաճելի լարվածության մեջ պահեցին երկրպագուներին՝ ընդհուպ մինչև վերջին տուրը։ Վաղուց նման խելահեղ պայքար մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում չէր եղել։ Նույն պատկերը նաև առաջնության «նկուղային» հատվածում էր։ Բայց ամեն ինչ հերթով։

Ովքե՞ր են խաղալու Չեմպիոնների լիգայում

Ավանդույթի համաձայն, Անգլիան եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում կներկայացնի 4 թիմ։ Առաջինն այդ ուղեգիրն ապահովել էր չեմպիոն «Լիվերպուլը»։ Երկրորդ տեղով մրցաշարի խմբային փուլ անցավ «Մանչեսթեր Սիթին», որն այդ իրավունքը վաստակեց դատարանում բողոքարկումը հաղթելուց հետո։ Երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցրած «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ևս պայքարը կսկսեն խմբային փուլից՝ վերջին տուրում այդ շանսից զրկելով գերազանց մրցաշրջան անցկացրած «Լեսթերին»

Անգլիայից հաջորդ տարվա ՉԼ խաղարկությունում կարող է մասնակցել նաև 5-րդ թիմը։ «Վուլվերհեմփթոնն» առաջնությունը ավարտեց 7-րդ տեղով, սակայն թիմն իր ընթացքը շարունակում է Եվրոպա լիգայում։ 1/8 եզրափակիչում Նունու Էշպիրիտու Սանտուշի թիմը մրցում է «Օլիմպիակոսի» հետ։ Հունական թիմի հետ առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի։ «Օլիմպիակոսի», ինչպես նաև ճանապարհին կանգնած մյուս մրցակիցների արգելքը հաղթահարելու և գավաթը նվաճելու դեպքում, «գայլերը» հաջորդ տարի կխաղան Չեմպիոնների լիգայում։

Ովքե՞ր են խաղալու Եվրոպա լիգայում

Հին մայրցամաքի երկրորդ կարևորագույն մրցաշարի մասնակիցների հարցում մի փոքր ավելի բարդ իրավիճակ է։ Երկու թիմ միանշանակ վաստակել են իրենց տեղը Եվրոպա լիգայում։ «Լեսթերն» ու «Տոտենհեմը», գրավելով 5-րդ և 6-րդ տեղերը և անկախ ստեղծված իրավիճակից, կունենան եվրագավաթային աշուն։ Եթե «աղվեսների» համար առհասարակ եվրոպական մրցասպարեզ վերադառնալը Ռանիերիից հետո կարելի է որակել մեծ հաջողություն, Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի համար 6-րդ տեղը ձախողում է, եթե հաշվի առնենք թիմի կազմն ու նախորդ մրցաշրջանի ելույթները։

Ըստ կանոնակարգի՝ ԱՊԼ-ի 7-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմը ևս կարող է մասնակցել Եվրոպա լիգային։ Այդ հորիզոնականը, ինչպես նշել էինք, զբաղեցրել է «Վուլվզը», որն անգամ մրցաշարի այս տարվա խաղարկությունում պարտվի՝ հաջորդ տարվա իր տեղը գրեթե ապահովել է։ Ինչու՞ գրեթե։ Որովհետև եթե օգոստոսի 1-ին Անգլիայի գավաթի եզրափակիչում «Արսենալը» հաղթի «Չելսիին», դուրս կգա ԵԼ, իսկ «Վուլվզը»՝ ոչ։ Միկել Արտետայի տղաները կարող են սակայն չհուսահատվել պարտության դեպքում։ Այդ պարագայում նրանք այս տարվա ԵԼ-ում պետք է ի սրտե երկրպագեն «Վուլվերհեմփթոնին», քանի որ հաղթանակի դեպքում Էշպիրիտու Սանտուի տղաները կխաղան ՉԼ-ում, իսկ «Արսենալը» կզբաղեցնի նրանց տեղը ԵԼ-ում։

Ովքե՞ր դուրս մնացին ու բարձրացան

Անգլիայի այս տարվա առաջնության ստորին հատվածում պայքարը մի կողմից հետաքրքիր էր, իհարկե։ Մինչև վերջին տուրն այդպես էլ պարզ չէր՝ ով է մնալու ուժեղագույնների խմբում, ով՝ դուրս մնում։ Սակայն դիտարժանության տեսանկյունից հետաքրքիր չէր, քանի որ վտանգավոր գոտում չհայտնվելու համար պայքարում էր միայն 1 թիմ։ Դեռևս մինչև կարանտինը պարզ էր, որ «Նորվիչը» չի ձգի ու չի կարողանա մոտենալ փրկող 17-րդ հորիզոնականին։ Իսկ «Վեսթ Հեմը», «Ասթոն Վիլան», «Բորնմութը» և «Ուոթֆորդը» կենաց մահու կռիվ էին տալիս։ Լոնդոնի թիմը վերջին տուրից առաջ փրկվեց, իսկ մյուսները դեռ պայքարում էին։ Ի վերջո, «Վիլան» մնաց, իսկ մյուս երկուսը՝ ընկան ներքև։

Այդ ներքևից մեկ հարկ վերև կբարձրանա 3 թիմ։ Առաջին երկուսի անունը հայտնի է։ 16 տարվա դադարից հետո Պրեմիեր Լիգա է վերադառնում «Լիդսը», որի ղեկին կանգնած է Մարսելո Բիելսան։ «Գնալ-գալու» մեծ սիրահար «Վեսթ Բրոմվիչը» նույնպես նվաճեց ուժեղագույնների դիվիզիոնում խաղալու հնարավորություն։ Երրորդ ուղեգիրը, ինչպես գիտեք, Անգլիայում խաղարկվում է փլեյ-օֆֆի միջոցով։ Պայքարի մեջ են «Բրենտֆորդը», «Ֆուլհեմը», «Քարդիֆն» ու «Սուոնսին»։

Անհատական մրցանակները

Թիմային մրցանակներին զուգահեռ, ԱՊԼ-ում հանձնում են նաև անհատական պարգևներ։ Գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը պիտի բաժին հասներ չեմպիոն դարձած թիմի ֆուտբոլիստին։ Քննարկվում էր երկու խաղացողի անուն՝ Վիրջիլ վան Դեյկ ու Ջորդան Հենդերսոն։ Սակայն, ինչպես գրեթե միշտ է լինում, մրցանակը հանձնեցին ավագին։

Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը», որքան էլ զարմանալի է, բաժին հասավ լավագույն քառյակից դուրս գտնվող թիմի՝ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին՝ (23 գնդակ)։ 33-ամյա չծերացող գոլահարը կարողացավ 1 գնդակով առաջ անցնել «Արսենալի» առաջատար Պիեռ-Էմերիկ Օբամեյանգից և «Սաութհեմփթոնի» հարձակվող Դենի Ինգսից։ Անգլիայում սովորաբար շատ գոլեր խփող Հարի Քեյնը, Մո Սալահն ու Սադիո Մանեն անգամ չկարողացան հատել 20 գոլի շեմը։

Որևէ մեկը չէր կասկածում, որ Անգլիայում կարող է հայտնվել ավելի լավ խաղարկող կիսապաշտպան, քան Կևին դե Բրույնեն։ Լավագույն փլեյմեքերի մրցանակը բելգիացին նվաճեց երկրորդ անգամ վերջին մրցաշրջաններում։ Նախորդ տարի այդ մրցանակը նրանից խլեց Էդեն Ազարը։«Սիթիի» առաջատար կիսապաշտպանը ոչ միայն դարձավ լավագույն ասիստենտ, այլև կրկնեց Թիերիի Անրիի ֆանտաստիկ ցուցանիշը՝ մեկ մրցաշրջանի ընթացքում կատարելով 20 գոլային փոխանցում։ Նրա թիկունքում են ընդամենը 13 և 12 ասիստ արած «Լիվերպուլի» պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն ու Էնդրյու Ռոբերտսոնը։

Անհատական պարգևներից վերջինը՝ «Ոսկե ձեռնոցը», ըստ մասնագետների՝ պետք է խաղարկվեր «Սիթիի» դարպասապահ Էդերսոնի ու «Լիվերպուլի» իր հայրենակից Ալիսոնի միջև։ Այդպես էլ եղավ։ Էդերսոնը 35 խաղից 16-ում սեփական դարպասն անառիկ պահեց, ինչը լավագույն ցուցանիշն էր այս տարի։ Իհարկե, դժվար է ասել, ինչ կլիներ, եթե Ալիսոնը մրցաշրջանի սկզբում վնասվածքի պատճառով բաց չթողներ 14 հանդիպում, քանի որ անգամ այդ պարագայում բրազիլացին ընդամենը 3 «չոր խաղ» պակաս ունի գրանցած։

Ռեկորդները

19/20 մրցաշրջանն աչքի ընկավ մի շարք ռեկորդային ցուցանիշներով։ Ընդ որում՝ դրանց մեծամասնության հեղինակը, իհարկե, ֆենոմենալ մրցաշրջան անցկացրած «Լիվերպուլն» է։ Յուրգեն Կլոպի տղաները կարողացան ֆանտաստիկ շարքեր անցկացնել։ Նախ, մերսիսայդյան ակումբը 18 անընդմեջ հաղթանակ տարավ առաջնությունում, բացի դրանից տնային 24 անընդմեջ հաղթանակ տարավ, ինչը ևս ռեկորդ է։

Թիմային ցուցանիշներից արժե հիշատակել նաև «Լեսթերի» պատմական հաղթանակը. հյուրընկալվելիս «աղվեսները» 9 անպատասխան գնդակ ուղարկեցին «Սաութհեմփթոնի» դարպասը։ Այդ հաղթանակով թիմը 2 ռեկորդ սահմանեց՝ ԱՊԼ պատմության առհասարակ և արտագնա խաղերում ամենախոշոր հաղթանակը:

Անհատական ռեկորդներ ևս գրանցվեցին։ Դրանից 2-ի հեղինակը «Մանչեսթեր Սիթիի» առաջատար հարձակվող Սերխիո Ագուերոն է։ Արգենտինացի ֆուտբոլիստը «Ասթոն Վիլայի» հետ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նա Անգլիայի առաջնությունում դարձավ ամենից շատ հեթ-տրիկ (12) գրանցած ֆուտբոլիստը:  Միևնույն ժամանակ Կունն այդ խաղում 3 գնդակ խփելով՝ դարձավ ԱՊԼ պատմության լավագույն լեգեոնական ռմբարկուն՝ գերազանցելով Թիերի Անրիի ցուցանիշը։

Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սանչոյի տրանսֆերը «Յունայթեդ» դառնում է քիչ հավանական

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Աղբյուր․ Հայտնի է՝ «Արսենալը» երբ կհայտարարի Վիլիանի հետ պայմանագիր կնքելու մասին

Վիլիանը հրաժեշտի նամակով հայտարարել է «Չելսիից» հեռանալու մասին

Պեդրոյի հրաժեշտի նամակը «Չելսիին»

Տեմի Աբրահամ․ «Նա աշխարհի լավագույն հարձակվողն է»

«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

«Բավարիան» «Չելսիին» հաղթեց ընդհանուր 7-1 հաշվով (տեսանյութ)

«Բավարիան» առաջ է անցնում հաշվի մեջ «Չելսիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բավարիա» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Բարսելոնան» գիտի՝ որ հարձակվողին է գնելու, եթե Լաուտարոյի տրանսֆերը ձախողվի

«Մանչեսթեր Սիթին» 2-րդ խաղում ևս հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Ժեզուշն օգտվեց Վարանի սխալից և գոլ խփեց «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)