Կլոպ․ «Ինձ արդեն բարկացնում է տրանսֆերների թեման․ չենք ուզում նորեկներ ունենալ զուտ ուշադրության կենտրոնում լինելու համար» - VNews
Բաժիններ

Կլոպ․ «Ինձ արդեն բարկացնում է տրանսֆերների թեման․ չենք ուզում նորեկներ ունենալ զուտ ուշադրության կենտրոնում լինելու համար»

thumb 126364 default news size 5 - Կլոպ․ «Ինձ արդեն բարկացնում է տրանսֆերների թեման․ չենք ուզում նորեկներ ունենալ զուտ ուշադրության կենտրոնում լինելու համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբների կողմից իրականացրած հնչեղ ձեռքբերումների ֆոնին մերսիսայդցիների ճամբարում նմանատիպ գործընթացների բացակայության մասին:

«Անկեղծ ասած, ինձ համար միևնույնն է՝ ինչ են անում մյուս ակումբները: Ես արդեն 6 տարի է՝ «Լիվերպուլում» եմ, մենք այդ հատվածում ինչ-ինչ հաջողությունների ենք հասել: Չենք դարձել աշխարհի ամենահաջողակ ակումբը, բայց արձանագրել ենք բավականին նշանակալի հաջողություններ:

Մեզ անընդհատ հարցնում են՝ ինչու ենք այսպես աշխատում: Որոշեցինք, որ իմաստ կունենա այն, եթե մեր ֆուտբոլիստների հետ այժմ ստորագրենք երկարաժամկետ պայմանագրեր։ Եվ մենք դա արեցինք: Դա այնքան վառ աշխատանք չէ, ինչպես մյուս ակումբներինը, և ես դրա վրա ազդել չեմ կարող: Բայց մենք չենք կարող տրանսֆերներ կատարել զուտ նրա համար, որպեսզի ուշադրության կենտրոնում լինենք:

Միաժամանակ մյուս ակումբները գործարքներ են իրականացնում: Ես սպասում էի, որ մյուս թիմերը նոր ֆուտբոլիստների են հրավիրելու, իսկ մենք նրանց հետ պայքարելու համար մտնելու ենք խաղադաշտ և տեսնելու՝ ինչի կարող ենք հասնել:

Ինձ բարկացնում է այն, որ անհրաժեշտ է անընդհատ խոսել տրանսֆերների մասին, քանի որ ես այդ ամենի մասին արտահայտվել եմ արդեն 5 միլիոն անգամ: Միակ տեղափոխությունը, որը մենք չենք քննարկել, Ռոնալդուի տրանսֆերն է: Զարմացած չեմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կյանքի կոչեց այդ գործարքը, բայց ինձ համար անսպասելի էր, որ Ռոնալդուն հեռացավ «Յուվենտուսից», քանի որ չգիտեմ՝ այնտեղ ինչ տեղի ունեցավ: Ահա և այդքանը»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Liverpool Echo-ն:

«Լիվերպուլը» ներկայացրել է թիմի երրորդ մարզահագուստը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կլոպը՝ «Նյուքասլի» մասին. «Փողով հաջողություն չես գնի»

Արտետան՝ «Արսենալի» չեմպիոնության մասին. «Մենք ունենք «Լիվերպուլի» օրինակը»

Կոուտինյոն ձմռանը կարող է լքել «Բարսելոնան»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ. «Նա հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Լիվերպուլի» հարձակվողի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

«Լիվերպուլը» կարող է ցմահ որակազրկել «Սիթիի» մարզչական շտաբի անդամի վրա թքած երկրպագուին

Վան Դեյկն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

Սալահն աշխատավարձի բարձրացում է պահանջում

«Փարավոնը» նորից եկել է աշխարհը գրավելու. ինչու է «Լիվերպուլը» պարտավոր ամեն գնով պահել Սալահին

Ֆերդինանդ. «Նա այս պահին Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողն է»

«Մանչեսթեր Սիթին» թոփ 5 առաջնություններում ամենաթանկարժեք կազմն ունի

«Լիվերպուլն» ու «Սիթին» գոլառատ խաղում հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

Դերասան Դենիել Քրեյգ. «Յուրգեն Կլոպը հրաշալի Ջեյմս Բոնդ կլիներ»

Գվարդիոլա. «Կլոպն ինձ ստիպեց հասնել այլ մակարդակի»

Լապորտան ցանկանում է «Բարսելոնայի» ղեկին տեսնել գերմանացու. 5 թեկնածու կա