-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիշել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հետ իր հանդիպումը: 1986 թվականի աշխարհի չեմպիոնը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին:
«Իմ կյանքի լավագույն ֆուտբոլիստն էր: Երբ երիտասարդ էի, շատ երիտասարդ, հնարավոր է, 8 կամ 10 տարեկան, առաջին անգամ տեսա նրան: Մարադոնան 16 կամ 17 տարեկան էր: Նա այդ պահից սկսած իմ սիրելի ֆուտբոլիստն էր: Հիմա ամեն ինչ, հնարավոր է, այդքան էլ այդպես չէ, քանի որ տեսնում եմ Ռոնալդուի և Մեսիի խաղը: Սակայն Դիեգոն իմ խաղային կարիերայի ժամանակահատվածում հրաշալի ֆուտբոլիստ էր: 53 տարեկան եմ, ու ինձ թվում է, թե նա միշտ եղել է կյանքիս մի մասը:
Վերջերս վավերագրական ֆիլմ դիտեցի Մարադոնայի մասին: Նա արտակարգ տղա էր: Դիեգոյի անցած ճանապարհը ցույց է տալիս՝ ինչքան հաճելի ու միաժամանակ ծանր կարող է լինել համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստի կյանքը:
Նրան ընդամենը մեկ անգամ եմ հանդիպել, ինչն իմ խաղամակարդակն ունեցած ֆուտբոլիստի համար հավասարազոր էր Հռոմի պապին տեսնելուն: Աշխարհում շատ մարդիկ արձագանքել են նրա մահվան փաստին: Հնարավոր է՝ եթե մենք համապատասխան հարգանք դրսևորեինք ու օգնեինք Մարադոնային այն ժամանակ, երբ Դիեգոն դեռ ողջ էր, այլ ոչ թե պարզապես «սելֆի» անեինք նրա հետ, գուցե ավելի ճիշտ լիներ»,- Կլոպի խոսքերը մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:
«Ես ողջ եմ ու ցանկանում եմ շարունակել ապրել». Դիեգո Մարադոնայի ամենահետաքրքիր մտքերը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո