-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մանչեսթեր Սիթի
Լիվերպուլ
0 - 1 Մոհամեդ Սալահ - 13`
1 - 1 Գաբրիել Ժեզուս - 31`
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք հանդիպումից իր սպասելիքների մասին:
«Շատ բարդ խաղ է լինելու, հուսով եմ՝ 2 թիմերի համար էլ: Այս տարի այնքան շատ բան է փոխվել, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել մեր առաջիկա հանդիպման և անցյալ կամ նախանցյալ տարիների մրցավեճերի միջև:
Ինձ դուր են գալիս այսպիսի հանդիպումները, դուր է գալիս նախապատրաստական գործընթացը, սակայն դա ոչինչ ավելի դյուրին չի դարձնում: «Մանչեսթեր Սիթիի» դեմ, իսկապես, բարդ հանդիպում է սպասվում:
Մենք նախորդ տարի պարտվեցինք Մանչեսթերում, բայց ես չէի ցանկանա այդ խաղը դիտարկել մյուս մրցավեճերի հետ նույն սանդղակով, քանի որ մենք այդ հանդիպումից 3 օր առաջ դարձել էինք Անգլիայի չեմպիոն, դա յուրահատուկ հատված էր մեզ համար։
Կարևոր չէ՝ հանդես ենք գալիս տանը, թե՝ դրսում, կարևոր է, որ պայքարենք, հետևենք խաղի պլանին, լինենք խիզախ, հարձակվենք և պաշտպանվենք ամբողջ ուժերով: Այդ դեպքում շանս կունենանք: Շատ բարդ է: Սա ֆուտբոլային աշխարհի ամենաբարդ խաղն է»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
«Լիվերպուլն» անցկացրած 7 հանդիպումից հետո վաստակած 16 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 6 մրցավեճից հետո ունեցած 11 միավորով 10-11-րդ տեղերն է բաժանում «Նյուքասլի» (7 խաղ) հետ:
Սալահը կրկնել է Ջերարդի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո