-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումի ապագայի հարցը դեռևս անորոշ է: Ֆուտբոլիստի պայմանագիրն Անգլիայի գործող չեմպիոնի հետ լրանում է 2021 թվականի ամռանը, իսկ նոր համաձայնագրի շուրջ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ:
The Independent պարբերականի տեղեկություններով՝ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Վեյնալդումի հետ անձամբ կքննարկի հոլանդացի ֆուտբոլիստի՝ ակումբում ապագայի հարցը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Կատալոնական թիմի ղեկը ստանձնել է Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը: Հաղորդվում էր, որ Վեյնալդումն Իսպանիայի գործող փոխչեմպիոնի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Վեյնալդումը՝ «Բարսելոնա» հավանական տրանսֆերի մասին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո