Կլոպը՝ «խելահեղ» խաղի մասին․ «Բրենթֆորդը» կռիվ տվեց և արժանի էր այս միավորին» - VNews
Բաժիններ

Կլոպը՝ «խելահեղ» խաղի մասին․ «Բրենթֆորդը» կռիվ տվեց և արժանի էր այս միավորին»

0 GettyImages 1342475172 - Կլոպը՝ «խելահեղ» խաղի մասին․ «Բրենթֆորդը» կռիվ տվեց և արժանի էր այս միավորին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Բրենթֆորդի» դեմ կայացած խաղի արդյունքը (3-3):

«Դա խելահեղ հանդիպում էր: Մրցակիցն իր խաղով արժանի էր 3 գոլ խփելուն: Պարզ է, որ մեզ չհաջողվեց լուծել նրանց երկար փոխանցումների խնդիրը, բայց մենք էլ պետք է ավելի շատ գոլեր խփեինք:

«Բրենթֆորդի» ֆուտբոլիստներն արժանի էին այս արդյունքին: Չեմ կարծում, թե այս թիմի դեմ խաղում հնարավոր է ամեն ինչ շատ ավելի լավ վերահսկել: Մենք շատ հնարավորություններ ստեղծեցինք, բայց չկարողացանք զսպել մրցակցին: Այդպես էլ է պատահում:

Ես առանց խնդրի ընդունում եմ այսպիսի ելքը՝ հաշվի առնելով խաղի ընթացքը: Սա ֆուտբոլ է։ Նրանք կռիվ տվեցին ու վաստակեցին իրենց միավորը, ես դա հարգում եմ: Որոշ իրավիճակներում պետք է ավելի լավ խաղայինք, և այդ դեպքում ամեն ինչ կարող էր այլ կերպ ավարտվել:

Հաշվի առնելով այն փոխանցումները, որ կատարեց նրանց դարպասապահը՝ նրան պետք է 10 համարի մարզաշապիկ հանձնել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Սալահը 100-րդ գոլը խփեց ԱՊԼ-ում՝ «Լիվերպուլի» կազմում

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Նյուքասլը» պատրաստ է բարձր աշխատավարձ վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

«Նյուքասլը» երկրպագուներին հորդորել է չհագնել արաբական ավանդական զգեստ

«Նյուքասլը» պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին

Սիմեոնեն չի սեղմել Կլոպի ձեռքը խաղից հետո. նրանց մեկնաբանությունը (տեսանյութ)

«Լիվերպուլը» գոլառատ խաղում հաղթեց «Ատլետիկոյին», «Այաքսը» ջախջախեց «Բորուսիային», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ատլետիկո» – «Լիվերպուլ». Մեկնարկային կազմեր

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Սիմեոնե. «Ատլետիկոն» կփորձի խնդիրներ ստեղծել «Լիվերպուլի» համար»

Լակազետի գոլի շնորհիվ «Արսենալը» խաղավերջում փրկվեց պարտությունից (տեսանյութ)

Կլոպ. «Պատկերացում չունեմ՝ ինչպես են հաղթում «Ոսկե գնդակը»

«Արսենալի» մեկնարկային կազմը «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում

Դե Բրույնեն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

«Ուոթֆորդի» դարպասապահը «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ Սալահին ընդգրկել է իր Fantasy թիմում

«Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդները

Մատիչը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթին» Ֆերնանդինյոյին փոխարինողին գտել է «Վեսթ Հեմում»