Կլոպը՝ «Ռեալի» դեմ խաղի մասին. «Մեծ հաշվով՝ «Լիվերպուլը» կորցնելու ոչինչ չունի» - VNews
Բաժիններ

Կլոպը՝ «Ռեալի» դեմ խաղի մասին. «Մեծ հաշվով՝ «Լիվերպուլը» կորցնելու ոչինչ չունի»

Ռեալի դեմ խաղի մասին. Մեծ հաշվով՝ Լիվերպուլը կորցնելու ոչինչ չունի - Կլոպը՝ «Ռեալի» դեմ խաղի մասին. «Մեծ հաշվով՝ «Լիվերպուլը» կորցնելու ոչինչ չունի»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

14 Ապրիլ 2021 - 23:00

0

Լիվերպուլ

0

Ռեալ Մադրիդ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Արքայական ակումբի»՝ 3-1 հաշվով հաղթանակով:

«1-3 հաշվով պարտությունից հետո թվում է՝ արդեն դուրս ես մնացել մրցաշարից: Այնպես որ, մեծ հաշվով, մենք կորցնելու ոչինչ չունենք: Մենք կփորձենք. դա մեր գործն է: Հենց այս մտքով ենք մոտենում խաղին:

Մի քանի տարի առաջ Դորտմունդի «Բորուսիայի» հետ մենք պայքարում էինք «Ռեալի» դեմ: Առաջին խաղում պարտվեցինք 0-3 հաշվով: Լրագրողներն ինձ հարցրին՝ արդյոք ամեն ինչ ավարտվա՞ծ է: Ես ասացի, որ ամենայն հավանականությամբ՝ այո: Պատասխան խաղում 2-0 հաշվով առջևում էինք: Մենք պարզապես պետք է փորձենք հաղթել, իսկ թե ինչ կլինի հետո, կերևա հետո:

Շատ կարևոր է գնդակ բաց չթողնելը, սակայն ես վստահ չեմ, որ աշխարհում կա գեթ մեկ թիմ, որն ունակ է այնպես անել՝ «Ռեալը» գոնե 1 հնարավորություն չստեղծի: Եթե մենք կարողանանք ավելի սուր խաղալ, քան Մադրիդում, ապա հնարավոր է: Իսկ Մադրիդում մենք գոլային պահեր առանձնապես չենք ստեղծել:

Մենք չենք կարող քամբեք երաշխավորել, հատկապես առանց երկրպագուների աջակցության:

Ես վստահ եմ, որ «Բարսայի» դեմ խաղից հետո «Ռեալը» ոչ թե հոգնած տեսք կունենա, այլ պատրաստ կլինի մեր դեմ խաղին հարյուր տոկոսով»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Տուխելը՝ ՉԼ եզրափակիչի մասին․ «Չելսին» գիտակցում է, որ իր ուժերի սահմաններում է «Սիթիին» հաղթելը»

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում

«Լիվերպուլը» հաղթում է ու պահում ՉԼ ուղեգրի հուսյերը (տեսանյութ)