Կլոպը պատասխանել է «Յունայթեդի» 10-ամյա երկրպագուի նամակին - VNews
Բաժիններ

Կլոպը պատասխանել է «Յունայթեդի» 10-ամյա երկրպագուի նամակին

«Մանչեսթեր Յունայթեդի» 10-ամյա երկրպագուն խնդրանքով դիմել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, իսկ գերմանացի մասնագետը պատասխան նամակ է ուղարկել։ Նամակագրությունը մեջբերում է բրիտանական Daily Mail-ը։

«Հարգելի՛ Յուրգեն Կլոպ, իմ անունը Դարագ է։ Ես 10 տարեկան եմ։ Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ ու այս նամակը որպես բողոք հղում եմ Ձեզ։

«Լիվերպուլը» չափից շատ է հաղթում։ Եթե դուք ևս 9 խաղ անցկացնեք առանց պարտության Պրեմիեր լիգայում, դա մրցաշարի պատմության լավագույն ցուցանիշը կլինի, ինչը կտխրեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին։

Այդ իսկ պատճառով հաջորդ անգամ, երբ «Լիվերպուլը» խաղա, այնպես արեք, որ պարտվի։ Դուք ուղղակի պետք է թույլ տաք, որ մրցակիցը գոլ խփի։ Հուսով եմ՝ համոզեցի Ձեզ չհաղթել Պրեմիեր լիգան ու առհասարակ այլևս չհաղթել։

Հարգանքով՝ Դարագ»,- գրել է երկրպագուն։

«Սիրելի՛ Դարագ, ցանկանում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել քեզ, որ գրել ես այս նամակը։ Հասկանում եմ, որ այս նամակն ինձ չես ուղարկել, որպեսզի հաջողություն մաղթես, սակայն հաճելի է միշտ կարդալ երիտասարդ երկրպագուներին՝ անկախ ամեն բանից։

Դժբախտաբար, այս իրավիճակում ես չեմ կարող կատարել քո խնդրանքը, համենայն դեպս ոչ այնպես, ինչպես ցանկանում ես։ Անկախ այն բանից, թե որքան ես ցանկանում, որ «Լիվերպուլը» պարտվի, իմ խնդիրն այն է, որ այնպես անեմ, որ հաղթի, Միլիոնավոր մարդիկ են ամբողջ աշխարհում ցանկանում, որ դա տեղի ունենա։ Հետևաբար ես իսկապես չեմ ցանկանում հիասթափեցնել նրանց։

Քեզ համար բարեբախտաբար, մենք նախկինում պարտություններ կրել ենք, իսկ ապագայում նույնպես դրանք տեղի են ունենալու, քանի որ սա ֆուտբոլ է։ Խնդիրն այն է, որ դու 10 տարեկանում կարծում ես, որ ապագան նույնպես լինելու է այնպիսին, ինչպիսին ներկան է։ Սակայն եթե ես մի բան կա, որ կարող եմ քեզ ասել՝ ելնելով անցկացրածս 52 տարիներից, ապա միանշանակ է, որ սա այդ դեպքը չէ։

Կարդալով քո նամակը՝ ես կարող եմ միանշանակ ասել, որ մի բան կա, որ հաստատ երբեք չի փոխվի։ Խոսքը վերաբերում է ֆուտբոլի և քո թիմի նկատմամբ կրքին։ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջողակ է, որ քեզ նման երկրպագու ունի։

Հուսով եմ՝ եթե «Լիվերպուլին» հաջողվի այդ ռեկորդը գերազանցել ու գավաթներ նվաճել, այդքան էլ չես հիասթափվի։ Թեպետ մեր թիմերը մրցակիցներ են, մենք հարգում ենք միմյանց։ Ինձ համար հենց սա է ֆուտբոլը։

Հոգ տար քեզ համար և հաջողություն քեզ»,- գրել է Կլոպը։

Կատարե՛ք խաղադրույք Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Գյունդողան․ «Նորմալ կվերաբերվեի «Լիվերպուլի»՝ չեմպիոն վաղաժամ հռչակվելուն»

«Յունայթեդը» տրանսֆերային առաջարկ է արել «Ռեալին» Վալվերդեի վերաբերյալ․ «Ռեալը» պահանջել է կես միլիարդ եվրո

Անգլիացի մրցավարը կորոնավիրուսի դեմ պայքարի կամավոր է դարձել

Ֆերդինանդ․ «Մրցաշրջանը պետք է չեղարկել ու վերախաղարկել»

Հալանդն ու Մանեն «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախներն են

Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել հուլիսին և ավարտին հասցվել 4-6 շաբաթվա ընթացքում

Կլոպ. «Կորոնավիրուսը խանգարեց մեզ լավ պատրաստվել «Ատլետիկոյի» դեմ խաղին»

Պրեմիեր լիգան չի վերսկսվի ապրիլի 30-ից շուտ

Ֆերնանդեշ․ «Ուզում եմ հետևել Ռոնալդուի և Նանիի օրինակին ու տիտղոսներ նվաճել «Յունայթեդի» հետ»

Կոուտինյոն ուզում է ոչ թե տեղափոխվել ՊՍԺ կամ վերադառնալ «Ինտեր», այլ կրկին հանդես գալ ԱՊԼ-ում

Կլոպ. «Արտասվեցի, երբ տեսա, թե ինչպես են բժիշկները երգում You will never walk alone»

«Յուվենտուսը» փորձում է գայթակղել «Յունայթեդին». նոր առաջարկ՝ Պոգբայի համար

ԱՊԼ-ի որոշ ակումբները կողմ են արտահայտվում մրցաշրջանի չեղարկմանը

Ֆերնանդեշ. «Պետք է թողել, որ Գվարդիոլան մենակ խոսի»

Պոգբայի կինը մասնակցել է «Մնա տանը» մարտահրավերին՝ զուգարանի թղթով պատահաբար հարվածելով փոքրիկի գլխին (տեսանյութ)

Մենդին Գվարդիոլայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ հորդորելով մնալ տանը