fbpx

«Կլուժ ասեմ, կուլա դու լսիր». Ի՞նչ գիտենք «Ալաշկերտի» «վամպիր» մրցակցի մասին

Հայկական ֆուտբոլի պատմության…ավելի ճիշտ ակումբային ֆուտբոլի պատմության ամենափառավոր հուշատետրի լրացումը կատարվում է ամեն օր, ամեն վայրկյան: «Փյունիկը» նախօրեին ևս մեկ քայլ կատարեց դեպի անհաս փառքի ճամփան, դեպի հին մայրցամաքի ակումբային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ: Հերթը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտինն» է:

«Դեղինների» համար առաջիկա մրցակիցը ոչ պակաս բարդ ու հարուստ փորձ ունեցող է: «ՉՖՌ Կլուժը», թեպետ մեծ ավելի քան հարյուրամյա պատմություն ունի, սակայն մեծ նվաճումների է հասել վերջին 15 տարինեի ընթացքում՝ 4 անգամ դառնալով երկրի չեմպիոն, 4 անգամ տիրելով  երկրի գավաթին, 3 անգամ էլ Սուպերգավաթին: Բայց դա մեզ բացարձակապես ոչ հուզում է, ոչ էլ վախեցնում է….

Պատմություն

«ՉՖՌ Կլուժ» թեպետ գրվում է միասին, սակայն թիմը հավասարապես կոչում են ինչպես «Կլուժ», այնպես էլ ՉՖՌ: Կասեք «ի՞նչ գերբարդ հապավում է»: Լավ չէ՞ ՊՍԺ-ի պես՝ Փարիզի Սեն-Ժերմեն թաղամասի պատվին: Կլուժի պարագայում ՉՖՌ-ը խորհրդանշում է ռումինական երկաթգիծը:

«Կլուժի» հայրենի քաղաքը Կլուժ-Նապոկան է, այստեղից էլ անվանումը: Կլուժ-Նապոկան տեղակայված է Տրանսիլվանյա նահանգնում: Սարսափ, կիսասարսափ, թրիլլերային պատմություններ ու ֆիլմեր սիրողները միանգամից ակտիվացան. «Տրանսիլվանիա, Տրանսիլվանիա…վամպիրների հայրենիքը չէ՞»: Այո, այո: «Ալաշկերտի» մրցակից թիմի ակունքները տանում են արնախումների հայրենիք:

Իր ամբողջ պատմության ընթացքում «Կլուժը» դեգերել է ցածրագույն դիվիզիոններում: Հիմնադրումից ի վեր՝ 1907 թվականից սկսած մինչև 2007 թվականը «Կլուժը» էլիտայում անցկացրել է ընդամենը 13 մրցաշրջան, սուպերաստղեր երբեք չի ունեցել ու ցայսօր չունի: Սակայն 2007/2008 մրցաշրջանի չեմպիոնությունից հետո եկան փառքն ու մեծ փողերը, առաջին Չեմպիոնների լիգան, Հռոմում մեգասենսացիոն հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ ու «Չելսիի» հետ հերոսական ոչ-ոքին:

Ու՞մ է պետք ուշադրությամբ հետևել և ինչու

Ռումինական ֆուտբոլի առաջին, ու երևի թե վերջին հզոր ու անմոռանալի առաջատարը Գեորգի Հաջին է (թող ինձ ներեն տաղանդավոր թմրամոլ Ադրիան Մուտուի երկրպագուները, եթե նրանք կան): Սակայն գրեթե երբեք եվրոպական ասպարեզ դուրս եկած ռումինական ակումբները վառ արտահայտված առաջատար, առանձին աստղ չեն ունեցել: 10 տարի առաջ ՉԼ մուտք գործած «անդերդոգ» «Կլուժին» կամ էլ դրանից հետո «Օցելուլ Գալատի» տարօրինակ անունով ռումինական ակումբներին դա վերաբերվում է հատկապես:

Ինչպես հատուկ է եվրոպական միջակ հավաքականներին ու ակումբներին, այստեղ գերիշխում է միասնական թիմային ոգին: Իսկ նման կոլեկտիվներում առաջատարը լինում է թիմի ավագը: «Կլուժի» ավագը ձախ լատերալ Կամոռան է: Պորտուգալացի ֆուտբոլիստը վաղուց է տնավորվել Ռումինիայում՝ 2011 թվականից: Այս ընթացքում Կամոռան հասցրել է անցկացնել ավելի քան 208 պաշտոնական հանդիպում:

Կամոռան վառ արտահայտված ձախ եզրային ֆուլ-բեք է, որը կոչված է ամբողջությամբ տնօրինելու ձախ թևը: Իր նախկին ակումբը՝ «Նավալը» հիմնականում խաղում էր 3 կենտրոնական պաշտպանով, իսկ Կամոռան փակում էր ձախ եզրը (Ռումինիայի առաջնության Ռոբերտո Կառլոս): Կլուժն այս տասնամյակի սկզբում ևս այդպես էր խաղում, սակայն հետագայում մարզչական փոփոխությունների արդյունքում Կամոռան դարձավ մաքուր եզրային պաշտպան:

31-ամյա պաշտպանը ոչ միայն հստակորեն տնօրինում է պաշտպանությունը, այլև իսկական առաջատար է հանդերձարանում: Նրա խոսքին անվերապահորեն վստահում են թիմակիցները, նրան հավատարմության համար սիրում են տեղի երկրպագուները (այդ թվում և վամպիրները):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2 3

Լորան Կոսյելնին ասել է, թե որն է Ֆրանսիայի հավաքականից հեռանալու իրական պատճառը

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևն այս անգամ նույնպես դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից (տեսանյութ)

Առաջատար VS չեմպիոն․ խաղ, որից հետո տակնուվրա եղավ աղյուսակը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Արամ Ոսկանյան․ «Ինձ համար շատ հաճելի գլխացավանք է կազմի հետ կապված որոշումներ կայացնելը» (տեսանյութ)

ԲԽ-ում ամեն ինչ շատ արագ է փոխվում․ «Փյունիկը» պարտվեց չեմպիոնին և նահանջեց 4-րդ տեղ (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Բարձրագույն խմբի 11-րդ տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին

Ռուսները՝ իսպանական թիմերի ահ ու սարսափ. «Վիլյառեալը» փրկվեց պարտությունից, իսկ «Սևիլիան» պարտվեց. այլ արդյունքներ

«Միլանը» 3 գոլ խփեց պարտվելիս, իսկ «Բայերն» ուժեղ գտնվեց ԱԷԿ-ից. այլ արդյունքներ (տեսանյութ)

«Քարաբախ» – «Արսենալ». Սմիթ-Ռոուն հաշիվը 0-2 դարձրեց (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը «Քարաբախի» դեմ խաղում

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Քարաբախի» դեմ, ըստ VNews-ի