fbpx
Բաժիններ

Կմրցեն «Փյունիկը» և խոստումնալից մեկնարկ ունեցած «Արարատը»․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 3-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ» – «ԵՐԵՎԱՆ»

16 օգոստոսի, ժ.17:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

13 խաղ, «Շիրակը» հաղթել է 5 անգամ, «Երևանը»՝ 4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 16-13

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (3 միավոր), «Երևան»՝ 9-րդ տեղ (0 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Շիրակն» «Ուրարտուի» նկատմամբ գրանցած հաղթական մեկնարկից հետո հաջորդ տուրում պարտվեց «Արարատին», որին չէր զիջել առաջնության նախորդ 7 հանդիպումներում:

2․ «Երևանի» համար ընթացիկ առաջնության մեկնարկն ամենաանհաջողն է թիմի պատմության մեջ: Բարձրագույն խմբի նորեկը մեկնարկային երկու խաղերում էլ զիջեց մրցակիցներին («Արարատ»՝ 0-1, «Նոա»՝ 0-2): Նախորդ 5 առաջնությունների (1995/96-1999թթ.) մեկնարկային հանդիպումներում երևանցիները 4 հաղթանակ էին տոնել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

3․ Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 1995թ. հոկտեմբերի 18-ին Գյումրիում և ավարտվել է շիրակցիների հաղթանակով՝ 3-1: Հանդիպման առաջին գոլը գրանցվել է 37-րդ րոպեին «Երևանի» պաշտպան Գեորգի Եսայանի հաշվին, որը գրավել է սեփական դարպասը: Գյումրեցիներից առաջին գոլի հեղինակը Սամվել Նիկոլյանն էր, իսկ «Շիրակի» դարպասը խոցել էր այդ առաջնությունում 20 գնդակով թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Տիգրան Եսայանը՝ Գեորգիի եղբայրը:

4․ Մրցակիցների միջև առայժմ վերջին հանդիպումը կայացել է շուրջ 20 տարի առաջ՝ 1999թ. նոյեմբերի 26-ին Գյումրիում և ավարտվել է շիրակցիների 5-0 ջախջախիչ հաշվով տոնած հաղթանակով: Այդ խաղում «Շիրակի» ռմբարկու Արթուր Պետրոսյանը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, որն առայժմ միակն է մրցակիցների դիմակայությունում:

«Երևանի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր առաջնության մեկնարկում թիմի կազմում 5 խաղի մասնակցած Արամայիս Տոնոյանը, որը 18-րդ տուրից հետո փոխարինել էր Սամվել Դարբինյանին:

Խոշոր հաշվով գյումրեցիների այդ հաղթանակը միակն է «Երևանի» նկատմամբ: Դա ՀՀ առաջնություններում «Երևանի» կրած ամենախոշոր հաշվով պարտությունն է: Իսկ ահա երևանցիներին երկու անգամ՝ 1997 և 1998թթ. հաջողվել է սեփական հարկի տակ մրցակցին պարտության մատնել միևնույն 3-0 հաշվով:

5․ «Շիրակը» «Երևանի» հետ շատ հաջող է խաղացել Գյումրիում՝ 6 հանդիպումներից 4-ում հաղթելով, 2-ն ավարտելով ոչ-ոքի: 1998թ. նոյեմբերի 4-ին Գյումրիում նշանակված հանդիպումն էլ չէր կայացել, քանի որ «Երևանը» մրցավայր չէր ժամանել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան՝ 4 գոլ:

«Երևան»՝ Տիգրան Եսայան՝ 4 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված շիրակցի Հրայր Մկոյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4 5

«Փյունիկը» առաջարկում է «Ռոմային» ընկերական հանդիպում անցկացնել

France Football-ը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի ու հայկական ֆուտբոլի մասին

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկն» ընկերական խաղում պարտվեց Մոսկվայի «Դինամոյին»

Օզբիլիս. «Հավաքականում միշտ լավ եմ զգում, իսկ ակումբային մակարդակով վերջին անգամ ֆուտբոլից հաճույք եմ ստացել «Սպարտակում»

«Գանձասար-Կապանը» ոչ-ոքի է խաղացել Հայաստանի պատանեկան հավաքականի հետ (տեսանյութ)

Գոռ Մալաքյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի հավաքական

«Փյունիկը» ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի հետ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Վադիմ Բորեց․ «Մենք էլ հույս ունենք, որ հնարավոր կլինի կայունության հասնել»

Աշոտ Բարսեղյան․ «Մենք այս ֆուտբոլիստներով չենք կարող շատ բարձր արդյունքներ գրանցել»

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

«Նոան» 10 հոգով հաղթեց «Գանձասար-Կապանին» (տեսանյութ)

«Նոա» – «Գանձասար-Կապան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից