«Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը - VNews
Բաժիններ

«Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը

giggss - «Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» 11 համարը բոլորի աչքերում միշտ էլ իդեալական է թվացել: Անգլիայի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը նվաճել է չեմպիոնական 13 տիտղոս, «Յունայթեդի» կազմում անցկացրել է 1000-ից ավելի հանդիպում: Բոլորն էլ՝ առանց կարմիր քարտի: Ընդ որում՝ Գիգսին երբեք չեն ձերբակալել հարբած վիճակում, նա ոչ մեկին ռեստորանում կամ բարում չի ծեծել, վթարների չի ենթարկվել, իր կնոջ՝ Սթեյսի Կուկի հետ ապրել է երջանիկ կյանքով, դաստիարակել է 2 երեխայի: Գիգսի անվան ու հավատարմության միջև հավասարության նշան էր դրվում: Սակայն սեռաքաղցությունը ամեն ինչ ուղարկեց գրողի ծոցը:

2011 թվականի ապրիլին The Sun-ը շոկի ենթարկեց ֆուտբոլային աշխարհին. աղբյուրի տեղեկություններով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը, որի անունը հրապարակման ենթակա չէր, , դավաճանում է իր կնոջը հաղորդավարուհի Իմոջեն Թոմասի հետ: 1 ամիս անց՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առա,ջ Sport.es-ը հրապարակեց ֆուտբոլիստի անունը. իր կնոջը դավաճանում է Ռայան Գիգսը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գիգսը նախօրոք իմացել է անգլիական մամուլի հրապարակման մասին և իր անունը չնշելու համար վճարել է 160 հազար եվրո: Ներսում ստացվեց թաքցնել, բայց դրսի աշխարհի մամուլին Գիգսի փողերը չէին հետաքրքրում:

giggs - «Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը

Գիգսի սիրուհին անկեղծացել է՝ ասելով, որ ֆուտբոլիստը «զզվել է իր ընտանիքից, կնոջը չի սիրում և պատրաստվում է ամուսնալուծվել ու կյանքը շարունակել նրա հետ»: Բայց Ռայան Գիգսը չէր էլ պատրաստվում բաժանվել կնոջից: Ավելին. Իմոջեն Թոմասի ու Սթեյսի Կուկի համար իսկական բացահայտում էին Նատաշայի՝ Ռայան Գիգսի եղբայր Ռոդրիի կնոջ սեքսուալ անկեղծացումները: 2011 թվականի սեպտեմբերին Գիգսի կյանքը վերածվեց դժոխքի:

Մեր ընտրանին

Նատաշան պատմել է Ռայան Գիգսի հետ ծանոթացել է երեկույթի ժամանակ, որին ներկա էր նաև Ռոդրին: Նրանք մի քանի անգամ հանդիպել են, բայց գեղեցկուհին որոշեց իր կյանքը կապել աստղային ֆուտբոլիստի եղբոր հետ: Ռայանը գտավ իր «քաղցը» բավարարելու այլ տարբերակ: Շատ արագ նա ծանոթացավ մոդել Սթեյսի Կուկի հետ: Կարճ ժամանակ անց եղբայրները ամուսնացան: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը իր քենուն մտքից հանել չկարողացավ. նա շարունակում էր եղբոր կնոջ հետ ֆլիրտը, ուղարկում էր մերկ լուսանկարներ և առաջարկում էր ինտիմ:

5a6031ad18c773180c265da0 - «Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը

Իր հարցազրույցում Նատաշան պատմում է, որ Գիգսը նրան պարտադրում էր մտնել հարաբերությունների մեջ: Սակայն այդ կապը տևեց 8 տարի, հետևաբար, պարտադրանքի վերաբերյալ պնդումներն անընդունելի են: Միևնույն ժամանակ գեղեցկուհին չի հերքում, որ իրեն գրավում էր աստղի սիրուհին լինելու գաղափարը: Այդ 8 տարվա ընթացքում Նատաշան մայրացել է: Daily Mail-ը գրում է, որ Ռայան Գիգսի՝ հավանական հայրության մասին խոսակցությունները չեն բարձրաձայնվում: Աղբյուրը առաջ քաշեց ևս մեկ վարկած, ըստ որի, Ռայան Գիգսի քենին հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ևս 3 ֆուտբոլիստի՝ Դուայթ Յորքի, Ֆիլ Բարդսլիի ու Դենի Սիմփսոնի հետ:

Հարազատ եղբոր ու կնոջ սարսափելի դավաճանության մասին Ռոդրին իմացավ մամուլից: «Ես անմիջապես զանգարահեցի Ռայանին ու փորձեցի հասկանալ՝ ինչ է կատարվում: Նա ինձ վստահեցրեց, որ լրագրողները հերթական աղմուկն են բարձրացրել ու ստում են: Սակայն, հասկանալով, որ ամեն ինչ արդեն ջրի երես է դուրս եկել, նա անկեղծացավ, որ Նատայի հետ նրան կապել է բացառապես սեքսը: Նա ոչնչացրեց իմ ընտանիքը իր բավարարվածության համար», – ասել է Ռոդրի Գիգսը:

importedImage312672 header 960x540 - «Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը

Սառը գլխով դատելուց հետո զույգը փորձեց կարգավորել հարաբերությունները՝ սակայն 2 տարվա տանջանքից հետո Նատաշան ու Ռոդրին ամուսնալուծվեցին: Դավաճանված եղբոր համբավը վերջակետ դրեց նրա աշխատանքային կարիերային (Ռոդրին բեռնափոխադրման ծառայությունում էր աշխատում): Նա ստիպված 0 գումարով վերադարձավ հարազատ Ուելս՝ ծնողների մոտ: «Յունայթեդի» աստղի քայլը փորձում էին արդարացնել նրա հարազատները, սակայն եթե ինչ-որ մոդելի հետ կապը կարելի էր ներել, հարազատ եղբոր կնոջ հետ կապը չէր տեղավորվորվում բանական մարդու ուղեղում:

«Ես նույնիսկ նրա անունը տալ չեմ կարողանում: Միշտ օգտագործում եմ «նախկին ֆուտբոլիստ» եզրույթը: Ես հիմա պետք է լինեի ամենաերջանիկ հայրն աշխարհում, հպարտանայի նրա նվաճումներով, սակայն ես ամաչում եմ նրանից, գլուխս կախ եմ շրջում փողոցում», – ասել է Ռայան Գիգսի հայրը:

Ռայան Գիգսի կինը՝ Սթեյսի Կուկը, ամուսնհու հետ կարգավորեց հարաբերությունները՝ ամուսնուն ուղարկելով անգամ հատուկ թերապիաների, սակայն ամեն ինչ ապարդյուն էր. Գիգսը նորից կապվեց երկու սիրուհու հետ: Նրանցից առաջինը՝ Հելեն Սթելինգ Հոլտը, Գիգսից փոքր էր 15 տարով: Նա ելույթ էր ունենում «Մանչեսթեր Յունայթեդի» միջոցառումների ժամանակ, Գիգսի հետ տարբեր ժամանակահատվածներով եղել է ԱՄՆ-ում և Դուբայում: Գիգսի երկրորդ սիրուհին Քեյթ Գրևիլն էր (նրա անունը ֆիքսեք՝ դեռ կանդրադառնանք նրան): 2016-ին Գիգսի ընտանիքը վերջնակապես քանդվեց. նա կնոջ ներկայությամբ ֆլիրտ էր անուն բառի մատուցողուհիների հետ:

PAY PROD Manchester United Assistant Manager Ryan Giggs 960x720 - «Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը

Սեքսուալ սկանդալները Ռայան Գիգսի կարիերան կործանեցին ոչ միանգամից, այլ կամաց-կամաց: 2011 թվականին սենսացիոն բացահայտումներից հետո «Յունայթեդում» դրա վերաբերյալ կար 0 վերաբերմունք. Գիգսը թիմի լեգենդն էր, որին դեմ գնալը սխալ կընկալվեր: Ակումբի նախագահ Էդ Վուդվորդը ուելսցի ֆուտբոլիստին տեսնում էր Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբում, սակայն պորտուգալացի մասնագետը կտրականապես դեմ արտահայտվեց այդ գաղափարին, The Times-ի տեղեկություններով՝ Մոուրինյոն չէր ցանկանում աշխատել մի մարդու հետ, որը ցինիկորեն խաբել է սեփական եղբորը:

2 տարի Գիգսն իրեն փորձում էր հեռուստատեսային ասպարեզում և աշխատում էր որպես ֆուտբոլային փորձագետ: 2018-ին նա վերջապես ստացավ իր կյանքի գլխավոր առաջարկը և գլխավորեց Ուելսի հավաքականը: Սակայն շնորհավորանքների փոխարեն արժանացավ սեփական ընտանիքի արհամարանքին: Հոր խոսքով, ամեն անգամ, երբ Ռայան Գիգսը հայտնվում էր էրկրանին, ընտանիքի բոլոր անդամները փոխում էին ալիքը:

Մարզչական աշխատանքի անցնելուց հետո, կարծես, Գիգսի կյանքը խաղաղվեց: Բոլորը սկսեցին ուշադրություն դարձնել իր պրոֆեսիոնալ գործունեության վրա, նրա «կեղտոտ անկողնու» մասին թեմաներն անցան երկրորդ պլան: Նրա հետ Ուելսը հաջողությամբ որակավորվեց Եվրո 2020-ի, իսկ եղբոր հետ հարաբերությունները կարգավորվեցին. նրանց միասին նկատել էին գարեջուր խմելիս: Սակայն, ինչպես ասում են, «կարմիր կովը կաշին չի փոխում» (Գիգսի պարագայում «կարմիր սատանան»):

2020 թվականի նոյեմբերի 1-ին Ռայան Գիգսին բերման ենթարկեցին ոստիկանության բաժանմունք իր սիրուհու՝ Քեյթ Գրևիլի (այն նույն սիրուհու) դիմումի հիման վրա: Քեյթը զանգահարել էր իրավապահ մարմիններին ու հայտնել, որ Գիգսն իրեն ծեծի է ենթարկել: BBC-ի հաղորդմամբ, այդ փաստը հաստատել են հիվանդանոցում:

PRI 171110527 960x504 - «Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը

The Sun-ին հայտնի է դարձել, զույգի կռվի պատճառը նույնն է. Քեյթը նկատել է, որ Գիգսը ֆլիրտ է անում 2 կնոջ հետ միաժամանակ: Վեճ է ծագել, և Գիգսը ձեռք է բարձրացրել իր սիրուհու վրա: Լեգենդար ֆուտբոլիստը ազատ արձակվեց գրավի դիմաց, նրա փաստաբանները պնդում են, որ բոլոր մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Բայց հետևանքները շատ դառն են.

  •  Գիգսին ժամանակավորապես ազատել են Ուելսի հավաքականից. նրա փոխարեն հավաքականը մարզում է Ռոբերտ Փեյջը:
  • Ռայան Գիգսի գործի նախաքննությունն ավարտվել է ու տեղափոխվել է դատարան: Մայիսի 1-ին կկայացվի վճիռը:
  • Եթե նրան մեղավոր ճանաչեն, Գիգսը կունենա լուրջ խնդիրներ ՝ընդհուպ մինչև ազատազրկում: Բնականաբար, այդքան երազելի Եվրոյի մասին կարելի է մոռանալ:

Ռայան Գիգսը ֆուտբոլի պատմության լավագույն ներկայացուցիչներից մեկը: Չի բացառվում, որ արդեն հիմա նա լիներ Զինեդին Զիդանի մակարդակի թոփ մասնագետ, սակայն դրա փոխարեն ուելսցի ֆուտբոլիստը սեփական ձեռքով կործանեց իր մարզչական կարիերան ու ընտանիքի անդամների կյանքը: Իսկ հիմա ամենացավալին. Գիգսը ունի բոլոր հնարավորությունները վերջ տալու ինքնախարազանման գործընթացը և սկսել ամեն ինչ 0-ից, սակայն նրան, ըստ երևույթին, 0 լինելը դուր է գալիս:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անդրեաս Պերեյրայի աննման գոլը «Բրենտֆորդի» դեմ խաղում (տեսանյութ)

«Չելսին» նոր դարպասապահ ունի

Ռեշֆորդի ու «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս աստղերի հորդորը Պոգբային

Վարանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ

Սանչոն յուրօրինակ կերպով հաստատել է Վարանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» (լուսանկար)

Որքան աշխատավարձ կստանա Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում»

ՊՍԺ-ն առաջիկա օրերին պաշտոնական առաջարկ կկատարի «Մանչեսթեր Յունայթեդին»

Առաջիկա ժամերին կհայտարարվի տրանսֆերային պատուհանի գլխավոր գործարքներից մեկի մասին

Տեղեկություն է հրապարակվել, ըստ որի՝ «Սիթին» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները

Որ լիգա է հակված տեղափոխվել Էդուարդո Կամավինգան

Սանչո․ «Այն, ինչ նա արել է իր կարիերայում, ֆանտաստիկա է»

Աղբյուր. «Մանչեսթեր Յունայթեդն» ու Սուլշերը նոր պայմանագիր են կնքել

«Յունայթեդն» սպասում է ՊՍԺ-ի առաջարկին, իսկ Ֆրանսիայում Պոգբայի տեղափոխության դեմ ակցիա են արել

Հայտնի է Սանչոյի համարը «Մանչեսթեր Յունայթեդում» (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց գերխոշոր տրանսֆերի մասին (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Գորեցկայի համար ավելի բարձր աշխատավարձ է առաջարկում, քան «Բավարիան»