Կուման․ «Բարսելոնան» առաջին խաղակեսում ավելի լավ տեսք ուներ» - VNews
Բաժիններ

Կուման․ «Բարսելոնան» առաջին խաղակեսում ավելի լավ տեսք ուներ»

ronald koeman durante un partido - Կուման․ «Բարսելոնան» առաջին խաղակեսում ավելի լավ տեսք ուներ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:46

-

-

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Լա Լիգայի 6-րդ տուրում «Խետաֆեից» պարտություն կրելու փաստը (0-1):

«Մենք այդքան էլ լավ հանդես չեկանք «Խետաֆեի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում, ինչը «Բարսելոնային» պարտություն արժեցավ: Գնդակի կորուստներ, մրցակցի 2 վտանգավոր պահ, անկյունայիններ: Ոչինչ չեմ կարող ասել 11-մետրանոց նշանակելու արդարացիության վերաբերյալ, չեմ սիրում խոսել մրցավարների մասին, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր տեսակետը կունենա այս կամ այն դրվագի շուրջ:

Մենք շատ քիչ պահեր ստեղծեցինք, «Բարսելոնան» առաջին կեսում ավելի լավ տեսք ուներ: Մեզ համար դժվար էր ավելի շատ հնարավորություններ ստեղծելը, որպեսզի գրավեինք «Խետաֆեի» դարպասը: Մենք հարձակման գծում որակյալ շատ ֆուտբոլիստներ ունենք: Կան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Գրիզմանը, Մեսին կամ Ֆատին, որոնք կարող են խաղալ տարբեր դիրքերում: Լավ ելույթ ունեցավ նաև Պեդրին, որը ցուցադրում է՝ արժանի է հանդես գալ «Բարսելոնայում»:

Ինչ վերաբերում է մրցակցի խաղացող Ալան Նյոմի հետ կոնֆլիկտին, ապա ես ասացի մրցավարին, որ 12 համարի մարզաշապիկով ֆուտբոլիստն անհարգալից վարք դրսևորեց իմ նկատմամբ: Չեմ կրկնի այն, ինչ նա ասաց ինձ»,- Կումանի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Խետաֆեն» Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 5 մրցավեճից հետո վաստակել է 10 միավոր ու 1-4-րդ հորիզոնականներն է բաժանում Մադրիդի «Ռեալի», «Կադիսի» և «Գրանադայի» հետ: «Բարսելոնան» 4 հանդիպումից հետո իր ակտիվում գրանցած 7 միավորով 9-11-րդ տեղերն է կիսում «Սևիլիայի» ու «Վալենսիայի» հետ:

«Բարսելոնան» համաձայնության է հասել Դեպայի տրանսֆերի շուրջ

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վերջին տասնամյակում տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած ակումբները

Հայտնի է՝ երբ Մեսին պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

Կումանը չեղարկել է 2 տրանսֆեր

«Բարսելոնան» արձագանքել է իր ֆուտբոլիստի հասցեին հնչած ռասիստական արտահայտությանը

Շաքիրին կարող է կարիերան շարունակել Լա լիգայում կամ Ա Սերիայում

Նեյմարն այստեղ անելիք չունի. 21-րդ դարում «Բարսելոնայի» թոփ-10 տրանսֆերները

«Բարսելոնայի» ու Նեյմարի դատավարությունն ավարտվեց

«Մեսին է իմ հետ խաղացել, ոչ թե ես՝ իր հետ»․Էտո’Օ

Որ դեպքում Գրիզմանը կմնա «Բարսելոնայում»

«Բարսելոնան» կարող է 7 անգամ թանկ գնով վաճառել իր նոր ռմբարկուին

«Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ռոմայի» տրանսֆերային թիրախ

Կումանը խոսել է Դեպայի առաջին գոլի և «Բարսելոնայի» հաղթանակի մասին

«Բարսելոնան» հաղթեց «Ժիրոնային», Դեպայն առաջին գոլը խփեց նոր թիմում (տեսանյութ)

Կմիանա՞ր «Բարսային», եթե Կումանն այնտեղ չլիներ․ Դեպայի պատասխանը

Որ լիգա է հակված տեղափոխվել Էդուարդո Կամավինգան

«Չհավատացի աչքերիս, երբ տեսա «Բարսելոնայի» ուղարկած նամակը»․ Ֆերնանդեսը՝ պայմանագրի խզման մասին