Կուման․ «Բոլորը գիտեն, որ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է» - VNews
Բաժիններ

Կուման․ «Բոլորը գիտեն, որ Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է թիմի ավագ, ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Լիոնել Մեսիի՝ «կապտանռնագույնների» ճամբարում մնալու որոշումը:

«Բոլորը գիտեն, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հիանալի է թիմում նման խաղացողի ունենալը: Հիմա մեզ համար կարևոր է, որ Լեոն օպտիմալ մարզավիճակ հավաքի, քանի որ նրա որակները ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել: Շատ լավ է, որ Մեսին մեզ հետ կլինի նոր մրցաշրջանում, բոլորը երջանիկ են նրա հետ խաղալու կապակցությամբ»,- Կումանի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեսին սեպտեմբերի 7-ին իր առաջին մարզումն էր անցկացրել Կումանի գլխավորությամբ: Հիշեցնենք՝ արգենտինացին ավարտված մրցաշրջանից հետո «Բարսելոնայի» ղեկավարությանն ուղարկված ֆաքսի միջոցով հայտնել էր ակումբից հեռանալու ցանկության մասին: Նա ուզում էր օգտվել պայմանագրի այն կետից, որն իրեն թույլ է տալիս անվճար լքել թիմը յուրաքանչյուր մրցաշրջանից հետո: «Կապտանռնագույնները» հրաժարվել էին բաց թողնել Մեսիին, նշելով, որ այդ կետն այլևս չի գործում: Կատալոնական ակումբը «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրին պատրաստ էր զիջել միայն նրա պայմանագրի հրաժարագնի՝ 700 մլն եվրոյի վճարման դեպքում: 33-ամյա ֆուտբոլիստը որոշել էր դատական գործընթացների մեջ չմտնել «Բարսելոնայի» հետ:

Կումանը որոշել է՝ որ դիրքում է խաղալու Մեսին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լեմպարդն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

17 տարի. Սեսկ Ֆաբրեգասի համար այս օրը յուրահատուկ է

«Մեսին ֆուտբոլի Հարի Փոթերն է». Վիերի

«Յուվենտուսի» պատասխանը «Բարսելոնայի» գրառմանը

Լիոնել Մեսին պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնան» թվիթերում ծաղրել է «Յուվենտուսին» ու Ռոնալդուին

«Բարսան» հաղթեց «Յուվենտուսին», «Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Դեմբելեն առաջ է մղում «Բարսելոնային» «Յուվենտուսի» դեմ խաղում (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Բարսելոնա». Մեկնարկային կազմեր

Հայտնի է՝ երբ կանցկացվեն «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները

Ռոնալդուն՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ. «ՊՇՌ-ն կատարյալ հիմարություն է»

Ձամբրոտան ընտրություն է կատարել Ռոնալդուի ու Մեսիի միջև

Լիոնել Մեսին կարող է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնան» համաձայնել է խաղալ Եվրոպական Սուպերլիգայում

Պաշտոնական․ Բարտոմեուն լքեց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը

Ռոնալդուն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ խաղը