-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ թիմի ֆուտբոլիստներն Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Կորնելյայի» դեմ կայացած խաղում (հ․ ժ․՝ 0-0, լ․ ժ․՝ 2-0) 2 անգամ վրիպել են 11-մետրանոց նշակետից:
Կատալոնական թիմից մրցավեճի հիմնական ժամանակում 11-մետրանոցներով չեն կարողացել գոլ խփել Միրալեմ Պյանիչը և Ուսման Դեմբելեն, «Կորնելյայի» դարպասապահ Ռամոն Խուանը հետ է մղել նրանց հարվածները:
«Դա չեմ հասկանում, քանի որ մեր կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք ունակ են գոլ խփել։ Դա գուցե վախի հետ է կապված: Բայց ճշմարտությունն այն է, որ ես չգիտեմ վրիպելու պատճառը: Դուք չեք կարող 2 անգամ վրիպել 11-մետրանոց իրացնելիս՝ լինելով «Բարսայի» ֆուտբոլիստներ: Դա լուրջ չէ»,- Կումանի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը:
«Բարսելոնայի» խաղացողներն այս մրցաշրջանում արդեն 5 անգամ անհաջողության են մատնվել 11-մետրանոց հարվածներ իրացնելիս: Ավելի վաղ անարդյունավետ են ստացվել նաև Լիոնել Մեսիի, Անտուան Գրիզմանի ու Մարտին Բրեթվեյթի հարվածները:
Հայտնի է «Բարսելոնայի» մրցակիցն Իսպանիայի գավաթում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո