Կումանն արձագանքել է «Բարսելոնայի»՝ Գարսիայի տրանսֆերը հունվարին չգնելու որոշմանը - VNews
Բաժիններ

Կումանն արձագանքել է «Բարսելոնայի»՝ Գարսիայի տրանսֆերը հունվարին չգնելու որոշմանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիայի տրանսֆերը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք չբերելու որոշումը:

Հիշեցնենք՝ կատալոնական ակումբի նախագահի թեկնածուները որոշել էին սպասել մինչև հունիս, երբ կավարտվի ֆուտբոլիստի՝ «քաղաքաբնակների» հետ պայմանագրի ժամկետը:

«Ինչ-որ տեղ կարդացի, թե դժգոհ եմ այդ որոշումից: Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է, քաջատեղյակ եմ ակումբի ներկայիս սահմանափակումներից: Եթե դա հնարավոր չէ, ապա հնարավոր չէ: Կշարունակենք աշխատել նրանց հետ, ովքեր մեր տրամադրության տակ են»,- Կումանի խոսքերը մեջբերում է Goal․com-ը։

20-ամյա ֆուտբոլիստն այս շաբաթ հանդիպել էր «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ ու վերջնականապես համաձայնեցրել ապագա պայմանագրի պայմանները: Հաղորդվում էր, որ նա մտադրվել է որքան հնարավոր է շուտ վերադառնալ Իսպանիա:

Գարսիան «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է: 2017 թվականի հուլիսին 1,7 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Transfermarkt պորտալն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 մլն եվրո:

Կենտրոնական պաշտպանը 2019 թվականին Երևանում մասնակցել է Մ19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ իսպանացիների կազմում հռչակվելով աշխարհամասի չեմպիոն:

Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Ռեալի» պարտությունն Իսպանիայի Սուպերգավաթում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լապորտան «Բարսելոնա» կվերադարձնի Վիկտոր Վալդեսին

Ֆոնտ. «Չավին չօգնեց մեզ»

Լապորտան սկսում է. նա հանդիպել է թոփ ֆուտբոլիստի գործակալի հետ

«Ումտիտի նախագահ». ինչ է տեղի ունեցել «Բարսելոնայի» նախագահական ընտրություններին

Ժոան Լապորտան խոսել է Մեսիի ապագայի մասին

Ժոան Լապորտան՝ «Բարսելոնայի» նախագահ

TV3․ Որ թեկնածուն է այս պահին առաջատար «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում (տեսանյութ)

«Սիթի» – «Յունայթեդ»․ Գվարդիոլայի և Սուլշերի հետխաղյա մեկնաբանությունները

«Յունայթեդը» հաղթեց «Սիթիին»՝ վերջ դնելով նրա՝ ԱՊԼ-ում 15 անընդմեջ հաղթանակների շարքին (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

Մեսին քվեարկել է «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում (տեսանյութ)

Պեպին հասնելու հույսով. «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին ընդառաջ

«Սիմեոնեին կծելու վերջին շանսը». «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» խաղին ընդառաջ

«Չեմ կարող ասել՝ դա անհնարին է»․ Կումանը՝ ՊՍԺ-ի հետ դիմակայությունում հնարավոր «քամբեքի» մասին

«Բարդ հարց է»․ Անչելոտին ընտրություն է կատարել Մեսիի և Ռոնալդուի միջև

«Բարսելոնան» յուրահատուկ նվաճման է հասել