fbpx
Բաժիններ

Կոնտե. «Արդեն հոգնել եմ կրկնելուց, որ հասել ենք մեր հնարավորությունների սահմանին»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Բորուսիայից» կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում (2:3): Իտալացի մասնագետը ակնարկել է, որ միլանյան թիմի պահեստային նստարանը կարճ է:

«Դա հիասթափեցնող է, ի՞նչ կարող եմ ասել: Ինձ ասում են, որ ես պետք է ավելի հաճախ ժպտամ տեսախցիկների առաջ: Հիմա պետք է անընդհատ նույնը կրկնեմ, սա աճի գործընթաց է, առաջ ենք շարժվում քայլ առ քայլ:

Ցանկություն չունեմ մեկնաբանելու 2-րդ խաղակեսը, քանի որ առանց այդ էլ շատ արդարացումներ կան, չեմ ցանկանում ավելացնել նորը: Դա ինձ նյարդայնացնում է, ու հույս ունեմ, որ նրանց նույնպես: Ոչինչ չենք կարող անել, քան շարունակել աշխատել ու անել այն, ինչ անում էինք: Ուղղակի հոգնել եմ նույն բանը կրկնելուց:

Ինձ չի վերաբերվում այն, թե ինչ կլինի հունվարին կամ փետրվարին: Մենք պետք է ավելի լավ ծրագրեինք այս մրցաշրջանը: Արդեն ապացուցել ենք, որ կարող ենք խնդիրներ առաջացնել ցանկացած մրցակցի համար, եթե լավ մարզավիճակում ենք, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք խաղում են են առանց դադարի: Հոգնել եմ դա կրկնելուց: Նման 2-րդ խաղակեսից հետո դուք ինքներդ կարող եք ենթադրություններ անել:

Չենք կարող խաղալ մեր հնարավորությունների գագաթնակետում և՛ Իտալիայի առաջնությունում, և՛ Չեմպիոնների լիգայում:

Իսկապես հունից դուրս եմ գալիս այն մտքից, որ մենք չենք կարող ավելին անել: Հասել ենք մեր հնարավորությունների սահմանին»,-ասել է Կոնտեն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Կակա. «Այդ դեպքում Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Ռոյսը չի մասնակցի Գերմանիայի հավաքականի առաջիկա խաղերին

Լևանդովսկին պատմական ռեկորդ սահմանեց Բունդեսլիգայում

Բունդեսլիգայի վերջին 5 տնային խաղերում «Բավարիան» 24 գոլ է խփել «Բորուսիային»

«Բավարիան» շատ ուժեղ էր «Բորուսիայից», Լևանդովսկին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ինտերը» կամային հաղթանակ տոնեց «Վերոնայի» դեմ խաղում (տեսանյութ)

Հրաշագործ Լևանդովսկին․ գոլ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 11-րդ խաղում անընդմեջ (տեսանյութ)

«Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ»․ Մեկնարկային կազմեր

2024 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում

5 «բոմբ» խաղ, որ պարտավոր եք դիտել այս ուիքենդին

#Գոլային_օրացույց_28. Ո՞րն է նոյեմբերի 8-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Ռոդրիգոն՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն հաստատել է Իկարդիի վնասվածքը

«Յուվենտուսը» տանուլ տվեց «Ինտերի»՝ 2006 թվականի չեմպիոնության վերաբերյալ 30-րդ դատական հայցը

Ուոքերը վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգլիացին է, որ սեյվ է կատարել Չեմպիոնների լիգայում

Ռեմսի. «Ներողություն խնդրեցի Ռոնալդուից գոլի համար»