Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ)) - VNews
Բաժիններ

Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ))

byron moreno francesco totti italy 1dbk38jgokq231mqmiy65mfq4l - Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ))
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:03

-

-

2002 թվականի աշխարհի առաջնությունը դեռևս չսկսած արդեն խոստանում էր դառնալ ամենաչլսվածը: Առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ մունդիալը հյուրընկալում էր երկիր/երկրներ, որոնք չէին ներկայացնում Եվրոպա կամ Հարավային/Հյուսիային Ամերիկա մայրցամաքները: Հարավային Կորեայի ու Ճապոնիայի ընտրությունն ի սկզբանե, համարվում էր տարօրինակ, սակայն մյուս կողմից՝ երկրպագուների ու անձամբ ֆուտբոլիստների համար դա գերազանց առիթ էր նոր մշակույթ բացահայտելու համար:

Դրանից 2 տարի առաջ արդեն գրանցվել էր երկու տարբեր երկրներում մեկ մրցաշար անցկացնելու փորձը: Եվրո 2000-ն ընդունել էին Բելգիան ու Հոլանդիան, սակայն հին մայրցամաքի գլխավոր ստուգատեսն ընդունող երկրներն ավելի քան ֆուտբոլային էին, գիտեին ամեն մի մանրուք, իսկ Հարավային Կորեան ու Ճապոնիոն այդ տեսանկյունից դեռևս նորածին, բարուրի երեխաներ էին, որոնք պատրաստ էին ամեն չարության, խաբեության, միայն թե իրենցն առաջ հրելու համար: Մտածելը, որ այդ երկրներից մեկը կարող է ինչ-որ աղմուկ հանել մունդիալում, միայն ծիծաղ էր առաջացնում:

ahn 960x643 - Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ))

Աշխարհի առանության հաղթողի գլխավոր ֆավորիտներ համարվող թիմերն այնպիսի կազմերով էին ներկայանալու, որ Կորեան ու Ճապոնիան առավել քան երբևէ չէին կարող երազել միավոր վաստակելու մասին: Ֆրանսիան պետք է պաշտպաներ չեմպիոնական տիտղոսներն իր գրեթե նույն, անգամ ավելի ուժեղացված կազմով, Արգենտինան բերել էր երիտասարդներից ու վետերաններից կազմավորված գերհզոր թիմ, Բրազիլիան ներկայանալու էր առողջացած Ռոնալդոյի ու ֆանտաստիկ Ռոնալդինյոյի հետ, Իտալիան պետք է բոլորին ցույց տար իր զորեղ պաշտպանությունն ու «Բոբոյին» (Քրիստիան Վիերի), շարքային ֆավորիտ էին նաև միշտ ուժեղ Գերմանիան, ամուր Իսպանիան ու Անգլիան:

Սակայն արդեն սկզբից պարզ դարձավ, որ մրցաշարը հետաքրքիր ընթացք է ստանում: Ֆրանսիայի կրած պարտությունը Սենեգալի «անդերդոգերից», պորտուգալացիների ֆիասկոն ԱՄՆ-ի ընտրանու հետ խաղում, Կորեայի հաղթանակը Լեհաստանի նկատմամբ…: Երրորդ տուրից առաջ վտանգ կար, որ հաղթողի ֆավորիտներ Արգենտինան, Պորտուգալիան ու Ֆրանսիան դուրս մնան արդեն խմբային փուլից: Եթե «ալբիսելեստան» ու աշխարհի գործող չեմպիոններն դուրս մնացին «իրենց խելքից», Ֆիգուին ու ընկերներին դուրս շպրտեցին կորեացիները՝ մրցավարների թեթև ձեռքով: Բայց սա դեռ վերջը չէր…

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Ինչի մասին է երազում 43-ամյա Ջանլուիջի Բուֆոնը

Կարո՞ղ է Դոնարուման «Ոսկե գնդակ» նվաճել․ Բուֆոնի տեսակետը

Իտալիան կարող է ԱԱ-2030-ն անցկացնելու անսպասելի առաջարկ ստանալ

Իտալիայի «գաղտնի զենքը»․ Խաղաց մեկ րոպե, առաջին ու վերջին խաղերից առաջ հուզեց թիմակիցներին

Եվրոպայի չեմպիոնն ընդդեմ Ամերիկայի գավաթի հաղթողի. նոր խաղարկություն կստեղծվի

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

Դոնարուման բացատրել է, թե ինչու չէր տոնում հաղթանակը Սակայի հարվածը հետ մղելուց հետո

Գավաթն արդեն Հռոմում է. Իտալիայի հավաքականը տոնում է չեմպիոնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Մեկ մահ, մի քանի վնասվածք իտալացի երկրպագուների տոնակատարության ժամանակ

Պատմական ու տարօրինակ երևույթների մրցաշարը․ 10 ռեկորդ, որով առանձնացավ ԵՎՐՈ-2020-ը

Վերածնունդ՝ Մանչինիի ձևով. 5 կետ, որոնցով Իտալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ռոբերտո Մանչինիի մեկնաբանությունը եզրափակիչի վերաբերյալ

Ով է ԵՎՐՈ-2020-ում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը