-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
2002 թվականի հունիսի 18-ին Հարավային Կորեան պիտի անցնացներ իր 1/8 եզրափակիչ հանդիպումը մրցավարներից արդեն մի լավ տուժած, բայց անհավանական ուժեղ Իտալիայի ընտրանու հետ: Հաշվի առնելով մրցաշարում մրցավարների թույլ տված կոպիտ սխալները, ենթադրելի էր, որ «Սկուադրա Աձուրայի» համար հեշտ չի լինելու: Էկվադորցի Մայրոն Մորենոն որպես այդպիսին, հավատ ներշնչող մրցավար էր երևում, 1996-ից ՖԻՖԱ-ի մրցավար, ներքին առաջնությունում հարգանք վայելող մասնագետ, այն ինչ…
Այն ինչ հանդիպման մեկնարկում Մորենոն որոշեց 11 մետրանոց նշանակել իտալացիների դարպասին՝ մտովի խախտում նկարելով եվրոպացիների տուգանային հրապարակում: Սակայն գնդակին մոտեցած Ահն Ջուն Հվանը դիպուկ չէր նշակետից, որովհետև Ջանլուիջի Բուֆոնն իր բարձրության վրա էր:
11 մետրանոցը չիրացնելուց ու ընկճվելուց հետո կորեացիները գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Քրիստիան Վիերին անկյունայինի խաղարկման արդյունքում գրավեց մրցակցի դարպասը: Թվաց՝ Կորեան կքանդվի թղթե տնակի նման, սակայն Գուս Հիդինկի գլխավորած թիմը կանգուն մնաց ու սկսեց ասպատակել Բուֆոնի տուգանայինի մատույցները, հարվածները բավական շատ էին: Դրան զուգահեռ, սակայն, կորեացի ֆուտբոլիստները, կարծես, նպատակ էին դրել ոչնչացնելու իտալացիներին: Ամեն հարմար առիթով հարվածում էին մրցակցի գլխին (Պաոլո Մալդինի), դեմքին (Ֆրանչեսկո Կոկո) ու գոտկատեղից ներքև (խեղճ Ջանլուկա Ձամբրոտա):
Մորենոն շարունակում էր անտեսել այս խախտումները: Որոշ դեպքերում սուլիչը հնչում էր, հիմնականում կորեացիների օգտին (իտալացիների դեղին քարտերով պարտադիր): Էկվադորցի մրցավարը տանտերերին պատժում էր (բանավոր) միայն խիստ բացառիկ դեպքերում: Այսօրվա ֆուտբոլում Ձամբրոտայի հանդեպ կատարած նման խախտման ֆուտբոլիստին, դասականի լեզվով ասած, անհապաղ կհեռացնեին դաշտից, մի բան էլ կորակազրկեին 6/20 խաղով, իսկ Մորենոն սահմանափակվեց բանավոր զգուշացմամբ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո