Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ)) - Page 3 of 3 - VNews
Բաժիններ

Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ))

byron moreno francesco totti italy 1dbk38jgokq231mqmiy65mfq4l - Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ))
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:43

-

-

Հանդիպման ընթացքում Իտալիան չօգտագործելով իր հնարավորությունները, կանգնեց փաստի առաջ: 87-րդ րոպեին Սեոլը հավասարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Երևում էր, որ կորացիները խաղում էին մեծ դժվարությամբ, ուժերն արդեն սպառված էին: Իտալիան, թեպետ ավելի ուժեղ էր, սակայն հոգեբանական տեսանկյունից ջախջախված էր գլխավոր մրցավար Բայրոն Մորենոյի խայտառակ կողմնակալ աշխատանքից: Զգացվում էր, որ ևս մեկ քայլ, որ Կորեան կգնա «մայր Արաքսի ափերով», բայց գործը ավարտին չէր հասնում. ճանապարհին մրցավարը «անջրպետ» էր կագնած:

Ավելացված ժամանակի ընթացքում Մորենոն նախ իտալացիներին թողեց 10 հոգով: Մրցակցի տուգանային հրապարակում հայտնված Ֆրանչեսկո Տոտին պայքարեց կորեացի պաշտպանի հետ ու ընկավ: Դրվագից «հարյուրավոր կիլոմետր» հեռու կանգնած Մորենոն անմիջապես որոշեց սիմուլյացիայի համար դեղին ցույց տալ Տոտիին, որը երկրորդն էր լինելու «կայսեր» համար:

Կրկնապատկերը ցույց է տալիս, որ այդ դրվագում, առնվազն, Տոտին սիմուլյացիա չէր անում: Կար պայքար, կար հպում: Գուցե Տոտին ցանկանում էր ընկնել, բայց նման դրվագում այդքան ակնհայտ սիմուլյացիայի համար մրցավարը երկրորդ դեղինը ցույց տալու իրավունք չուներ: Գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին այդ դրվագում խիստ զայրացել էր, որովհետև հասկանում էր. առանց այդ էլ հոգնած թիմակիցների միակ լուսավոր կետը Ֆրանչեսկոն էր: Առանց նրա խաղալն առջևի գծում գրեթե անհնար էր:

Հավաքականի վետերան Անջելո դի Լիվիոն  իր հարցազրույցներից մեկում Կորեայի հետ հանդիպումն անվանել է ոչ միայն կարիերայի, այլև ֆուտբոլի պատմության ամենամութ էջը: «Մորենոն պարզապես անբեկանելի էր: Ես նրան փորձում էի ինչ-որ բան ասել, սակայն նա վախկոտի պես չէր նայում աչքերիս մեջ, կարծես այնտեղ չեմ: Դա գողություն էր», – պնդում է դի Լիվիոն:

DCr 5E XcAEVncW 960x538 - Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ))

Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում Մորենոն ևս մեկ քայլով մոտեցրեց Իտալիայի հավաքականին ու Ապենինյան թերակղզին առհասարակ, սրտի կաթվածի: Մեկնարկում Քրիստիան Վիերին գնդակն ուղարկեց մրցակի պաշտպանի հետ առնվազն մեկ գծի վրա կանգնած Դամիանո Տոմազիի ուղղությամբ: «Ռոմայի» փոխավագը շրջանցեց դարպասապահին ու դարձավ գոլի հեղինակ, սակայն երբ Մորենոն բարձրացրեց ձեռքն ի նշան խաղից դուրս վիճակի, պարզ էր. այդ օրը Իտալիան 800 գոլ էլ խփի, միևնույնն է՝ հաջորդ փուլ պետք է անցնի Կորեան:

Մոտիվացիան կորցրած ու այլևս ուժասպառ եղած իտալացիները վերջին րոպեներին գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Ձախ թևից կատարած փոխանցումից հետո 11 մետրանոցից վրիպած Ահն Ջուն Հվանը երկրորդ հարկում հաղթեց բազմափորձ Պաոլո Մալդինիին ու «ոսկե գոլով» Կորեային դուրս բերեց քառորդ եզրափակիչ: Ստորև այս խայտառակ հանդիպման բոլոր այն դրվագներն են, որոնք Մորենոյի հետ բեկել են հանդիպման ընթացքը:

Այս հանդիպումը հետագայում շատ լուրջ հետևանքներ ունեցավ, ահա թե ինչու

  • Իսպանիայի հետ խաղում ավելի ծայրահեղ դեպքեր գրանցվեցին. կորեացիները 3 գնդակ ընդունեցին սեփական դարպասը, սակայն խաղը զարմանահրաշ կերպով ավարտվեց 0-0 հաշվով, 11 մետրանոց հարվածաշարում էլ Կորեան հաղթեց ու մտավ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ:
  • «Ոսկե գոլի» հեղինակ դարձած Հվանը, որը ներկայացնում էր իտալական «Պերուջա» ակումբը, հաջողության հաջորդ օրը մնաց առանց թիմի: Ակումբի նախագահը հայտարարեց որ «չի կարող թիմում պահել մի ֆուտբոլիստի, որը կործանում է իտալական ֆուտբոլը»:

Ahn Jung Hwan 1 960x595 - Կորեական խայտառակություն. Ինչպես 18 տարի առաջ Հարավային Կորեան դուրս շպրտեց Իտալիային (լուսանկար, տեսանյութ))

  • Բայրոն Մորենոն սկանդալային մրցավարությամբ աչքի է ընկել նաև հայրենիքում: Էկվադորի առաջնության խաղերից մեկում նա խաղի ավարտին ավելացրել է 6 րոպե, թույլ է տվել խաղալ 13, որի ընթացքում 2-3 հաշվով պարտվող թիմը հաղթել է 4-3 հաշվով:
  • Այս ու նմանատիպ կասկածելի դեպքերի համար Մորենոն նախ որակազրկվել է 20 խաղով, ապա 6 ամսով, որից հետո ինքը ավարտել է մրցավարական կարիերան:
  • 2009-ին Մորենոն հայտնվել է ճաղավանդակների հետևում՝ ԱՄՆ-ի տարածքից 6 կիլոգրամ հերոյին տեղափոխելու համար: 2,5 տարվա ազատազրկում տանելուց հետո ազատ է արձակվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մատերացին՝ Զիդանի հետ կոնֆլիկտի մասին

Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

Իտալիան «ապտակեց» Լիտվային, Իսպանիան ու Բելգիան հաղթանակներ տարան, մյուս արդյունքները (տեսանյութ)

Իտալիայի հավաքականի հարձակվողներից երկուսը լքել են ազգային ընտրանու ճամբարը

Մանչինին՝ շվեյցարացիների հետ ոչ-ոքիի մասին. «Գնդակն ուղղակի չէր ուզում հատել դարպասային գիծը»

Իտալիան համաշխարհային ռեկորդ սահմանեց

Իտալիայի հավաքականը կրկնեց համաշխարհային ռեկորդը

«Միլանի» երկրպագուներն սպառնում են Դոնարումային

Իտալիայի հավաքականի հայտացուցակը ԱԱ-2022-ի որակավորման փուլի խաղերի համար

«Mamma Mia! «Սասուոլո»․ ինչպես զրոյից հասնել եվրագավաթներ ու մրցակցել իտալական թոփ-թիմերի հետ

ՏՈԿԻՈ 2020. Մեքսիկացի ֆուտբոլիստի տպավորիչ գոլը (տեսանյութ)

15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Ինչի մասին է երազում 43-ամյա Ջանլուիջի Բուֆոնը

Կարո՞ղ է Դոնարուման «Ոսկե գնդակ» նվաճել․ Բուֆոնի տեսակետը

Իտալիան կարող է ԱԱ-2030-ն անցկացնելու անսպասելի առաջարկ ստանալ