Կորոնավիրուսից մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը - VNews
Բաժիններ

Կորոնավիրուսից մահացել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը

UFC թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին հաղորդվում է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի Telegram-ի ալիքում։

«Ինձ տխուր նորություն է հասել ընկերներ. Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հեռացել է այս աշխարհից: Ամբողջ չեչեն ժողովրդից  անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին:Նա հեռացավ թողնելով լավ անուն և դաստիարակելով արժանի սերունդ: Այդպիսին էր Բարձրյալի կամքը, և այդպես էր վիճակված։

Մենք աղոթում ենք Ամենակարողին, որ նա ների իր ծառային և տանի նրան դեպի հավերժական դրախտի պարտեզներ: Թող Ալլահը համբերություն տա նրա ընտանիքին և ընկերներին՝ կորստի ցավը հաղթահարելու համար: Մենք բոլորս Ալլահինն ենք և վաղ թե ուշ վերադառնալու ենք նրա մոտ», – ասվում է հաղորդագրության մեջ:

57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովը թոքաբորբով հոսպիտալացվել էր ապրիլի 25-ին՝ Դաղստանի հիվանդանոցներից մեկում: Մայիսի 3-ին առողջության վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին Մոսկվա:

Հայտնի մեկնաբան Ռամազան Ռաբադանովը հայտարարել է, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը 2 կաթված էր տարել՝ սրտի ու ուղեղի։ Նուրմագոմեդովը կոմային մեջ էր, ու բժիշկները արել են ամեն հնարավորը նրա կյանքը փրկելու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոնոր Մակգրեգորը ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին

Մակգրեգորը կպայքարի գոտու համար. նրա մրցակիցը կարող է լինել Խաբիբը

Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել է կորոնավիրուսի ստուգման թեստ հանձնել

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը կոմայի մեջ է

UFC ղեկավարը հայտնել է, թե երբ ու որտեղ է կայանալու Խաբիբ – Գետջի մենամարտը

Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը թոքաբորբով հոսպիտալացվել է

Տոնի Ֆերգյուսոնը Խաբիբին ու Կոնորին փալաս է անվանել

UFC-ի նախագահն ասել է, թե ով կմենամարտի Տոնի Ֆերգյուսոնի հետ Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն

FOX-ի կայքում Ֆերգյուսոնի մրցակցի դերում Խաբիբի փոխարեն նշված է Մակգրեգորը

Խաբիբը՝ Մակգրեգորի մասին. «Կարծես ծեր մարմնավաճառ լինի»

Ֆերգյուսոնը՝ Խաբիբի դեմ մենամարտի չեղարկման մասին․ «Նա վախեցավ ու չի ուզում կռվել» (տեսանյութ)

Խաբիբ․ «Հիասթափված եմ, որ Ֆերգյուսոնի դեմ մենամարտը չեղարկվեց»

UFC ղեկավար. «Խաբիբ – Ֆերգյուսոն մենամարտը կկայանա ապրիլի 18-ին՝ ինչ-որ տեղ այս անիծված մոլորակի վրա»

UFC-ն հաստատել է Խաբիբ Նուրմագոմեդով – Տոնի Ֆերգյուսոն մենամարտի ժամանակացույցը

UFC-ն տեղափոխել է Նյու Յորքում նախատեսված Նուրմագոմեդով – Ֆերգյուսոն մենամարտը

Մակգրեգոր․ «Խաբիբի դեմ մենամարտում ինձ խանգարեց այն, որ ես ամբողջությամբ պատրաստ չէի»