-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալի» գալիք ամռանը:
21-ամյա ֆուտբոլիստի՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը, որից հետո նրա՝ «Ռեալ» տեղափոխությունն ավելի հավանական կդառնար: Ինչպես տեղեկացնում է L’Équipe-ը, կորոնավիրուսի համավարակը 180 աստիճանով փոխել է Մբապեի պլանները: Աշխարհի չեմպիոնն, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկքնի, որում կլինի փոփոխական հրաժարագնի կետ: Այս պարագայում նրա համար կարող են պայքարել նաև այլ գրանդ ակումբներ: Այնուամենայնիվ, անգամ այս դեպքում, Մբապեին գնելու գլխավոր հավակնորդը շարունակում է մնալ «Ռեալը»:
Transfermarkt-ը Կիլիանի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 մլն եվրո:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո