-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կորոնավիրուսը շարունակում է գրոհել Իտալիային, որի արդյունքում տուժում են այնտեղ հանդես եկող ֆուտբոլիստները:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, որը հունվարին էր տեղափոխվել միլանյան ակւոմբ «Տոտենհեմից», դեռ չէր հասցրել տուն գնել Միլանում ու բնակվում էր Լոմբարդիայի հյուրանոցներից մեկում: Այդ հյուրանոցը, սակայն, կորոնավիրուսի պատճառով փակվել է, դանիացին էլ մնացել առանց ապաստանի: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ինտերը» բավական արագ է արձագանքել ու մարզաբազայից սենյակ հատկացրել կիսապաշտպանին:
Իտալիայում կորոնավիրուսը շարունակում է ակտիվ զարգանալ. մարտի 14-ի տվյալներով հիվանդությամբ վարակվածների թիվը գերազանցում է 17 հազարը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո