«Կոռուպցիոն առաջին մեծ սկանդալը ֆուտբոլային աշխարհում». Ինչո՞ւ և ինչպե՞ս պատժվեց «Մարսելը» - VNews
Բաժիններ

«Կոռուպցիոն առաջին մեծ սկանդալը ֆուտբոլային աշխարհում». Ինչո՞ւ և ինչպե՞ս պատժվեց «Մարսելը»

Պայմանավորված խաղեր, խաղադրույքներ, բուքմեյքերական սկանդալներ, մրցակիցների ու մրցավարների կաշառք, կարճ ասած՝ «Կալչոպոլի»։ Դարասկզբին ֆուտբոլային Իտալիայում թեժ էր. կոռուպցիոն հայտնի սկանդալի պատճառով լրջորեն պատժվեց Թուրինի «Յուվենտուսը», ծանր պատիժներ կրեցին նաև «Միլանն» ու այլ թիմեր։ Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այս պատմությունն ունի արմատներ, բավական խորը, իսկ «Յուվեն»՝  այս տեսանկյունից՝ պատմական նախահայր։ Դրա համար պետք է գնալ հետ ու Թուրինից հեռացող գնացքով հասնել 90-ականների ֆրանսիական ամենաթույն ֆուտբոլային քաղաք՝ Մարսել…

80-ականների վերջին «Մարսելն» արդեն Ֆրանսիայի ամենաուժեղ թիմն էր, սակայն ակումբի նախագահ Բերնար Տապին, որը հայրենական ֆուտբոլում նույնքան ազդեցություն ուներ, որքան Լուչանո Մոջին Իտալիայում 2000-ականների կեսերին, չէր ցանկանում բավարարվել միայն Ելիսելյան դաշտերում չեմպիոնական շամպայն խմելով։ Նա ցանկանում էր գրավել նախ Եվրոպան, ապա նաև ամբողջ ֆուտբոլային աշխարհը։ Նա սկսեց ստեղծել ամուր թիմ՝ բաղկացած տարբեր լեգեոնականներից։ Նրանցից Տապին քամում էր առավելագույնը։ Բնականաբանար, արդյունքները երկար սպասեցնել չտվեցին։

1990/1991 մրցաշրջանում «Մարսելի» առաջին փորձը Եվրոպան գրավելու ավարտվեց անհաջողությամբ։ «Պրովանսալցիները» սայթաքեցին հաղթանակի անմիջապես շեմին՝ եզրափակիչում պարտվելով ոչ պակաս «Ցրվենա Զվեդային»։ Սակայն այս պարտությունը չհուսալքեց Տապիին։ Ֆրանսիական ֆուտբոլային «Գուրուն» կատարեց հետևություններ, ամրապնդեց թույլ օղակները և 2 տարի անց նորից հասավ եզրափակիչ։ Այս անգամ զորեղագույն «Միլանը» չկարողացավ ոչինչ անել. «Մարսելը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ այդ ընթացքում նաև՝ Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը։

Ցավոք, սա «Մարսելի» այդ հաղթանակների միայն շիտակ ու սպիտակ հատվածն է։ Իրականությունն ավելի դառն է, քան կարելի է ենթադրել։ Անհավատալի է, որ ֆրանսիական գրանդն իր հաղթանակները կերտել է անարդար ճանապարհով։ Սակայն փաստը մնում է փաստ. ապացուցված է «Մարսելի»՝ խարդախությամբ նվաճված չեմպիոնության փաստերից միայն մեկը։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Ես ընտանիքի գլուխն եմ ու ֆինանսական պարտավորություններ ունեմ»․ Պայեն դեմ է աշխատավարձի նվազեցմանը

ՉԼ մրցավարին բերման են ենթարկել մի տնակից, որտեղ հայտնաբերվել են թմրանյութեր ու զենքեր (ֆոտո)

Էդեգորը կարիերան կարող է շարունակել Իտալիայում

ՊՍԺ-ի դարպասապահը վթարի է ենթարկվել (լուսանկար)

«Բարսելոնայի» նախկին նախագահ. «Նրան պետք է գնել. նա Մեսիից հետո երկրորդ լավագույն ֆուտբոլիստն է»

Էդուարդո Կամավինգան ընտրություն է կատարում 2 թոփ թիմի միջև

Չեմպիոնների լիգայի չորսի եզրափակիչը կարող է կայանալ Գերմանիայում

25 տարի առաջ այս օրը «Այաքսը» հասավ բացառիկ պատմական նվաճման

Նեյմարը կատակել է որդու հետ՝ ձուն կոտրելով նրա գլխին (տեսանյութ)

Իբրահիմովիչը վերադարձել է Շվեդիա

Թվեք Չեմպիոնների Լիգայի 08/09 եզրափակիչի թիմերի հայտացուցակները. VNews-ի Quiz-ը

«Միլանը» հայտնել է Իբրահիմովիչի վնասվածքի լրջության մասին

Զինեդին Զիդանը՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն մարզիչ՝ ըստ Squawka-ի

Վիլաշ-Բոաշը «Մարսելում» իր ապագայի վերաբերյալ հայտարարություն է արել

Squawka. Մեսին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության լավագույն խաղացող

«Լիոնի» նախագահը՝ Լիգա 1-ի վաղաժամ ավարտի մասին․ «Մենք ուղղակի ապուշ ենք»