Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Ռեալ Մադրիդ
Ռեալ Սոսյեդադ
0 - 1 Քրիսթիան Պորտուգես Մանզաներա - 55`
1 - 1 Վինիսիուս Ժունիոր - 89`
«Ռեալն» այս առաջնությունում այլևս ունի մեկ նպատակ. հավաքել առավելագույն քանակի միավորներ ու սպասել, թե երբ է սայթաքելու առաջատարը՝ «Ատլետիկոն»: Հորիզոնում մադրիդյան դերբին է, սակայն մինչև կարևորագույն հանդիպումը Զիդանի թիմը դեռ պետք է շատ կարևոր ու բարդ քննություն հանձնի: «Արքայական ակումբի» այսօրվա մրցակիցը «Ռեալ Սոսյեդադն» է:
«Ռեալի» ու «Ռեալ Սոսյեդադի» ցուցանիշները, խփած ու բաց թողած գոլերի առումով, բավական նման են. այս թիմերը խփել են, համապատասխանաբար, 42 և 41 գոլ, ու բաց թողել 19 և 20 գոլ, բայց բասկյան ակումբը զիջում է մադրիդյան ակումբին 11 միավորով ու զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: «Ռեալն» ու «Ռեալ Սոսյեդադն» այս մրցաշրջանում հանդիպել են մեկ անգամ՝ Սան Սեբաստիանում, Լա լիգայի 2-րդ տուրում: Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Երկու թիմերն էլ խաղին մոտենում են բավական լավ մարզավիճակով. Իմանոլ Ալգուասիլի թիմը 3 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ «Ռեալը»՝ 4:
«Ռեալ Սոսյեդադի» կազմում այսօր արժե հետևել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի խաղին. երիտասարդ ֆուտբոլիստը ֆանտաստիկ արդյունավետություն է ցույց տվել վերջին շրջանում: Նախորդ 6 խաղերում նա դարձել է 9 գոլի հեղինակ՝ կատարած ընդամենը 12 հարվածից: «Սոսյեդադի» կազմում արդյունավետությամբ աչքի է ընկնում նաև Միկել Օյարսաբալը, որը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում 10 գոլ է խփել:
«Ռեալը» չի փայլում իր հարձակման գծով, բայց, փոխարենը, վստահ խաղ է ցույց տալիս թիկունքում: Լա լիգայի վերջին 4 խաղում Զիդանի թիմը տարել է 4 հաղթանակ, որոնցից 3-ում դարպասը պահել է անառիկ: Չեմպիոնների լիգայում էլ «Ռեալը» հաղթեց «Ատալանտային» չոր հաշվով: «Արքայական ակումբի» գլխավոր խնդիրը, սակայն, մեծ թվով վնասվածքներն ու կորուստներն են: Չկան Բենզեման, Ռամոս, Ազարն ու Կարվախալը: Այդուհանդերձ՝ Զիդանի համար լավ նորություն էր Ռոդրիգոյի, Վալվերդեի, Մարսելոյի ու Օդրիոսոլայի վերադարձը:
«Ռեալի» հավանական մեկնարկային կազմը. Կուրտուա, Վարան, Նաչո, Մենդի, Վասկես; Կազեմիրո, Կրոս, Մոդրիչլ Ասենսիո, Իսկո, Վինիսիուս
«Ռեալ Սոսյեդադի» հավանական մեկնարկային կազմը. Ռեմիրո, Զուբելդիա, Լե Նորմանդ, Գորոսաբել, Մոնրեալ; Զուբիմենդի, Գեվարա, Պորտու, Օյարսաբալ, Սիլվա; Իսակ
Վիվարո բուքմեյկերական ընկերությունը հանդիպման ֆավորիտ է համարում «Ռեալին»՝ մադրիդցիների հաղթանակը գնահատելով 2.21 գործակցով: «Ռեալ Սոսյեդադի» հաղթանակը գնահատվում է 3.53, իսկ ոչ-ոքին՝ 3.58 գործակցով:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո