Կորյանի պատասխանը՝ ադրբեջանցի ֆուտբոլիստին. «Մխիթարյանի հաջողություններին երբեք չես հասնի, նույնիսկ եթե 7 կյանք ունենաս» - VNews
Բաժիններ

Կորյանի պատասխանը՝ ադրբեջանցի ֆուտբոլիստին. «Մխիթարյանի հաջողություններին երբեք չես հասնի, նույնիսկ եթե 7 կյանք ունենաս»

Հայաստանի հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը պատասխանել է Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևի հնչեցրած հայտարարությանը, որում ադրբեջանցին ասել էր. «Մխիթարյանի մոտ ֆուտբոլ խաղալը մի քիչ է ավելի լավ ստացվում, քան ինձ մոտ»:

«Շեյդաևի խոսքերը սյուրռեալիզմի ժանրից են: Ինչո՞ւ եմ անդրադառնում նրա խոսքերին. որովհետև ադեկվատ աշխարհում այդ խոսքերն ամբողջովին հիմարություն են: Մենք մարդիկ ենք, որ քիչ թե շատ հասկանում ենք՝ ինչ է նշանակում ֆուտբոլը, սակայն մենք քաղաքագետ չենք ու այդ թեմայով չենք խոսում. մենք՝ ֆուտբոլիստներս, միշտ ասուլիսների ժամանակ ընտրում ենք մեր բառերը: Շեյդաևի հայտարարությունը աբսուրդային է այն ֆոնին, որը կատարվում է իրականությունում:

Նրա խոսքերն նշանակում են, որ նա խառնել է երազն ու իրականությունը: Դու ո՞ր աշխարհում ես ապրում, Շեյդաև: Լավ, ենթադրենք կա ոմն Շեյդաև, որն ապրում է իր սեփական աշխարհում՝ բարձրաձայն պրոպագանդելով իր իշխանությունը, բայց ցանկանում եմ անձամբ ասել իրեն: Մի՞թե հռետորաբանություն է աշխարհին ու միջազգային հասարակությանն արված խաղաղության կոչերը՝ կողմերին դադարեցնելու մարտերը, որտեղ զինվորներ, քաղաքացիներ ու երեխաներ են զոհվում. մի՞թե դա ողջամիտ չէ: Ու այս ֆոնին ասել, թե մենք արդար ճանապարհի վրա ենք ու մեր գործն արդար է (ցիտում եմ Էմին Ագալարովի խոսքերը) կարող են իրենց թույլ տալ ասել միայն մարդիկ, որոնք գտնվում են հենց մարտի դաշտում. ուրիշ ոչ ոք չի կարող նման հայտարարություն անել:

Հեշտ է սոցիալական ցանցերում լինել հերոս:

Ես խաղաղությունից բացի ոչ մի կոչ չեմ անում. խաղաղություն ամբողջ աշխարհին: Իսկ փափուկ բազմոցին ու ընտանեկան շրջապատում նստած հեշտ է հարցազրույցներ տալ ու ողջունել ռազմական ագրեսիան, համեմատել քեզ ֆուտբոլիստի հետ, որի հաջողություններին երբեք չես հասնի, նույնիսկ եթե 7 կյանք ունենաս», – գրել է Կորյանն իր ֆեյսբուքյան էջում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տղաներից 3-ը «կրակեցին» հավաքականին միանալուց առաջ (տեսանյութ)

Պաշտոնական. Ռուսլան Կորյանը հանդես կգա Ռուսաստանում

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

Կորյան. «Իմ գոլերն ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է»

Ռուսլան Կորյանը ևս մեկ դուբլ է գրանցել «Իստիքլոլի» կազմում (տեսանյութ)

Ռուսլան Կորյանի գերազանց նորամուտը Տաջիկստանի չեմպիոնի կազմում (տեսանյութ)

Ռուսլան Կորյանը կարիերան շարունակելու շատ էկզոտիկ տարբերակ է գտել

«Փյունիկն» այս առաջնության ռեկորդ է սահմանել խաղերին մասնակցած ֆուտբոլիստների քանակով

Ռուսլան Կորյանի օրինակով․ Հայկական ակումբները և ճանապարհելու մշակույթը

Ռուսլան Կորյանն ու ևս 2 ֆուտբոլիստներ հեռացել են «Փյունիկից»

«Փյունիկը» «կկռվի» 2-րդ տեղը վերադարձնելու համար․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

«Աչք չթարթեցին», և կրկին խաղալու են իրար դեմ․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Գանձասար-Կապան» խաղին ընդառաջ

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 10-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

«Փյունիկը» վերջ դրեց 3 տարուց ավելին ձգված «անեծքին», Կորյանն էլ գոլ խփեց առաջնությունում նորամուտի խաղում

Դասական երևանյան դերբի․ Ամենահետաքրքիրը՝ «Արարատ» – «Փյունիկ» խաղին ընդառաջ

Ռաֆայել Նազարյանն ընդդեմ իր նախկին թիմի․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Արցախ» խաղին ընդառաջ