Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ - VNews
Բաժիններ

Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

17WIMBLEDON5 superJumbo - Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

Հատուկ դրես-կոդ, կրեմով ելակ ու Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ուղիղ մասնակցություն․ նշվածներից գրեթե ոչինչ չի հուշում, որ խոսքը մարզական միջոցառման մասին է։ Դժվար է սպորտային աշխարհում գտնել մի մրցաշար, որն այնքան ավանդույթներ ունենա, որքան Ուիմբլդոնը։

Այսօր սկսվում է երկար սպասված Ուիմբլդոնը։ Մեկ տարվա դադարից հետո խոտածածկ կորտերի գլխավոր մրցաշարը վերադառնում է Լոնդոն։ Անցած տարի առաջնությունը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի ճատպառով։ All England Lawn Tennis and Croquet Club-ը, որն էլ հենց կազմակերպում ու անցկացնում է Ուիմբլդոնը, այնքան հեռատես էր գտնվել, որ դեռևս 1980-ական թվականներից ամեն տարի կլորիկ գումար էր վճարել ապահովագրական ընկերությանը հնարավոր համաճարակի ժամանակ մրցաշարի չեղարկման դեպքում ֆինանսական բարդությունների չառերեսվելու համար։ Համաճարակի դեպքում մրցաշարն այդ գումարները կարող էր հետ վերցնել ու այդպես էլ վարվեց։

Նույնիսկ թենիսից հեռու մարդիկ հաստատ լսել են Ուիմբլդոնի մասին, տեսել են, թե ինչպես են սպիտակ մարզաշապիկով թենիսիստները պայքարում ֆուտբոլասերներին այդքան ծանոթ մակերևույթի՝ խոտածածկի վրա։ Մեծ սաղավարտի չորս մրցաշարերից Ուիմբլդոնը միակն է, որն անցկացվում է խոտածածկի վրա։ Սա այն բազմաթիվ ավանդույթներից մեկն է, որն ունի Լոնդոնի այս հրաշալի մրցաշարը։ Եկեք բացահայտենք Ուիմբլդոնի ամենահայտնի ավանդույթներն ու պատրաստվենք այսօր սկսվող առաջնությանը։

Հատուկ դրես-կոդ, միայն սպիտակով

19-րդ դարի երկրորդ կեսին թենիսը չէր համարվում սպորտ։ Այն ազնվականների խաղ էր, որին հիմնականում մասնակցում էին կանայք։ Ազնվական կնոջ համար հարիր չէր քրտնարտադրությունը։ Այդ իսկ պատճառով նրանք մշտապես ընտրում էին սպիտակ շապիկներ։ Թենիսը հիմնականում խաղում են ամռանը։ Սպիտակ մարզաշապիկներն օգնում էին նաև պաշտպանվել արևի ճառագայթներից։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ 19-րդ դարի վերջում սպիտակ հագուստով բնության գրկում մնալը պատվաբեր էր հարուստների համար։ Շուտ կեղտոտվող այս գույնով բնության գրկում հանգստանալը խոսում էր, որ դու բավականաչափ գումար ունես ամեն օր քո սպիտակ մարզահագուստը փոխելու համար։ Այդ ամենը տեղափոխվեց նաև թենիս։

Մինչև 1949 թվականը Ուիմբլդոնում սպիտակ հագնելը պարտադիր չէր, բայց անկախ ազատ ընտրության հնարավորությանը խաղացողները գրեթե միշտ խաղում էին սպիտակով։ Այդ գույնի մարզաշապիկի կրումը սկսեց համատարած բնույթ կրել 1947 թվականից հետո, երբ կանանց մենախաղում Ջոյ Գենոնը մրցաշարին մասնակցեց շատ գեղեցիկ սպիտակ հագուստով, որն ուներ վարդագույն երանգներ։ Այն տրենդային հագուստ դարձավ մրցաշարի մասնակիցների համար, ինչից հետո գրեթե բոլորը սկսեցին սպիտակ հագնել։ 1949 թվականից այն պարտադիր դարձավ։

Կրեմով ելակը

f200907010059601 51c81998b6b8c - Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

Ուիմբլդոնի ամենահամեղ ավանդույթը կրեմով ելակն է։ Մրցաշարի անցկացման ընթացքում բազմիցս կարող եք հանդիպել երկրպագուների, որոնք ստադիոնում կրեմով ելակ են ուտում ու վայելում խաղը։ Այն նաև խաղացողների ամենասիրելի ավանդույթներից է։ Շատերի պնդմամբ՝ թենիսում չկա ավելի համեղ բան, քան լոնդոնյան կրեմով ելակը Ուիմբլդոնի խոտածածկ կորտերի ֆոնին։ 2017 թվականի առաջնության ժամանակ գրանցվել է ելակի ու կրեմի վաճառքի ռեկորդ։ Այդ տարի երկրպագուները 34 000 կգ անգլիական ելակ են գնել և 10 000 լիտր կրեմ։

Կենտրոնական կորտն ու նրա ավանդույթները

Ուիմբլդոնի Կենտրոնական կորտը միակն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի գլխավոր կորտերից, որն անվանում չունի։ Այն հենց այդպես էլ կոչվում է՝ «կենտրոնական կորտ»։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում կորտը ռմբակոծվել է, 1200 նստատեղ ավիրվել է։ Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջվեց 9 տարի այն վերանորոգելու համար։ Հիմա այն ընդունում է 15 հազար հանդիսական, ունի պաշտպանիչ տանիք, որն անձրևի ժամանակ փակվում է, իսկ չոր եղանակին լինում է բաց։ Կորտը ունի հատուկ թագավորական օթյակ, որտեղ նստում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն ու հատուկ հյուրերը։

2592276 - Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

«Կենտրոնական կորտը» կարևորագույն երկու ավանդույթ ունի. մրցաշարի առաջին խաղը կայանում է երկուշաբթի։ Գլխավոր կորտում առաջինը պետք է ոտք դնի անցած մրցաշարի տղամարդկանց մենախաղի չեմպիոնը։ Մեկ այլ հետաքրքիր ավանդույթ էլ կապված է եզրափակիչ հանդիպումների հետ։ Թենիսիստները կորտ են դուրս գալիս առանց պայուսակների։ Նրանց ռակետներն ու մարզաշապիկներում բերում են ballboy-երն ու ballgirl-ները։ Թագավորական մրցաշարի գլխավոր խաղում հերոսները պետք է կորտ մտնեն իսկական ազնվականներին վայել կերպով։

Tratamiento Finito Rápido kipling wimbledon centre court 39 congestión mil Minero

Թագավորական ընտանիքը

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերում Ուիմբլդոնը միակն է, որի կազմակերպման աշխատանքներում մեծ ներդրում ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը։ Նրանք համագործակցում են All England Lawn Tennis and Croquet Club-ի հետ ու շատ հաճախ ներկա է լինում մրցաշարի գլխավոր խաղերին։ Ավանդույթի համաձայն՝ խաղացողները մինչև հանդիպումը պետք է հանդիպեն ու պատվի առնեն թագավորական ընտանիքի բոլոր անդամներին։ Ժամանակին խաղերին հաճախ ներկա էր լինում նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։

The+Queen+at+Wimbledon+N7XvqbZJh73l - Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

21-րդ դարում առանց գովազդների

Ուիմբլդոնը ոչ միայն թենիսի, այլ երևի թե մարզաշխարհի միակ մրցաշարն է, որի ստադիոններում չկան գովազդային վահանակներ։ Այսքան մեծ լսարան ունեցող մրցաշարը չի գնում գումար վաստակելու այսպիսի ճանապարհով։ Երկրպագուները դիտում են խաղերն ու տեսնում են գեղեցիկ, կանաչ կորտն ու սպիտակ մարզահագուստով մարզիկներին։ Այստեղ պետք է տարբերակել մեկ կարևոր բան․ մրցաշարն ունի հովանավորներ, սակայն դրանք չեն գովազդվում մրցաշարի կորտերում։ Ուիմբլդոնն այս առումով ևս բացառիկ է։

Մեր ընտրանին

2021-ի ֆավորիտները/բացակաները

Տղամարդկանց մենախաղ

ֆավորիտներ

Թենիսում տարածված տեսակետ կա․ գրունտը Նադալի տարածքն է, հարդը՝ Ջոկովիչինը, իսկ խոտածածկը՝ Ֆեդերերինը։ Սակայն վերջին տարիներին խոտածածկի վրա փայլում է նաև սերբ խաղացողը։ Ջոկովիչը ոչ մեկ անգամ է հենց եզրափակիչում հաղթել Ֆեդերերին։ Այնպես որ, գլխավոր ֆավորիտն այս մրցաշարում հենց Ջոկովիչն է լինելու։ Այստեղ փաստարկները շատ հստակ են։ Նովակը գերազանց մարզավիճակում է ու հաղթել է այս տարվա «Մեծ սաղավարտի» երկու մրցաշարերը։ Նրա հիմնական երկու մրցակիցներից մեկը՝ Ռաֆայել Նադալը չի խաղում այս մրցաշարում։ Իսկ Ֆեդերերը նոր է ապաքինվել վնասվածքից։ Երիտասարդներն էլ ոչ մի կերպ չեն կարողանում մարտահրավեր նետել հին գվարդիային։ Խոտածածկի վրա խաղալն էլ ամեն մեկի բանը չէ։

Tennis news: Novak Djokovic shock move ahead of Wimbledon

Այո՛, Ֆեդերերը վնասվածքից նոր է ապաքինվել ու կամաց-կամաց վերականգնում է իր մարզավիճակը, բայց նրան հաշիվներից հանել պետք չէ։ Ֆեդերերից լավ խոտածածկի վրա ոչ ոք չի կարող խաղալ։ Վերջերս Դանիլ Մեդվեդևը հայտարարեց, որ նույնիսկ 50 տարեկանում Ռոջերը կարող է խաղալ Ուիմբլդոնում ու լավ արդյունք գրանցել։ Համեմատելով նախորդ տարիների հետ՝ այս անգամ Ֆեդերերի շանսերը զգալիորեն քիչ են։ Սակայն 39-ամյա մաեստրոն այս մրցաշրջանի ընթացքում միշտ էլ ասել է, որ իր նպատակը իր սիրելի մրցաշարին՝ Ուիմբլդոնին 100 տոկոսով պատրաստ լինելն է։ Եթե Ռոջերն ասում է մի բան, նա անում է դա։

205883170 3913793132063831 3818418719511556128 n 960x640 - Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

Երիտասարդ սերնդից սպասելիքները մեծ չեն։ Հոգեբանորեն թույլ են բոլորը։ Երբ «Սաղավարտում» նրանք հանդիպում են Ֆեդերերին, Նադալին, կամ էլ Ջոկովիչին, պարզապես կոտրվում են։ Այդպես եղավ բոլորովին վերջերս՝ Ռոլան Գարոսի եզրափակիչում, երբ Ստեֆանոս Ցիցիպասը 2:0 հաշվով հաղթելուց հետո պարտվեց Ջոկովիչին։ Ամեն դեպքում, Ստեֆանոս Ցիցիպասը, Ալեքսանդր Զվերևը, Դանիլ Մեդվեդևը ու Մատեո Բերետինին կարող են ասել իրենց խոսքը։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք երիտասարդ իտալացու վրա։ Բերետինին խոտի վրա գերազանց է խաղում ու կարող է հեռու գնալ այս մրցաշարում։

Բացականեր

Մրցաշարին չի մասնակցի Ռաֆայել Նադալը։ Իսպանացին ծանր Ռոլան Գարոսից հետո որոշում է կայացրել չմասնակցել Ուիմբլդոնին ու Օլիմպիական խաղերին։ Նա հավանաբար կպատրաստվի US Open-ին։ Ուիմբլդոնին դաստակի վնասվածքի պատճառով չի մասնակցի նաև Դոմինիկ Տիմը։

Կանանց մենախաղ

ֆավորիտներ

Կանանց մենախաղն ասես տղամարդկանց հակապատկերը լինի։ Եթե այնտեղ հիմնական հաղթողները Ջոկովիչը, Նադալն ու Ֆեդերերն են, ապա այստեղ ճիշտ հակառակն է։ Գրեթե յուրաքանչյուր մրցաշարում կարող են սենսացիաներ լինել։ Այս տարի գլխավոր ֆավորիտների թվում կարելի է առանձնացնել աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտիին։ Նրա խաղաոճը հարմար է խոտածածկ կորտերի համար։ Slice տիպի հարվածները Բարտիի մոտ գերազանց է ստացվում։ Սա կարևորագույն էլեմենտ է խոտածածկի վրա։ Նա ՄՄեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթելու փորձ ունի ու գուցե ստացվի նաև այս անգամ։

Կանանց մենախաղում էլ չի կարելի հաշիվներից հանել Սերենա Ուիլյամսին։ Ամերիկուհին անընդհատ գնում է Մարգարետ Կորտի հավերժ թվացող ռեկորդը կրկնելուն, սակայն այդ 24-րդ «Սաղավարտն» այդպես էլ չի գալիս։ Գուցե դա լինի այս տարի Ուիմբլդոնում։ Սերենան հաստատ մեծ խաղադրույք է կատարելու այս մրցաշարի վրա։

Serena Williams reaches Wimbledon final to continue fairytale comeback - CNN

Իհարկե, կարելի է լավ մրցելույթներ սպասել նաև Էլինա Սվիտոլինայից, Սոֆիա Կենինից։ Բայց շատ հնարավոր է, որ մրցաշարի չեմպիոնը լինի խաղացող, որից այդ նվաճումը հիմա չէին սպասում։

Բացականեր

Կանանց մենախաղի պայքարից բացակայում է ծագող աստղ Նաոմի Օսական։ Նա հրաժարվեց պայքարից Ուիմբլդոնում։ Շատերը սկզբում դա կապեցին Ռոլան Գարոսում մամուլի հետ ունեցած խնդիրների պատճառով մրցաշարից դուրս գալու հետ, սակայն Օսական շտապեց տեղեկացնել, որ այդ միջադեպը որևէ կապ չունի իր՝ Ուիմլբդոնին չմասնակցելու որոշման կայացման մեջ։ Նա պարզապես որոշել է մի փոքր հանգիստ վերցնել ու պատրաստվել Տոկիոյի Օլիմպիական խաղերին։ Տանը Օլիմպիական ոսկին տանելը բացառիկ նվաճում կլինի նրա համար։ Վնասվածքի պատճառով մրցաշարին չի մասնակցի նաև 2019 թվականի չեմպիոն Սիմոնա Հալեպը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ)

Ֆեդերերը նորից ենթարկվելու է ծնկի վիրահատության

Այդպես էլ չհասնելով ոսկուն․ 5 աշխարհահռչակ մարզիկ, որ չեն նվաճել Օլիմպիական ոսկին

ՏՈԿԻՈ 2020. Նովակ Ջոկովիչը՝ առանց մեդալի

Տոկիո-2020․ Զվերևը հաղթեց Ջոկովիչին ու դուրս եկավ եզրափակիչ

Տոկիո-2020․ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

ՏՈԿԻՈ 2020. Հնարավոր է՝ Ջոկովիչը մասնակցի նաև խառը զուգախաղի մրցաշարին

Ռոջեր Ֆեդերերը չի մասնակցի ՏՈԿԻՈ 2020-ին

Ֆեդերերի շնորհավորանքը Նովակ Ջոկովիչին

Նովակ Ջոկովիչը՝ Ուիմբլդոնի հաղթող

4 ժամից հետո՝ հաղթանակ. Կարեն Խաչանովը՝ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում

Պարտություն 5:0 հաշվից հետո, բայց ընդհանուր հաղթանակ. կրկնակի չեմպիոնի տարօրինակ վերադարձը

Սերենա Ուիլյամսը չի մասնակցի ՏՈԿԻՈ 2020-ին

Նովակ Ջոկովիչն անհավանական հաղթանակ տոնեց՝ դառնալով «Ռոլան Գարոսի» հաղթող

Ռաֆայել Նադալը, հնարավոր է, չմասնակցի Ուիմբլդոնին

Ջոկովիչը հաղթեց Նադալին «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում