-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Լյուքսեմբուրգ
Պորտուգալիա
0 - 1 Բրունո Ֆերնանդես - 39`
0 - 2 Կրիշտիանու Ռոնալդու - 86`
Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ խաղում իր 99-րդ գոլը խփեց ազգային հավաքականի մարզաշապիկով, խոսել է խաղադաշտի որակի մասին։
«Մենք որակավորվեցինք, իսկ դա կարևորագույնն է։ Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել ազգային հավաքականը, հատկապես երբ գոլի հեղինակ եմ դառնում։ Երջանիկ եմ, որ հաղթել ենք։ Ինձ համար 5-րդ Եվրոպայի առաջնությունն է լինելու։
Բարդ է խաղալ նման խոտածածկին, քանի որ այն ավելի շատ կարտոֆիլի դաշտի տեսք ուներ։ Չեմ հասկանում՝ ինչպես է հնարավոր, որ այս մակարդակի խաղերն անցկացվում են նման վատ խաղադաշտում, շատ վատ խաղադաշտում։ Իհարկե դա նորմալ չէ, սակայն մենք մեր աշխատանքն արեցինք ու հաղթեցինք»,- A Bola-ն փոխանցում է Ռոնալդուի խոսքը։
Խոտածածկի որակն այնքան վատն էր, որ համացանցում այսպիսի զավեշտալի համեմատություն են անցկացրել՝
Լյուքսեմբուրգի հավաքականի խաղադաշտն այսպիսի տեսք ուներ՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո