fbpx

Կրիշտիանու Ռոնալդու vs Անտուան Գրիզման. Ո՞վ կբերի ավելի շատ միավոր այսօրվա խաղում

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

12 Մարտ 2019 - 00:00

3

Յուվենտուս

0

Ատլետիկո Մադրիդ

1 - 0 Կրիշտիանու Ռոնալդու - 27`

2 - 0 Կրիշտիանու Ռոնալդու - 48`

3 - 0 Կրիշտիանու Ռոնալդու - 86`

#GetReady՝ պատրաստվի՛ր քամբեքի… Այս մասին է արդեն մի քանի շաբաթ ազդարարում «Յուվենտուսի» ֆեյսբուքյան էջը՝ ակնկալելով տեսնել թիմի վերադարձը Մադրիդում կրած 0-2 հաշվով պարտությունից հետո: Անշուշտ, մեծ հանդիպում է սպասվում, որը հեռուստաէկրանների դեմ գամված կպահի բոլոր ֆուտբոլասերներին: Իսկ Fantasy-ն էլ կարող է լրացուցիչ համ հաղորդել դիմակայությանը: Իսկ ո՞ւմ ընտրել գիգանտներից, Ռոնալդո՞ւ, թե՞ Գրիզման: Ներկայացնում ենք նրանց վիճակագրությունն այս մրցաշրջանում:

Ա սերիա / Լա Լիգա

Կրիշտիանու Ռոնալդու – 172 միավոր
19 գոլ x 4 միավոր = 76 միավոր, 8 գոլային փոխանցում x 3 միավոր = 24 միավոր

Անտուան Գրիզման – 139 միավոր
12 գոլ x 4 միավոր = 48 միավոր, 6 գոլային փոխանցում x 3 միավոր = 18 միավոր

Երկու ֆուտբոլիստներն էլ առանց վնասվածքների են անցկացրել գրեթե ամբողջ մրցաշրջանի, խաղերի քանակը գրեթե հավասար է, բայց Ռոնալդուն միավորներով հաղթում է: Պատճառը ոչ միայն Ռոնալդուի տարբերվող դերն է խաղում, այլև «Յուվենտուսի» ու «Ատլետիկոյի» ոճերի տարբերությունը: Իսկ ահա եվրագավաթային վիճակագրությունը բացահայտում է նոր մանրամասներ:

Չեմպիոնների լիգա

Կրիշտիանու Ռոնալդու – 23 միավոր
2 գոլ x 4 միավոր = 8 միավոր, 1 գոլային փոխանցում x 3 միավոր = 3 միավոր

Անտուան Գրիզման – 41 միավոր
4 գոլ x 4 միավոր = 16 միավոր, 2 գոլային փոխանցում x 3 միավոր = 6 միավոր

Ինչպես տեսնում ենք՝ Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի համար այս մրցաշրջանը լավագույններից չէ: Իհարկե, խանգարեց նախ «Վալենսիայի» հետ խաղում ստացած կարմիր քարտը, իսկ ապա «Յուվենտուսի» համեմատաբար ծանր ընթացքը խմբային փուլում: Բայց մյուս կողմից՝ Կրիշտիանուն Կրիշտիանու է հենց այսպիսի խաղերի համար:

Խաղացե՛ք Vivaro Fantasy այստեղ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մանջուկիչի գոլն «Ատալանտային» զրկեց հաղթանակից (տեսանյութ)

«Յուվենտուսը», «Տոտենհեմն» ու ՊՍԺ-ն կապ են հաստատել «Ռեալի» տրանսֆերային թիրախի հետ

Ռոնալդուն՝ Ա Սերիայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

20 ակումբ ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության խմբային փուլում

Վալվերդեն հաստատել է, որ «Բարսելոնան» բանակցում է «Ատլետիկոյի» հետ Գրիզմանի հարցի շուրջ

Կրիշտիանու Ռոնալդուի հրաժեշտի խոսքերը Ալեգրիին

ԱՊԼ-ի 2018/19 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Vivaro Fantasy-ի

Ալեգրի. «Յուվենտուսը» որոշեց, որ առանց ինձ ակումբի համար ավելի լավ կլինի»

Մարզչական «դոմինոն», որ կարող է Զիդանին «հեռացնել» «Ռեալից»

«Ատլետիկոն» հետ բերեց 2 գոլի տարբերությունն ու ոչ-ոքի խաղաց «Լևանտեի» հետ (տեսանյութ)

Անակնկալ Վալենսիայում. առաջին խաղակեսից հետո «Լևանտեն» հաղթում է «Ատլետիկոյին» 2-0 հաշվով (տեսանյութ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դեմ են Գրիզմանի տրանսֆերին

Գվարդիոլան՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին. «Չգիտեմ, թե որքան պետք է կրկնեմ նույն բանը»

Գրիզմանի փաստաբանը շաբաթ օրը կմեկնի բանակցությունների

Սկալոնին չի հայտավորի իր աստղային հարձակվողին Ամերիկայի գավաթի համար

«Ռեալը» սահմանել է իր կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը