Քրիստիան Էրիկսեն․ «Նոր մարտահրավեր ընդունելու ժամանակն է» - VNews
Բաժիններ

Քրիստիան Էրիկսեն․ «Նոր մարտահրավեր ընդունելու ժամանակն է»

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել ենք, «Տոտենհեմի» արդեն նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պայմանագիր է կնքել Միլանի «Ինտերի» հետ։

Ֆուտբոլիստը միլանյան ակումբի ֆուտբոլիստ դառնալուց հետո մեկնաբանել է իր որոշումը։

«Անհամբերությամբ էի սպասում այն պահին, թե երբ էի միանալու թիմին։ Հիանալի է այստեղ լինել, ուրախ եմ, որ դարձա «Ինտերի» խաղացող։ Շատ ոգևորված եմ ու անհամբերությամբ եմ սպասում երկրպագուների հետ հանդիպմանը։ Ջերմ ընդունելության հասցրել եմ արժանանալ։ Ես շատ ուրախ եմ ու լավ։

Ես այն մարդկանցից չեմ, որ շատ մեծ նշանակություն են տալիս վիճակագրությանը, սակայն գիտեմ, որ կան մարդիկ, որոնք սիրում են խոսել դրա մասին։ Վիճակագրորեն ես լավ ելույթ եմ ունեցել Անգլիայում։ Հիմա ժամանակն է նոր մարտահրավեր ընդունել Իտալիայում։ Ուրախ եմ, որ խաղալու եմ Ա Սերիայի մեծագույն թիմերից մեկում։ «Ինտերը» ֆանտաստիկ ակումբ է։

Կոնտեին գիտեմ նրա՝ «Չելսիում» աշխատելու ժամանակահատվածից։ Մենք «Տոտենհեմի» հետ խաղում էինք նրա թիմի դեմ, ու շատ բարդ էր։ Ոգևորությամբ եմ սպասում, թե երբ եմ ավելի լավ ճանաչելու նրան ու հասկանալու, թե ինչպես են խաղում նրա թիմերը»,- ասել է Էրիկսենը։

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը կենսական նշանակության հաղթանակ պարգևեցին «Ռոմային» (տեսանյութ)

Մխիթարյանը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը հավասարեցնում է հաշիվը «Պարմայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Նապոլին» կարևորագույն հաղթանակ տոնեց և շրջանցեց «Ռոմային» ու «Միլանին» (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում

«Ռոմայի» ֆուտբոլիստները ժամանեցին «Օլիմպիկո» (տեսանյութ)

«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան

«Բարսելոնան» ու ևս 2 ակումբ հետաքրքրված են Գենդուզիի տրանսֆերով

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Պարմայի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

«Ռոմայի» նոր շանսը, կատալոնական դերբի. ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ինտերին» գոլ է խփել 18-ամյա փախստականը. Մուսա Ջուվարայի ոգեշնչող պատմությունը

«Միլանի» հեքիաթային քամբեքը․ գերտպավորիչ հաղթանակ չեմպիոնի նկատմամբ (տեսանյութ)

Ռաբիոն գնդակով ինքնուրույն անցավ շատ երկար տարածություն և գեղեցիկ գոլ խփեց «Միլանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Լեչեի» դարպասապահի ապշեցուցիչ սեյվը «Լացիոյի» դեմ խաղի վերջին րոպեներին (տեսանյութ)

Չեմպիոնական պայքարը՝ ավարտվա՞ծ․ «Լացիոն» կրկին պարտվեց (տեսանյութ)

Գուշակեք մրցաշրջանը՝ ըստ մրցաշարային աղյուսակի. VNews-ի Quiz-ը