Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ - VNews
Բաժիններ

Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ

Cristiano Ronaldo decu lors dun match de la Juventus 985996 - Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:53

-

-

Չեմպիոնների լիգայում 3-րդ տարին անընդմեջ «Յուվենտուսի» հետ ձախողվելը, կարծես, Ռոնալդուին չեն ներում: Երկրպագուները, մամուլը, անվանի մասնագետները, «Յուվեի» նախկին ֆուտբոլիստները, բոլորը քննադատում են թե՛ թուրինյան ակումբի խաղը, և թե՛, առավելապես, Կրիշտիանուին: Այստեղ կա տրամաբանություն․ «Յուվեն» 2018-ին Ռոնալդուին գնել էր հենց Չեմպիոնների լիգան հաղթելու համար, բայց արդեն երրորդ տարին անընդմեջ թիմը ոչ միայն չի հաղթում ՉԼ-ն, այլ նաև ավելի վատ արդյունքներ է գրանցում, քան՝ մինչև Կրիշի ժամանումը:

Եթե վերջին տարիներին «Յուվեին» մշտապես տեսնում էինք ՉԼ կիսաեզրափակիչներում ու եզրափակիչներում, ապա վերջին 3 մրցաշրջանում՝ Ռոնալդուի գալուց հետո, «Յուվեն» մեկ անգամ հասել է 1/4, 2 անգամ դուրս մնացել 1/8-ից: Ու եթե առաջին երկու դեպքում Ռոնալդուն իր գործը անում էր (Ռոնալդուն երկու գոլ խփեց «Այաքսին», ևս երկուսը՝ «Լիոնին»), ապա «Պորտուի» դեմ պորտուգալացին ոչինչ չարեց, ինչն ավելի սաստկացրեց քննադատությունը:

Բոլորի համբերության բաժակը լցված է, Ռոնալդուն նույնպես երջանիկ տեսք չունի. վերջին օրերին շատ է քննարկվում Կրիշտիանու՝ «Յուվենտուսից» արդեն այս ամռանը հեռանալու հնարավորությունը: Փորձենք հասկանալ՝ ինչպես կշարունակվի պորտուգալացու կարիերան՝ ֆուտբոլային գագաթին ևս մի քանի տարի մնալու և ուժեղագույնների հետ մրցակցելու համար:

1. ՊՍԺ. հարմարավետության գոտի, Նեյմար, փողեր… 

ՊՍԺ-ի տարբերակը Ռոնալդուի համար արդիական էր դեռ 2018-ին, երբ նա որոշեց հեռանալ «Ռեալից»: Որպես այդպիսին՝ ՊՍԺ-ն բավական լավ տարբերակ է Ռոնալդուի համար՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք:

Նախ՝ Ֆրանսիայի առաջնությունում Կրիշտիանուն կարող է պահել իր բարձր արդյունավետությունը. Լիգա 1-ը վերջին ժամանակներում ազատվել է «ֆերմերների առաջնության» պիտակից, բայց պետք է ընդունել, որ ՊՍԺ-ն իր ներուժով մի քանի անգամ գերազանցում է ֆրանսիական մյուս ակումբներին (նույնիսկ այս պահին, երբ Պոչետինոյի թիմը չի գլխավորում մրցաշարային աղյուսակը): «Շեյխերի էրայից» սկսած, երբ որևէ ֆրանսիական թիմ փորձում է մրցակցել ՊՍԺ-ի հետ, փարիզցիներն օգտագործում են իրենց բոլոր ռեսուրսները՝ կրկին դիկտատուրա հաստատելու համար: Այս պայմաններում դժվար չի լինի Ռոնալդուի համար պահել նվազագույնը մեկ մրցաշրջանում 30 գոլ խփելու ցուցանիշը:

2376273 49424230 2560 1440 960x540 - Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ

Մարզական առումով ՊՍԺ-ն հիմա գրավիչ նախագիծ է: Փարիզ է եկել թոփ մասնագետ՝ Մաուրիսիո Պոչետինոն, որը մեծ թվով տիտղոսներ է խոստանում ապահովել (թեև «Տոտենհեմում» չի փայլել տիտղոսների քանակով), այստեղ են Նեյմարը և Մբապեն, ու եթե Ռոնալդուի գալուց հետո գոնե մեկն էլ մնա (դժվար է պատկերացնել, որ ՊՍԺ-ն կարողանա 3 սուպերաստղերին աստղաբաշխական աշխատավարձ վճարի), միևնույն է՝ հարձակման տանդեմը հզոր կլինի. Ռոնալդու – Նեյմար կամ Ռոնալդու – Մբապե: Թիմն էլ արդեն հաղթահարել է եվրոպական «բարդույթն» ու նախորդ մրցաշրջանում հասել մինչև ՉԼ եզրափակիչ: Այնպես որ՝ Չեմպիոնների լիգան հաղթելու համար Փարիզ տեղափոխվելը նույնպես վատ տարբերակ չէ :

Եվ, իհարկե, ՊՍԺ-ն կբավարարի Ռոնալդուի բոլոր ֆինանսական պահանջները: Այստեղ Կրիշտիանուին կպատեն ոսկով:

2. «Մանչեսթեր Յունայթեդ». հարազատ տուն, Պրեմիեր լիգա, Մեսիի հետ հնարավոր «վերամիավորում»

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի սրտում է այն պահից, երբ նա լքեց մառախլապատ ալբիոնը: «Ռեալում» անցկացրած ցանկացած մրցաշրջանում Կրիշտիանուն երբեք չի բացառել, որ մի օր կարող է վերադառնալ Մանչեսթեր. «Վերադարձ «Յունայթե՞դ». ըմմ, ուրախ կլինեի այնտեղ մի օր վերադառնալ», – հաճախ կարելի էր լսել այս խոսքը պորտուգալացուց:

Իսկ գուցե հենց հիմա՞ է եկել պահը՝ վերադառնալու մի թիմ, որտեղ Կրիշտիանուն փայլեց իր խաղով, գոլերով ու նվաճած տիտղոսներով: «Օլդ Թրաֆորդում» Ռոնալդուին մինչև այսօր էլ՝ նրա հեռանալուց 12 տարի անց, դեռ հիշում են ջերմությամբ ու սիրով: Ռոնալդուի վերադարձը ՄՅՈւ կարող է շատ գեղեցիկ ստացվել:

700 cristiano ronaldo manchester united 1hb4owiiimwej1kjihwt3vp2qh 960x540 - Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ

Բացի «նոստալգիան», «Յունայթեդն» այժմ զարգացման փուլում է. կան մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստներ՝ Պոգբան, Բրունու Ֆերնանդեշը, Մարկուս Ռեշֆորդը, թիմը երկրորդն է Պրեմիեր լիգայում, առաջիկա տարիներին կարող է հեռուն գնալ ՉԼ-ում: «Յունայթեդին» որակյալ գոլահար է պակասում, իսկ պատկերացնո՞ւմ եք՝ այս կրեատիվ ֆուտբոլիստների կողքին Ռոնալդուն որքան գոլ կարող է խփել:

Եվ վերջապես այս տրանսֆերի մեկ այլ հնարավոր ինտրիգներից է Լիոնել Մեսիի հետ Պրեմիեր լիգայում «վերամիավորումը»: Շատ է խոսվում Մեսիի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ ամռանը պայմանագիր կնքելու մասին, իսկ Ռոնալդու – Մեսի մրցակցությունը Պրեմիեր լիգայում նոր շունչ կտա թե՛ ԱՊԼ-ին, թե՛ այս երկու ֆուտբոլիստներին: Նրանք կրկին կուժեղացնեն միմյանց ու իրենց կարիերան կավարտեն այնպես գեղեցիկ, ինչպես՝ անցկացրել են:

Մեր ընտրանին

3. «Ռեալ». Զիդան, Չեմպիոնների լիգա, հին ընկերներ

Վերջին շաբաթներին ակտիվորեն շրջանառվում է Ռոնալդուի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձը: Ասում են, որ Ռոնալդուի՝ «Ռեալից» հեռանալու որոշումը ի սկզբանե դատապարտված էր անհաջողության և որ այդ գործարքից տուժեցին բոլոր կողմերը: Նույնիսկ ասում են, որ պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշն արդեն բանակցում է «Արքայական ակումբի» ղեկավարության հետ:

Մադրիդում Ռոնալդուն հասել է ֆանտաստիկ նվաճումների. 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 2 անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն ու մի շարք տիտղոսներ նվաճել, իսկ ինքը դարձել է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն (438 խաղ, 450 գոլ): «Ռեալից» հեռանալով Կրիշտիանուն ցանկացավ փորձել իր ուժերը նոր երկրում, և որ ամենակարևորն է՝ «Արքայական ակումբից» հեռացավ բարձր նոտայով:

«Ռեալ» վերադարձը Ռոնալդուի համար ունի թե՛ լավ, թե՛ վատ կողմեր: Լավ կողմերից մեկը, իհարկե, Զինեդին Զիդանի և իր լավագույն խաղընկերների հետ կրկին աշխատելն է: Այստեղ նրան գրկաբաց են սպասում. «Ռոնալդուի վերադա՞րձը. բոլորդ գիտեք՝ ինչ է նշանակել ու նշանակում Ռոնալդուն այս ակումբի համար: Ես բախտ եմ ունեցել նրան մարզելու: Չգիտենք՝ ինչ կարող է իր հետ բերել ապագան. ամեն ինչ հնարավոր է», – ասել էր Զիդանը «Ատալանտայի» դեմ նախախաղային ասուլիսի ժամանակ:

3010635 61768428 2560 1440 960x540 - Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ

«Ռեալի» «հին գվարդիան» մնացել է. Ռամոսը, Կրոսը, Մոդրիչը, Բենզեման… ֆուտբոլիստներ, որոնց հետ Ռոնալդուն իր լավագույն ֆուտբոլն է ցուցադրել, խաղընկերներ, որոնց նմանին նա Թուրինում այդպես էլ չգտավ: «Ռեալն» էլ գոլ խփելու լուրջ խնդիրներ ունի, քանի որ միայն Բենզեման է գտնում դարպասի տեղն ու գրավում այն (թիմի երկրորդ ռմբարկուն Կազեմիրոն է, հենակետային կիսապաշտպանը): Երկու կողմերն էլ ունեն միմյանց կարիքը:

158863073 1499584633579712 1048874201301577687 o 960x960 - Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ
Ռեալն ու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում՝ ֆուտբոլիստի հեռանալուց հետո. ծաղրանկար

Բայց Ռոնի՝ «Ռեալ» վերադարձը  ռիսկեր ունի. նախ՝ գուցե այս անգամ ամեն ինչ այնքան էլ լավ չստացվի, որքան առաջ էր: Ռոնալդուն «Ռեալից» հեռացել էր հաղթանակած. արժե՞ գալ ու այս անգամ արդեն ձեռնունայն հեռանալ Մադրիդից: Բացի սա, մեծ խնդիր է «Ռեալ» տեղափոխվելու ֆինանսական կողմը. Ֆլորենտինո Պերեսն ամեն ինչ անում է՝ թիմի աշխատավարձերի ֆոնդը նվազեցնելու համար: Պատրա՞ստ է Ռոնալդուն հանուն ռոմանտիկ վերադարձի իջեցնել իր ֆինանսական պահանջները:

Այս հնարավոր գործարքն լի է հարցերով, որի պատասխանը դեռ ոչ ոք չունի: Կլինի՞ արդյոք «վերջին պարը» Ռոնալդու ու «Ռեալի» միջև…

4. ՄԼՍ. Նոր աշխարհ, նոր հետաքրքրություններ

ՄԼՍ տեղափոխությունը մարզական առումով լավագույն տարբերակը չէ Ռոնալդուի համար. այստեղ չկա այն մակարդակի ֆուտբոլը, որին սովոր է Կրիշը, և այստեղ նա չի կարող խաղալ ֆուտբոլ ու հավակնել լուրջ անհատական մրցանակների: Այս տարբերակը, սակայն, նույնպես ունի իր հետաքրքիր կողմերը: Բայց, նախ, սկսենք ակումբների ընտրությունից:

Այս պահին առաջին ակումբը, որ մեծ ցանկություն կունենա գնել Ռոնալդուին՝ Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամին» է: Մեկ այլ աստղ, որ խաղացել է «Ռեալում» ու ՄՅՈւ-ում ամեն ինչ անելու է՝ Կրիշտիանուին իր ակումբ հրավիրելու: Պորտուգալացու համար այստեղ տեղափոխվելն անձնական դրդապատճառներ կարող է ունենալ. ակումբի սեփականատերը Բեքհեմն է, գլխավոր մարզիչը՝ ՄՅՈւ-ում նախկին խաղընկեր Ֆիլ Նևիլը (Հիգուայինն էլ կգիտակցի, որ նույնիսկ այլ աշխարհամասում Ռոնալդուից «պրծում չկա»):

cristiano ronaldo david beckham 6n527blo7g8w13yxx40a2srk6 960x540 - Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ

ՄԼՍ-ում Ռոնալդուն կարող է խաղալ նաև «Լոս Անջելես Գելեքսիում», որտեղ արդեն խաղացել են Զլատան Իբրահիմովիչը, Դևիդ Բեքհեմն ու Սթիվեն Ջերարդը, կամ՝ Դավիդ Վիլյայի ու Անդրեա Պիռլոյի «Նյու Յորք Սիթիում»: Այստեղ կարևոր են մի քանի հանգամանք. քաղաքը, ապրելակերպը, եղանակը, և, իհարկե, ֆինանսական մասը:

Հաշվի առնելով Ռոնալդուի մարզական քաղցն ու հավակնությունները, ՄԼՍ-ն ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակն է: Հետագայում, երբ Ռոնալդուի խաղամակարդակն էականորեն անկում ապրի, նա կարող է գալ ու իր կարիերայի վերջին տարիներին վայելել ամերիկյան մշակույթը:

5. «Յուվենտուս». մնալ ու կրկին փորձել

Չի բացառվում, որ Ռոնալդուն ոչ մի տեղ էլ չհեռանա ու մնա «Յուվենտուսում»:

Ոչ մի դեպքում պետք չէ մոռանալ, որ Ռոնալդուն չի սիրում հանձնվել, ու որպես կանոն, փորձում է այնքան, մինչև որ ստացվի, իսկ հեյթերները՝ կլռեն. «Ինչպես տեսնում եք, Կրիշտիանուի հետ «Յուվեն» Եվրոպայում ավելի վատ արդյունքներ է գրանցում, քան՝ նախկինում էր: Նրանք Սկուդետոն կհաղթեին նաև առանց Ռոնալդուի: Ռոնալդուն ձախողվեց «Յուվենտուսում», – նշել էր Անտոնիո Կասանոն: «Պորտուի» դեմ խաղում Ռոնալդուն ոչինչ չարեց: Նա պետք է ներողություն խնդրի թիմի երկրպագուներից», – ասել էր «Յուվեի» նախկին ֆուտբոլիստ Ալեսիո Տակինարդին: «Ռոնալդուի նման ֆուտբոլիստները կհաղթեն «Ոսկե գնդակը», բայց հանճարը Մեսին է», –  կարծում է անվանի մարզիչ Ֆաբիո Կապելոն:

1614726299 002017 noticia normal 960x540 - Կրկին գահակալելու սպասումով. Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու 5 տարբերակ

3 տարի անընդմեջ ֆիասկոյից հետո ճնշումը Ռոնալդուի վրա ահռելի է, բայց էլ ո՞վ, եթե ոչ հենց Ռոնալդուն կարող է դուրս գալ այս բարդ իրավիճակից. քննադատություններն ու ճնշումը չեն թուլացնում Կրիշտիանուին, այլ ընդհակառակը՝ ավելի մոտիվացնում նրան: Ռոնալդուն «Յուվեում» անցկացրած 122 խաղում 95 գոլ է խփել, երկու անգամ նվաճել Ա սերիան, բայց իր առջև դեռ ունի կարևոր մարտահրավերներ. հաղթել կարիերայի 6-րդ Չեմպիոնների լիգան՝ հավասարվելով մրցաշարում ամենաշատը հաղթած Պակո Խենտոյին, նվաճել ՉԼ-ն նաև իտալական ակումբի հետ, և լինել այն հերոսը, որ վերջ կդնի «Յուվեի»՝ ՉԼ-ն չնվաճելու երկար շարքին, որը ձգվում է արդեն 25 տարի. այդ ընթացքում թուրինցիները 5 անգամ հասել են մինչև եզրափակիչ, բայց պարտվել են:

Իսկ գուցե լավագույն տարբերակը հենց «Յուվեում» մնա՞լն է. գուցե պետք է համբերել ու սպասել Պիռլոյի կառուցած թիմին և ակումբի նոր տրանսֆերներին, գուցե պետք է կրկի՞ն փորձել:

5 դեպք, երբ Կրիշտիանու Ռոնալդուն չի զսպել արցունքները (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ջո՛ւր խմեք». Ռոնալդուն ասուլիսից առաջ սեղանից հեռացրել է ԵՎՐՈ 2020-ի հովանավորի արտադրանքը (տեսանյութ)

Վարանը որոշում է կայացրել

Ռամոսն ու Պերեսը հանդիպել են․ հայտնի է՝ ինչ են քննարկել

Բուֆոնը մոտ է նոր թիմ տեղափոխությանը

Խամեսը՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Դոնարուման համաձայնության եկավ իր նոր թիմի հետ

Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

43-ամյա Բուֆոնը շուտով նոր ակումբ կտեղափոխվի

Վեյնալդում. «Այո՛, ՊՍԺ-ում ես ավելի շատ գումար կվաստակեմ»

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մբապեն ասել է՝ վերջին շրջանում ինչ հարց է տալիս ՊՍԺ-ի նախագահին

Մբապե. «Պիտի ճիշտ որոշում կայացնեմ, իսկ դա դժվար է»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Սուպերտրանսֆերը մոտենում է. ազդանշաններ ֆուտբոլիստի շրջապատից

Ռամոսը, հնարավոր է, հեռանա «Ռեալից», բայց ոչ Իսպանիայից. 2 տարվա առաջարկ

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո