-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է կատալոնական «Էսպանյոլին» և այս պահին Լա լիգայի միանձնյա առաջատարն է։
Խաղի միակ գոլի փոխանցման հեղինակը Կարիմ Բենզեման էր։ Փոխանցումն իսկապես տպավորիչ էր։ Marca-ի լրագրող Ռոբերտո Պալոմարն իր կարծիքն է արտահայտել տվյալ դրվագի մասին, որը ներկայացնում ենք ստորև։
Բենզեմայի հրաշալի փոխանցումը, որից հետո Կազեմիրոն խփեց խաղի միակ գնդակը՝
«Խոտածածկին լինում են գործողություններ, որ հավերժ կմնան երկրպագուների հիշողություններում։ Բենզեմայի վարպետությունը, ինչպես Գուտիի կրնկով գոլային փոխանցումը «Դեպորտիվոյի» դեմ խաղում, այդ պահերից է։
Երկրպագուների հիշողությունն էլ ֆուտբոլի թանգարանն է։ Այդ պահն այնտեղ կմնա առհավետ։
Եթե Բենզեմայի գործողությունը նպաստի, որ Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքով չեմպիոն հռչակվի, ապա այդ գործողությունը կվերարժևորվի արվեստի լավ գործերի նման։
Բանն այն է, որ ֆրանսիացի ոսկերիչի քայլով «Ռեալը» բացեց հանդիպման հաշիվը, ու այդ գոլը եղավ հաղթական։ Այնպիսի պահեր, ինչպիսիք է Բենզեմայի «արտադրանքը», հաճախ տիտղոսակարգող են։
Բենզեմայի կրնկով փոխանցումն ու Կազեմիրոյի գոլը նվազեցրին «Էսպանյոլի» էնտուզիազմը, իսկ «Ռեալը» վաստակեց կարևորագույն 3 միավոր»,- գրել է Ռոբերտոն։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո