-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն անդրադարձել է հարձակվողներ Կիլիան Մբապեին (ՊՍԺ) և Էրլինգ Հալանդին («Բորուսիա Դորտմունդ»), որոնք, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կարող են տեղափոխվել «Արքայական ակումբ»:
«Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են և կարող են օգնել ցանկացած թիմի, բայց այդ տղաները չեն կարող խաղադաշտ դուրս գալ «Ատալանտայի» դեմ վաղը կայանալիք մրցավեճում:
Նրանց վերաբերող հարցերն ինձ հիմա չեն անհանգստացնում, այդ թեմայով պետք է դիմել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին»,- Կրոսի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Մբապեն Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում և Չեմպիոնների լիգայի գավաթի 2020/21թթ․ խաղարկությունում համատեղ մասնակցել է 28 խաղի՝ դառնալով 21 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հալանդը Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում և Չեմպիոնների լիգայի գավաթի 2020/21թթ․ խաղարկությունում համատեղ անցկացրել է 22 մրցավեճ՝ իր ակտիվում գրանցելով 24 գոլ ու 4 գոլային փոխանցում:
«Ռեալը» կծախսի 852 միլիոն եվրո, եթե ձեռք բերի և՛ Մբապեին, և՛ Հալանդին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո