-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Eurosport-ի գերմանական բաժնի հետ պոդկաստում հայտարարել է, որ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը սպորտի պատմության մեծագույն մարզիկն է։
«Ես լիովին վստահ եմ, եթե անգամ պետք է խոսեմ այն ժամանակահատվածի մասին, որում ապրում եմ։ Ես չեմ կարող դատել մյուսներին, սակայն Ռոջերին շրջանցելը շատ բարդ է։ Ինձ համար նա հաջողության համադրություն է, և այն, որ նրա ելույթն ուղղակի հիասքանչ է դիտել։ Մի քանի անգամ հանդիպել եմ նրան ու կարող եմ ասել՝ նա գերազանց մարդ է։ Նա ընտանիքի տղամարդու կերպար է, որ սիրում է նաև ֆուտբոլ։ Ինձ համար հեշտ է համակրել նրան։
Մի անգամ ես ասացի, որ հինգ տարի հետո Դիմիտրովը հաստատ առաջինն է լինելու։ Ինձ շատ էր դուր գալիս՝ նա ինչպես էր շարժվում ու խաղում։ Գուցե ես ավելի մեծ ներուժ էի տեսնում, քան նա ուներ իրականում։ Հիմա ինձ շատ է դուր գալիս Ստեֆանոս Ցիցիպասը։ Եթե նա սկսի ստաբիլ ելույթ ունենալ, ապա կարող է մեծ հաջողությունների հասնել։
Զվերևը դեռևս չի զարմացրել ինձ։ Իհարկե, որպես գերմանացի՝ ես նրա հետ մեծ հույսեր եմ կապում։ Վերջին թենիսիստը, որ ինձ դուր է եկել, Տոմաս Հասն է։ Ցավոք, Բորիս Բեքերը ելույթ է ունեցել մինչ ես հնարավորություն կունենայի դիտել։
Մադրիդում ես փորձում եմ մարզչի հետ թենիս խաղալ։ Հաճելի ժամանակ եմ անցկացնում։ Հիմա Գերմանիայում տուն եմ կառուցում, ու բակում անպայման թենիսի կորտ է լինելու։ Ինձ համար մեծ պատիվ է, որ Ռոջերն իր ռակետներից մեկն ինձ է նվիրել»,- ասել է Կրոսը։
L’Équipe․ Մբապեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո